«Արժանապատվություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: sn:Chiremera
No edit summary
Տող 11.
'''Գործ 1.'''
 
''Բ-ն պատկանում է այն անձանց թվին, ովքեր իրենց արտաքին սեռական հատկանիշներով ծննդյան պահին պատկանում են արական սեռին, սակայն ցանկացած առումով իրենց զգում են իբրև իգական սեռի ներկայացուցիչ (արական [[տրանսսեքսուալներ]]): Հաջողված վիրահատական սեռափոխությունից հետո Բ-ն պահանջում է ծնունդների գրանցամատյանում փոխել իր սեռի վերաբերյալ նշումը` «արականից» «իգականի», ինչը սակայն [[Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին]]ը մերժում է <ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv049286.html BVerfGE 49, 286]</ref>: Այսպիսով, մերժվում է Բ-ի հաջող սեռափոխության իրավական ճանաչումը: Դրա հետեվանքնհետևանքն այն է, որ նրա այժմյան սեռի և պաշտոնական գրանցման միջև հակասություն կա, ինչը կարող է Բ-ին ցանկացած ժամանակ, օրինակ` անձի ստուգման դեպքում, գցել իր հասարակական հարգման պահանջը խախտող իրավիճակի մեջ: Այդ պատճառով ԴՍԴ-ն իրավացիորեն ճանաչում է նրա արժանապատվության խախտման փաստը և (հակառակ Դաշնային գերագույն դատարանի), առանց օրենքի նախնական փոփոխության, հաստատում գրանցումը փոփոխելու պահանջի իրավունքը'' <ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv049286.html BVerfGE 49, 286 (301 f.)] Դրա հիման վրա 10.09.1980թ. ընդունվում է [http://bundesrecht.juris.de/tsg/index.html Տրանսսեքսուալների մասին օրենքը], որը թույլատրում է փոփոխություն կատարել քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում:</ref>:
 
===Մարդու արժանապատվության` հիմնական իրավունքի որակը===
Տող 17.
Իրավաբանական գրականության մեջ մինչ օրս վիճելի է այն հարցը, թե արդյոք մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթը<ref>Տես օրինակ ՀՀ սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 14-րդ հոդվածը]</ref> ինքնուրույն հիմնական իրավունք կարող է համարվել: Հռչակագրային անորոշության պատճառով ոմանք այն տեսակետն են պաշտպանում, որ մարդու արժանապատվությունը հիմնական իրավունք չէ<ref>Marten/Papier (Hrsg.): Handbuch der Grundrechte in Deutschland und Europa, Bd. I, 2004, S. 60ff; Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, 2008, Art. 1 Rdnr. 127.</ref>: Այնուամենայնիվ մասնագետների ճնշող մեծամասնությունը հաստատական պատասխան է տալիս տվյալ հարցին` փաստարկելով իր պնդումն այն բացառիկ կարևոր նշանակությամբ, որն ունի մարդու արժանապատվությունը<ref>Hufen, NJW 1999, S. 1504; Kunig, in: von Münch/Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, 2000, Art. 1 Rdnr. 3.</ref>: ԴՍԴ-ն ևս հետևում է այս կարծիքին` հղիության ընդհատման վերաբերյալ իր առաջին որոշման մեջ տալով հետևյալ ձևակերպումը. «''Մարդկային կյանքը ... մարդու արժանապատվության կենսական հիմքն է և մնացած բոլոր [[հիմնական իրավունք]]ների նախապայմանը''»<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (42)]</ref>:
 
Այսպիսով, մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթները պարունակում են հիմնական իրավունք, նույնիսկ եթե դրանք նշվեն նաև որպես «''առաջատար սահմանադրական սկզբունք''»<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv006032.html BVerfGE 6, 32 (36, 41)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv045187.html BVerfGE 45, 187 (227)]</ref>, «''պետական լեգիտիմության նորմ''»<ref>Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, München 2009, Art. 1 Rdnr. 43.</ref>, «''սահմանադրական պետության արքիմեդյան կետ''»<ref>Haverkate: Verfassungslehre, 1992, S. 142. Մեջբերումն ըստ Ipsen: Staatsrecht II, Grundrechte, Köln 2007, S. 59.</ref> կամ սահմանադրության բարձրագույն իրավական արժեք<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 40.</ref>: Այս հասկացական տարբերակումներն ընդգծում են միայն մարդու արժանապատվության ակնառու նշանակությունը: Հակառակ գրականության մեջ դեռևս արտահայտվող կասկածների`<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 40. Rdnr. 124.</ref> պետք է ջանադրաբար պնդել, որ մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական դրույթը ոչ միայն օբյեկտիվ իրավունք է, այլև, ինչպես մյուս բոլոր հիմնական իրավունքները, ունի սուբյեկտիվ հանրային իրավունքի որակ<ref>Այսպես են կարծում Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 3ff; Kunig, in: von Münch/ Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 3; Stern: Das Staatsrecht der Bundesrepublik Deutsch¬land, Bd. III, 1994, S. 26 f.</ref>: Պրոֆ. Շմիդտի կարծիքով`մարդու արժանապատվության` հիմնական իրավունքի բնույթի մասին հարցը կարող է նաև անպատասխան մնալ, քանի որ առանց այդ էլ մարդու արժանապատվության ապահովմամբ է տոգորված բոլոր հիմնական իրավունքների գործողությունը: Եթե որևէ պետական մարմին խախտում է մի որևէ (հատուկ) հիմնական իրավունք, ապա դրա հետևանքով կարող է խախտվել նաև մարդու արժանապատվության վերաբերյալ սահմանադրական նորմը<ref>Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, Grasberg bei Bremen 2008, S. 96.</ref>:
 
===Հիմնական իրավունքի կրողները===
Տող 69.
'''Գործ 3.'''
 
