«Մետալեզու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
 
Տող 1.
{{Թարմացնել}}
'''Մետալեզու''', միջանկյալ [[լեզու]], որն օգտագործվում է որոշ դասի լեզուների ուսումնասիրության ու նկարագրության համար։ Մետալեզուն որոշակի կանոններով սահմանափակած բնական լեզվի [[համակարգ]] է, որտեղ բացակայում են բազմիմաստությունը, փոխանունությանը և այլն։ Մետալեզվի գաղափարը ներմուծվեց ալգորիթմական՝ ծրագրավորման լեզուների ուսումնասիրության ու նկարագրության կապակցությամբ։ Մետալեզվի կիրառումը հնարավորություն տվեց մշակելու այդ լեզուներով գրված Էլեկտրոնային հաշվողական մեքենաների ծրագրերի շարահյուսական վերլուծության ու վերահսկման [[ալգորիթմ]]ներ, որոնք հիմք ստեղծեցին մեքենաների մուտքային ու ելքային լեզուների տրանսլյատորների նախագծման ու իրականացման համար։ Եթե առկա է ձևային համակարգ, ապա նրա ճշգրիտ նկարագրությունը և քննությունը կարելի է կատարել մետալեզվի միջոցներով, որոնք ամփոփվում են մետատեսության մեջ։ Օրինակ, մետամաթեմատիկան ձևային համակարգերի հատկությունների քննություն է, որը կատարվում է բովանդակային [[մաթեմատիկա]]յի մեթոդներով որևէ մետալեզվի շրջանակներում։ Որպես մետալեզու կարելի է օգտագործել [[հայերեն]]ը (կամ այլ բնական լեզու), ընդ որում այն օգտագործվելու է բովանդակային իմաստով, այսինքն՝ ոչ թե ձևային կանոնների, այլ բառիմաստների հիման վրա։ Ուսումնասիրվող լեզուն առարկայական լեզու է տվյալ մետալեզվի նկատմամբ։ Առանձին դեպքերում թե՛ առարկայական լեզուն, թե՛ մետալեզուն կարող են հանդես գալ որպես բնական լեզուներ։ Այսպես, եթե [[անգլերեն]]ի կամ [[ռուսերեն]]ի ուսումնասիրության (կամ ուսուցման) համար որպես օժանդակ լեզու օգտագործվում է հայերենը, ապա վերջինս կհամարվի մետալեզու, իսկ անգլերենը կամ ռուսերենը՝ առարկայական լեզուներ։ Հայերենի (այսինքն՝ մետալեզվի) միշոցներով ձևակերպվում է մի մետատեսություն, որի նպատակն է տվյալ մետալեզվի (այսինքն՝ հայերենի) օգնությամբ ներկայացնել ու մեկնաբանել առարկայական լեզվի (տվյալ դեպքում՝ անգլերենի կամ ռուսերենի) բառային կազմը, բառակազմական ու ձևակազմական օրենքները, [[շարահյուսություն]]ը և այլն։ Քանի որ առարկայական լեզվի ուսումնասիրության ու նկարագրության ժամանակ նրանում հանդիպող բոլոր օբյեկտներն ու երևույթներն արտահայտվելու են մետալեզվի միջոցներով, ապա վերջինս պետք է՝ ա․ ունենա բավարար միջոցներ առարկայական լեզվի առանձնահատկությունները նկարագրելու համար, բ․ լինի այնչափ հարուստ, որ առարկայական լեզվի յուրաքանչյուր արտահայտություն համարժեքության մեջ դրվի մետալեզվով գրված արտահայտության հետ, գ․ պարունակի առարկայական լեզվից ոչ պակաս հարուստ տրամաբանական [[բառարան]]։ Նշված պայմանների խախտման դեպքում առաջ են գալիս տարիմաստային մեկնաբանություններ։