«Սամույր»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
[[Պատկեր:Sable - 2.png|մինի|աջից]]
'''Սամույր''' (Martes Zibellina), կզաքիսների [[ընտանիք]]ի արժեքավոր մորթատու [[կենդանի]]։ [[Մորթի]]ն խիտ է, գեղեցիկ և նուրբ, բաց դարչնագույնից մինչև մուգ գորշ, կրծքին ունի դեղին բիծ։ Մարմնի [[երկարություն]]ը 43-53 սմ է, պոչինը՝ 11-20 սմ, կենդանի [[զանգված]]ը 0,9-1,9 կգ։ Էգերն արուներից զգալիորեն փոքր են։ Տարածված է Հյուսիսային Դվինա և Մեզեն [[գետեր]]ից մինչև [[Խաղաղ օվկիանոս]]ի ափերը (ներառյալ որոշ [[կղզի]]ներ), իսկ ՍՍՀՍ-ից դուրս՝ [[Կորեա]]յի, [[Չինաստան]]ի, [[Մոնղոլիա]]յի հյուսիսային շրջաններում և Հոկայդո կղզում ([[Ճապոնիա]])։ Լեռնային և հարթավայրային [[տայգա]]յի, հատկապես փշատերև [[անտառ]]ների բնակիչ է։ Ապրում է ցամաքում, երբեմն բարձրանում է [[ծառեր]]ի վրա։ Ամենակեր է, սնվում է հիմնականում մանր [[կրծողներ]]ով և [[բույսեր]]ի սերմերով։ Հղիությունը մոտ 273 օր է, ծնում է 3-4, հազվադեպ 5 ձագ։ Սեռահասուն է դառնում կյանքի 2-րդ տարում։ Անխնա ոչնչացման հետևանքով քանակը խիստ կրճատվել է։ [[1930]]-[[1970]] թվականներին ՍՍՀՍ-ում Սամույրի գլխաքանակը նկատելիորեն վերականգնվել է (մինչև 600-800 հազար, որից տարեկան որսվում է մոտ [[200]] հազարը)։ Գազանաբուծական տնտեսությունների հիմնական մորթատու օբյեկտներից է։
 
{{Կենդանի-անավարտ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=162}}
35 700

edits