«Հրաբխականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
#WPWP #WPWPARM
Տող 1.
{{միացնել|Վուլկանիզմ}}
[[Պատկեր:Вулкан Карымский.jpg|300px|մինի|Կարիմսկի հրաբուխ]]
'''Հրաբխականություն''', երկրակեղևի խոր հորիզոններից մագմայական զանգվածների և հաճախ դրանց ուղեկցող [[գազ]]անման նյութերի դեպի երկրի մակերևույթ տեղափոխման հետ կապված երևույթների ու պրոցեսների ամբողջություն։ Ընդգրկում է երկրի խորքում ու մակերևույթին [[մագմա]]յի գործունեությունը պայմանավորող և տիեզերական երևույթները հրվիժակների առաջացումը [[Արեգակ]]ի վրա ևն)։
Ըստ դրսևորման առանձնահատկությունների և արտավիժած նյութերի տարբերում են պլատֆորմային, գեոսինկլինալային և լեռնածին (օրոգեն) հրաբխականություն, ըստ տևողության և հրաբխային կենտրոնների ձևերի ու տեղաբաշխման՝ բազմածին, միածին, ճեղքային, բազմաելք, մակաբույծ հրաբխականություն, ըստ տեղի՝ [[օվկիանոս]]ային, մայրցամաքային, կղզային, ստորջրյա հրաբխականություն, ըստ դրսևորման ժամանակի՝ հնագույն, երիտասարդ, նորագույն, ժամանակակից հրաբխականություն, ըստ արտավիժված նյութերի գերակշռող կազմի՝ բազալտային, անդեզիտային, ռիոլիտային և այլ հրաբխականություն, ըստ երևույթների բնույթի՝ արտավիժումային, ներժայթքային, արտաժայթքային, արտապայթունային հրաբխականություն ևն։