«Ֆրենսիս Բուշման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆրենսիս Քսավիեր Բուշման''' ({{Lang-en|Francis Xavier Bushman}} {{ԱԾ}}) ամերիկացի կինոդերասան և ռեժիսոր: Բուշմանը կարիերան սկսել է 1911 թվականին, նկարահանվելով՝ «Նրա ընկերոջ կինը» ֆիլմում: Բուշմանը, 1910-1920 թվականների ամենամեծ աստղերից մեկն էր: Բուշմանը, ինչպես իր ժամանակակիցների...»:
(Տարբերություն չկա)

14:37, 9 Հուլիսի 2021-ի տարբերակ

Ֆրենսիս Քսավիեր Բուշման (անգլ.՝ Francis Xavier Bushman հունվարի 10, 1883(1883-01-10)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - օգոստոսի 23, 1966(1966-08-23)[1][2][3][…], Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի կինոդերասան և ռեժիսոր:

Բուշմանը կարիերան սկսել է 1911 թվականին, նկարահանվելով՝ «Նրա ընկերոջ կինը» ֆիլմում:

Բուշմանը, 1910-1920 թվականների ամենամեծ աստղերից մեկն էր:

Բուշմանը, ինչպես իր ժամանակակիցներից շատերը, բեմի միջով ներխուժեց շարժվող պատկերների բիզնես: Նա ելույթ էր ունենում Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում գտնվող Բրոնչո Բիլլի Անդերսոնի «Էսսընեյ» ստուդիայում: Նա նաև խաղացել է գեղարվեստական մոտ 200 կինոնկարներում: Բուշմանը ավելի քան 175 կինոնկարում խաղացել է մինչև 1920 թվականը, միայն 1911 թվականին խաղացել է 17 կինոնկարում: Նա նաև աշխատել է «Վիտագրաֆ» ստուդիայում:

Կենսագրություն

Բուշմանը ծնվել է 1883 թվականի հունվարի տասին, Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում: Երիտասարդ տարիքում նա միանում է Մերիլենդ նահանգի մարզական ակումբին:

1902 թվականին նա ամուսնանում է դերձակուհի Ջոզեֆինա Ֆլադին Դուվալի հետ: Զույգը ունեցավ հինգ երեխա:

Թատրոնում աշխատանքի անցնելուց հետո Բուշմանը, 1911 թվականին աշխատանքի անցավ, Չիկագոյի «Էսսընեյ» ստուդիայում՝ սկսելով իր կինոկարիերան: Հինգ տարվա ընթացքում, նա հիմնականում նկարահանվում էր ավելի քան հարյուր համր ֆիլմերի գլխավոր դերերում: Ստուդիայի գովազդային բաժինը գաղտնի էր պահում նրա ամուսնությունը երկրպագուներից, որոնք նրան հազարավոր նամակներ էին ուղարկում, այդ թվում՝ ամուսնության առաջարկներ:

Ջոզեֆինայի հետ ամուսնալուծությունից հետո, Բուշմանը ամուսնացավ Բեվերլի Բեյնի հետ, և ունեցան մեկ որդի: Բուշմանը և «Էսսընեյ» ստուդիան կրկին գաղտնի էին պահում նրա ամուսնությունը:

1919 և 1920 թվականներին Բուշմանը և Բեյնը խացացին «Վարպետ գողը» բեմական ներկայացման մեջ, որը բեմադրվել էր Ռիչարդ Ուաշբըրն Չայլդի գրած պատմությունից, որը մեծ ճանաչում ձեռք բերեց:

Իր կարիերայի գագաթնակետին Բուշմանը հայտնի էր որպես «Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ»: Նա հայտնի էր նաև որպես «Ֆոտոփլեյի արքա» կամ «Ֆիլմերի արքա», մինչ այդ, այդ տիտղոսներին արժանացել էր Կլարկ Գեյբլինը:

Ֆրենսիս Բուշմանը մահացել է 1966 թվականի օգոստոսի 23-ին՝ սրտի կաթվածից, Կալիֆորնիա նահանգի Փեսիֆիք Փալիսեյդս թաղամասում և թաղվել Forest Lawn Memorial Park-ում:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Discogs — 2000.