«Միջերկրածովյան կլիմա»–ի խմբագրումների տարբերություն

չ
#WPWP #WPWPARM
չ (→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
չ (#WPWP #WPWPARM)
 
[[Պատկեր:Medclim.png|265px|մինի|Միջերկրածովյան կլիմա ունեցող տարածաշրջաններն աշխարհում]]
 
'''Միջերկրածովյան կլիմա''', մերձարևադարձային կլիմայի տիպ՝ չոր շոգ ամառով և անձրևոտ տաք ձմեռով։ Հատուկ է միջերկրածովյան երկրներին, [[ԽՍՀՄ]]-ում՝ [[Ղրիմ]]ի հարավային և Կովկասի հյուսիսարևմտյան սևծովյան ափերին։ Միջերկրածովյան կլիմաի տարբերակները դիտվում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մերձարևադարձային լայնություններում, Աֆրիկայի և Ավստրալիայի հարավարևմտյան շրջաններում։ Միջերկրածովյան կլիմա ունեցող մարզերը ամռանը գտնվում են մերձարևադարձային անտիցիկլոնների, ձմռանը՝ ՝ցիկլոնների ազդեցության տակ։ Միջերկրածովյան կլիմա ունեցող վայրերի մեծ մասում ամառային ամիսներին օդի ջերմաստիճանը [[20]]-[[25]]°C է, ձմռանը՝ [[5]]-[[12]]°C։ Տարեկան տեղումները՝ [[400]]-[[600]] մմ (լեռներում՝ մինչև [[1000]] մմ)։ Մշտական ձյունածածկույթ չի առաջանում։ [[Աֆրիկա]]յի հարավարևմտյան մասում, Ամերիկայում և Ավստրալիայում, օվկիանոսի ազդեցության ավելացման հետևանքով, միջերկրածովյան կլիման բնութագրվում է ավելի զով ամառով (15-20 °C) և մեղմ ձմեռով (10-15 °C)։ Միջերկրածովյան շրջանից հարավ և արևելք ընկած երկրներում ձևավորվում է միջերկրածովյան կլիմաի ցամաքային տարբերակը՝ քիչ տեղումներով (տարեկան՝ 100-200 մմ), Առաջավոր [[Ասիա]]յի բարձրավանդակում՝ ցուրտ ձմեռ։ Բուսածածկույթում կան երաշտադիմացկուն շատ տեսակներ (անտառներ և մշտադալար թփեր)։
{{Անավարտ}}
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=588}}
 
[[Կատեգորիա:Կլիմա]]
 
 
{{Անավարտ}}
35 196

edits