«Յուրգիս Բալթրուշայտիս (որդի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Յուրգիս Բալթրուշայտիս''' (լատ. ՝ Jurgis Baltrušaitis, մայիսի 7, 1903 - հունվարի 25, 1988), լիտվացի արվեստի պատմաբան, արվեստաբան և ​​արվեստի համեմատական հետազոտությունների հիմնադիր: Նա բանաստեղծ և դիվանագետ Յուրգիս Բալթրուշայտիսի որդին էր: Նրա աշխատանքների մեծ մասը գրվել...»:
(Տարբերություն չկա)

15:11, 12 Հուլիսի 2021-ի տարբերակ

Յուրգիս Բալթրուշայտիս (լատ. ՝ Jurgis Baltrušaitis, մայիսի 7, 1903 - հունվարի 25, 1988), լիտվացի արվեստի պատմաբան, արվեստաբան և ​​արվեստի համեմատական հետազոտությունների հիմնադիր: Նա բանաստեղծ և դիվանագետ Յուրգիս Բալթրուշայտիսի որդին էր: Նրա աշխատանքների մեծ մասը գրվել է ֆրանսերեն, չնայած նա միշտ շեշտում էր իր լիտվական ծագումը: Այն բանից հետո, երբ Լիտվան 1945 թվականին բռնագրավվեց ԽՍՀՄ կողմից, ծառայել է որպես աքսորյալ դիվանագետ:

Կենսագրություն

Բալթրուշայտիսը ծնվել է Մոսկվայում: Նրա առաջին ուսուցիչներից մեկը ռուս բանաստեղծ և գրող Բորիս Պաստեռնակն էր:

1924 թվականին նա տեղափոխվեց Փարիզ և սկսեց թատերական ուսումնասիրություններ Սորբոնում, ապա նախընտրեց ուսումնասիրել արվեստի պատմությունը: Հետագայում նա ուսումնասիրություններ է կատարում Հայաստանում, Վրաստանում, Իսպանիայում, Իտալիայում և Գերմանիայում՝ 1931 թ.-ին Սորբոնում ստանալով դոկտորի կոչում: Նույն թվականին նա դարձավ Փարիզի Լիտվական լեգատիայի մշակութային կցորդ։

1933-1939 թվականներին Բալթրուշայտիսը արվեստի պատմություն է դասավանդել Կաունասի համալսարանում, ինչպես նաև դասախոսել է Սորբոնում և Լոնդոնի Վարբուրգի ինստիտուտում:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա դասախոսություններ է կարդացել Նյու Յորքի համալսարանում, Յեյլի համալսարանում, Հարվարդի համալսարանում և Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում:[1]

Բալթրուշայտիսը մահացել է Փարիզում: Հայաստանում հիմնված է Յուրգիս Բալթրուշայտիս կրտսերի անվան մրցանակ։[2]

Աղբյուրներ

  • Jurgis Baltrušaitis. Encyclopedia Lituanica I: 271-272. (1970-1978). Ed. Simas Sužiedėlis. Boston, Massachusetts: Juozas Kapočius. LCC 74-114275.
  • Annamaria Ducci, "Lietuvà: l'orizzonte lituano nell'opera di Jurgis Baltrušaitis", La favola dell'arte. Scritti in ricordo di Gemma Landolfi, Pisa: ETS, 2008, pp. 85–99, 978-884672153-2
  • Annamaria Ducci, "Baltrušaitis Jurgis", Dictionnaire d’histoire de l’art du moyen âge occidental, Paris: Robert Laffont, 2009, p. 108-109, 978-2-221-10325-8
  • Annamaria Ducci, "Le metamorfosi del gotico (nel 1960)", Nel cuore della meraviglia. Omaggio a Jurgis Baltrusaitis. Volume 1, 2010, 9788890522406 http://amsacta.unibo.it/2880/1/10._Ducci.pdf
  1. Կենսագրություն
  2. Հայաստանում հանձնվեց Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան 4-րդ մրցանակը