«Շառլ Ազնավուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
| Img_capt = Շառլ Ազնավուրը
| Background = solo_singer
| Ի ծնե անուն = Շահնուր Վաղինակ Ազնավուրյան,<br />Shahnour Vaghenag Aznavourian
| Born = {{Ծննդյան ամսաթիվ և տարիք|1924|05|22}}<br />{{flagicon|France}} [[Փարիզ]], [[Ֆրանսիա]]
| Died =
Տող 17.
}}
 
'''Շառլ Ազնավուրը''' (իսկական անունը` '''Շահնուր Վաղինակ Ազնավուրյան''', ծնվ. [[1924]] [[մայիս 22]], [[Փարիզ]]), նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009-ի մայիսից [[Շվեյցարիա]]յում [[Հայաստան]]ի դեսպանն է և [[Ժնև]]ի [[ՄԱԿ]]-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ<ref>{{cite web|author=|title=Շառլ Ազնավուրը նշանակվել է դեսպան|url=http://hetq.am/am/politics/aznavur/|date= 2009 մայիսի 6|accessdate= 2010 փետրվարի 11}}</ref>:
 
== Կենսագրություն ==
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» ([[1944]]), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ [[Էդիտ ՊիաֆըՊիաֆ]]ը, [[Լայզա ՄինելինՄինելի]]ն, [[Մստիսլավ ՌոստրոպովիչըՌոստրոպովիչ]]ը, [[Պլաչիդո ԴոմինգոնԴոմինգո]]ն, [[Հուլիո ԻգլեսիասըԻգլեսիաս]]ը, Շերը[[Շեր]]ը, [[Ջո ԴասենըԴասեն]]ը, [[Ռեյ ՉարլզըՉարլզ]]ը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «[[Կրակեք դաշնակահարի վրա]]» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ Դստեր՝ [[Սեդա Ազնավուր]]ի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ [[Գյումրի]]ում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում [[Երևան]]ի հրապարակներից մեկը։
 
2009թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: