«Յուրի Լյուբիմով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
 
==Կյանքը և ստեղծագործությունը==
Յուրի Լյուբիմովը ծնվել է Յարոսլավլում: Ունի [[Ռուսներ|ռուսական]] և մոր կողմից քառորդ գնչուական[[Գնչուներ|գնչու]]ական ծագում: Վաղ տարիքից ընտանիքի հետ տեղափոխվել է [[Մոսկվա]], նրա ծնողները ստալինիզմի տարիներին ձերբակալվել են:<ref>[http://www.vesti.ru/doc.html?id=318471 Յուրի Պետրովիչ Լյուբիմով, Վեստի, 2009]</ref> 1934 թ. ընդունվել է ՄԳԱԹ-2-ի ստուդիա: Առաջին դերը խաղացել է 1935 թ. ("Կյանքի աղերս"): 1936 թ. տեղափոխվում է [[Վախթանգովի թատրոն]]ի Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որն ավարտում է 1939 թ.: Նրա դերասանական կատարումը գրավում է [[Վսևոլոդ Մեյերխոլդ]]ի ուշադրությունը: [[1940]]—[[1946]] թթ. ծառայում է սովետական բանակում՝ Սովետա-ֆիննական պատերազմի և [[Հայրենական Մեծ պատերազմ]]ի մասնակից: [[1941]]-[[1946]] թթ. ՆԳԺԿ-ի երգի-պարի համույթի արտիստ (ելույթներ էին ունենում պատերազմի ճակատում):
 
1946 թվականից՝ Վախթանգովի թատրոնի դերասան: Նշանավոր դերերից են՝ Օլեգ Կոշևոյ՝ Ա. Ֆադեևի "Երիտասարդ գվարդիա" (1947), Կիրիլ Իզվեկով՝ Կ. Ֆեդինի "Առաջին ուրախություններ" և "Անսովոր հրաշք" (1950, 1951), և այլն: Նկարահանվել է քսանից ավելի ֆիլմերում ("Մենամարտ", 1945; "Միչուրին", 1948; "Երեք հանդիպում", 1948; "Կուբանի կազակներ", 1949; "Կաեն XVIII", 1963; "Ընդամենը մի քանի խոսք պարոն դե Մոլիերի պատվին", 1975; և այլն): 1952 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: 1964-ին հիմնել է Տագանկայի նշանավոր թատրոնը: Այդ տարիների նրա նշանավոր բեմադրություններից են՝ [[Բերտոլդ Բրեխտ]]ի «[[Բարի մարդը Սեզուանից]]» (1964), [[Սերգեյ Եսենին]]ի «Պուգաչով» (1967), [[Մոլիեր]]ի «Տարտյուֆ» (1968), [[Շեքսպիր]]ի «Համլետ» (1971), «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են…», [[Միխայիլ Բուլգակով]]ի «Վարպետն ու Մարգարիտան», «Վլադիմիր Վիսոցկի» (1981): [[Վլադիմիր Վիսոցկի|Վիսոցկու]] մահից և Տագանկայի թատրոնի շենքում Լյուբիմովի կազմակերպած համաժողովրդական սգո հրաժեշտից հետո նրա ներկայացումները արգելվեցին կոմունիստական ​​իշխանությունների կողմից, իսկ 1984 թվականին նա զրկվեց խորհրդային քաղաքացիությունից: Այնուհետև Արևմուտքում նա շարունակեց ռեժիսորի կարիերան: Նա աշխատում էր [[Իսրայել]]ի, [[ԱՄՆ]]-ի, [[Մեծ Բրիտանիա]]յի, [[Սկանդինավիա]]յի, [[Ֆրանսիա]]յի, [[Իտալիա]]յի և [[Գերմանիա]]յի լավագույն բեմերում (Քովեն-Գարդեն և այլն), թողարկում էր նաև փայլուն օպերային բեմադրություններ, այդ թվում` [[Լա Սկալա]]յում և Գրան-Օպերայում: 1983 թ. [[Լոնդոն]]ում Լյուբիմովի բեմադրած «Ոճիրն ու պատիժը» (ըստ Դոստոևսկու) արժանացավ ''Evening Standard'' մրցանակին: Այդ տարիներին ԽՍՀՄ-ում Լյուբիմովի անունն արգելված էր և նույնիսկ հանվել էր իր բեմադրած ներկայացումների աֆիշներից:<ref>[http://www.svobodanews.ru/Transcript/2007/09/30/20070930012736330.html Հարցազրույց Ազատություն ռադիոկայանին]</ref>