«Նավթամուղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:Alaska Pipeline Closeup Underneath.jpg|մինի|Նավթամուղ խողովակաշար Ալյասկայում]]
'''Նավտամուղ''', կառույցների համալիր՝ [[նավթ]]ը և դրա վերամշակման արդյունքները հանույթի կամ արտադրման վայրից սպառման կամ փոխաբեռնման (երկաթուղային կամ ջրային տրանսպորտի) կետերը տեղափոխելու համար։ Նավթամուղը կազմված է ստորգետնյա կամ ստորջրյա խողովակաշարից, գծային ամրանից, նավթավերամղման գլխամսաային և միջանկյալ պոմպակայաններից, նավթամբարից, գծային և օժանդակ կառույցներից։ Մագիստրալային նավթամուղով հում նավթը և նավթամթերքները տեղափոխվում են հազարավոր կմ-եր (օրինակ, «Դրուժբա» նավթամւղի երկարությունն ավելի քան 5000 կմ է)։կիլոմետրեր։

Մագիստրալային նավթամուղ֊ինավթամուղի տրամագիծը 200-ից 1200 մմ է, ճնշումը՝ 5—6 Մն/սմ<sup>2</sup> (50— 60 կգ/սմ<sup>2</sup>)։ Մագիստրալային նավթամուղի հիմնական պարամետրերն են՝ երկարությունը, արտադրողականությունը, տրամագիծը, ճնշումը և վերամղման կայանների թիվը։ Առաջին երկու պարամետրերը ընտրվում են նախապես, մյուսները որոշում են հաշվարկի միջոցով։ Նավտամուղի կառուցման համար կիրառվում են ածխածնային և ցածրալեգիրված պողպատից խողովակներ։ Մագիստրալային նավտամուղի հաշվարկի ժամանակ մեծ դեր են խաղում տեղավւոխվող նավթի և նավթամթերքների մածուցիկությունն ու խտությունը։ Խողովակները հողային կոռոզիայից և թափառող հոսանքներից պաշտպանելու համար օգտագործում են հակակոռոզիոն մեկուսացում և կիրառում պաշտպանության էլեկտրաքիմիական մեթոդներ։ Մատուցման նավտամուղ նախատեսված է նավթը հանքերից և նավթամթերքները վերամշակման գործարաններից, համապատասխանաբար, մագիստրալային նավտամուղի և նավթամթերքամուղի գլխամասային կառույցներ տեղափոխելու համար։ Մատուցման նավտամուղերն ունենում են մինչև մի քանի տասնյակ կմ երկարություն։ Հանքային, գործարանային և նավթաբազային խողովակաշարերը նախատեսված են նավթի ներքին վերամղման համար։ Առաջին նավթամուղը, որն ուներ 6 կմ երկարություն, կառուցվել է [[1865]] թվականին, [[ԱՄՆ]]-ում։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=193}}