«Տեղաճարակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
'''Տեղաճարակ''', '''էնդեմիա''' (հունարեն ένδημος—տեղային, տեղի)'', տվյալ տարածքում որևէ վարակիչ հիվանդության մշտական առկայությունը, որը պայմանավորված է բնական, կլիմայական, սոցիալ-տնտեսական և ժամանակավոր բնույթի մի շարք այլ գործոններով։ Տարբերում են իսկական և վիճակագրական տեղաճարակներ։ Իսկականի գոյությունը կախված է տեղանքի բնական պայմաններից, օրգանիզմին անհրաժեշտ որոշ նյութերի պակասից (օրինակ՝ տեղաճարակային ''[[խպիպ]]''), վարակի աղբյուրի և փոխանցողի տարածման աշխարհագրական արեալից, ինչպես նաև հարուցիչի ([[մալարիայի]], [[դեղին տենդ]]ի են) զարգացման համար անհրաժեշտ արտաքին միջավայրի պայմաններից։ Վիճակագրական տեղաճարակը վերաբերում է այն հիվանդություններին, որոնք ունեն համընդհանուր տարածում ([[որովայնային տիֆ]], [[դիզենտերիա]] են)։ Պլանային հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ որոշ դեպքերում հնարավոր է վերացնել տվյալ տեղանքի տեղաճարակայնությունը։ Տեղաճարակային հիվանդությունների դեմ պայքարն ընդգրկում է բնակչության կյանքի պայմանների բարելավումը, [[պատվաստում]]ները, վարակի բնական աղբյուրների և հարուցիչների ոչնչացումը, ինչպես նաև [[ջրի ֆտորացում]]ը կամ [[ջրի յոդացում|յոդացում]]ը։
{{Բժշկություն-անավարտ}}
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=647}}
 
 
{{անավարտ}}
 
[[Կատեգորիա:Համաճարակաբանություն]]