«Մայնինգենի թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չNo edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:Meininger-Theater1.jpg|thumb|Թատրոնի շենքը]]
'''Մայնինգենի թատրոն''', գերմանական [[թատրոն]]։ Ստեղծվել է 18-րդ դարի վերջին, Մայնինգենում։ Սկզբում գործել են օպերային և դրամատիկ խմբեր, [[1861]] թվականից՝ միայն դրամատիկական թատերախումբ։ Համաշխարհային հռչակ է վայելել [[19-րդ դար]]ի 60-90-ական թվականներին։ Թատրոնի ստեղծագործական կյանքի բարձրակետը կապված է հերցոգ Գեորգ 2-րդի (զբաղվել է հիմնականում ներկայացումների ձեավորմամբ) և հատկապես ռեժիսոր Լ. Կրոնեկի գործունեության հետ։ Նրանց օգնել է [[դերասան]]ուհի է. Ֆրանցը։ [[1874]]-[[1890]] թվականներին թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Բելգիա]]յում, [[Նիդերլանդներ]]ում, [[Ավստրո-Հունգարիա]]յում, [[Լեհաստան]]ում, [[սկանդինավյան երկրներ]]ում, [[Եգիպտոս]]ում, [[Ռուսաստան]]ում ([[1885]], [[1890]])։ Խաղացանկը (41 պիես) հատկապես կազմված էր դասական դրամատուրգիայի երկերից՝ [[Շիլլեր]]ի «Օռլեանի կույսը», «[[Մարի Ստյուարտ]]», «Ավազակներ», «Վալլենշտայնի ճամբարը», [[Շեքսպիր]]ի «[[Հուլիոս Կեսար]]», «[[Համլետ]]», «[[Մակբեթ]]», «[[Վենետիկի վաճառականը]]»։ Ներկայացվել են նաև Գ. է. Լեսինգի, Ֆ. Գրիլպարցերի, Մոլիերի, Ջ. Բայրոնի, [[Գյոթե]]ի, Հ. Իբսենի պիեսները։ Մայնինդենտի թատրոնը զարգացրել է Ֆ. Դինգելշւոեդի և է. Դերիենտի, այսպես կոչված, «գեղանկարչական ռեժիսուրայի ավանդույթները»՝ առաջնակարգ նշանակություն տալով ներկայացման բեմադրական կուլտուրային, պատմական, ազգագրական և կենցաղային հավաստիությանը։ Թատրոնը հետևել է դերասանական անսամբլային խաղի սկզբունքին, բոլոր բաղադրատարրերը ենթարկել միասնական մտահղացմանը, մասսայական տեսարաններին հաղորդել արտահայտիչ մշակվածություն։
 
{{Թատրոն-անավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=204}}
 
[[Կատեգորիա:Գերմանիայի թատրոններ]]
 
 
{{Անավարտ}}