''Դաշնային վարչական դատարանը պիտի որոշում կայացներ այն հարցի վերաբերյալ, թե արդյոք իրավաչափ կլինի թույլատրել «Peep-Show»-ի (սթրիփթիզի) անցկացումը: Դաշնային վարչական դատարանը մերժում է այն` պատճառաբանելով, որ ցուցադրության հանված կինը ելույթի առանձնահատուկ ձևի պատճառով կնվաստացվի և դրա միջոցով կոտնահարվի նրա արժանապատվությունը: Մարդու արժանապատվության ոտնահարումը չի կարող արդարացվել նաև նրանով, որ «Peep-Show»-ում ելույթ ունեցող կինը կամավոր է գործում. մարդու արժանապատվությունն օբյեկտիվ, անտնօրինելի արժեք է, որի հարգումից անհատը չի կարող հրաժարվել''<ref>Տես Դաշնային վարչական դատարանի թիվ 64, 274 որոշումը</ref>:
 
Մարդու արժանապատվության անձեռնմխելիությունը չի ստեղծում մարդու''' պարտականություն'''` դրսևորելու «արժանապատիվ» վարքագիծ, և այդ պատճառով չի կարող հիմք ծառայել այնպիսի միջոցառումների համար, որոնք ուղղված են անձամբ հիմնական իրավունքի կրողի դեմ: Իհարկե բազմակարծ հասարակությունում կան երևույթներ, որոնք հազիվ թե համատեղելի են մարդու արժանապատվության հետ<ref>Հատկապես պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը և պոռնկությունն ինքը երկար ժամանակ դիտվում էին իբրև մարդու արժանապատվության ոտնահարում: 2002 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Պոռնկության մասին» ԳԴՀ օրենքով օրենսդիրը պարզաբանեց, որ պոռնկությունն ինքը այլևս հակաբարոյական չէ: Մասնավորապես, պոռնիկների` համապատասխան «ծառայությունների մատուցման պայմանագրերից» ծագող պահանջները կարելի է պաշտպանել դատական կարգով: Այստեղից հետևում է, որ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը և առավել ևս պոռնկությունն ինքը չեն ոտնահարում մարդու արժանապատվությունը: Տես Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 103. Համեմատիր ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի հետ:</ref>: Այնուամենայնիվ պետության խնդիրը չէ իր քաղաքացիների բարելավումը<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv022180.html BVerfGE 22, 180 (219)]</ref>: , ավելի շուտ նրա պարտականությունն է անհատի և հանրության պաշտպանությունը: Հետևաբար մարդու արժանապատվության սկզբունքը կվերածվեր իր հակադրությանը, եթե նրանում տեսնեինք մի լիազորություն, որը թույլ կտար անհրաժեշտության դեպքում նաև հարկադրական միջոցներով քաղաքացիներին մղելու մի վարքագծի, որը համապատասխանում է արժանապատվության մասին ավանդական պատկերացումներին<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 151.</ref>:
Տող 93.
==Միջամտության սահմանադրաիրավական արդարացումը==
 
ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 14-րդ հոդվածը] ենթակա չէ օրենսդրական սահմանափակման: Անթույլատրելի է նրա նկատմամբ միջամտության արդարացումը նույնիսկ կոլիզիոն սահմանադրական իրավունքի միջոցով<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv093266.htmlBVerfGE 93, 266 (293)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv107275.html BVerfGE 107, 275 (284)]</ref>: Կարելի է նման բան ենթադրել միայն ՀՀ Սահմանադրության` սահմանադրական փոփոխություններից պաշտպանված [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#1 1-ին] և [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#1 2-րդ] հոդվածներում ամրագրված սահմանադրական սկզբունքների հետ բախման դեպքում: Սակայն մարդու արժանապատվության` իբրև «ազատախոհ ժողովրդավարությունում բարձրագույն արժեք» բնութագրից բխում է, որ ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#1 1-ին] և [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#1 2-րդ] հոդվածների սկզբունքները գոյություն ունեն հանուն մարդու արժանապատվության և այդ իսկ պատճառով չեն կարող ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 14-րդ հոդվածի] նկատմամբ միջամտության արդարացում լինել: Արդարացված չէ նաև միջամտությունը մեկի մարդկային արժանապատվության նկամամբ` ի պաշտպանություն մեկի ուրիշի արժանապատվության<ref>Stark/Schmidt: Staatsrecht (Prüfe dein Wissen), 2003, S. 47.</ref>: Նման արդարացումն ի սկզբանե դատապարտված է անհաջողության, որովհետև անհատները կարող են բախվել թեև իրենց շահերով ու գործողություններով, բայց ոչ երբեք իրենց արժանապատվությամբ: Այսպիսով, մարդու արժանապատվության նկատմամբ յուրաքանչյուր '''միջամտություն''' միաժամանակ դրա '''խախտում է'''<ref>Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 105; Pieroth/Schlink: Grundrechte, Staatsrecht II, S. 84.</ref>:
 
==Արտաքին հղումներ==