«Սերովբե Պատկանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 25.
 
== Կենսագրություն ==
Սովորել է Կ․ Պոլսի Մասխալաճի Հարությունի երաժշտական, 1783 թվականից՝ [[Մխիթարյաններ|Վենետիկի Մխիթարյանների]], 1788 թվականից՝ Տրիեստի Ս․ Մարտինոսի դպրոցում, վերջինում, այլ առարկաների հետ, կատարելագործել է նաև իր երաժշտական կրթությունը ([[ֆլեյտա]], [[ջութակ]])։ 1792 թվականին վերադարձել է Կ․ Պոլիս, Բերայում բացել երաժշտական թեքումով դպրոց, որտեղ դասավանդել է [[հայոց լեզու]], [[պատմություն]], իտալական երաժշտություն և այլն։ Ամբաստանվելով, 1793 թվականին փախել է Թիֆլիս և վրաց [[Հերակլ II]] թագավորի աջակցությամբ հիմնել հայկական առաջին դպրոցը (գործել է մինչև 1805 թվականը), որտեղ հայերի հետ սովորել են նաև [[վրացի]] երեխաներ։ Նույն տարում դպրոց է բացել [[Նոր Նախիջևան]]ում։ 1810-1822 թթ.թվականներին պաշտոնավարել է Աստրախանի [[Աղաբաբյան դպրոց]]ում։ 1796 թվականին գրել է «Համառօտ պատմութիւն աւէրեցման Փայտակարան մայրաքաղաքի ի խանէն աղայ Մահմուդի ի 1795 և ի 11 սեպտեմբերի» (հրտ․ 1910) պատմական ուսումնասիրությունը, որը շարադրված է ականատեսի վավերականությամբ և փաստերի լայն իմացությամբ։
 
== Ստեղծագործական գործունեություն ==
Պատկանյանը գրել է նաև կրոնական բովանդակությամբ բանաստեղծություններ («Նուագ ի ծնունդն Քրիստոսի», «Նուագ առ ամենաերանեալ կոյսն»), որոնք երգվել են։ 1801-1815 թթ.թվականների բանաստեղծություններում կրոնական բովանդակությանը փոխարինել է կյանքի և պատմական իրադարձությունների նկարագրությունը՝ «Սարսեցուցիչն զօրաց երկնից», «Առ Եփրեմ կաթողիկոսն», «Ի յաղթանակ Ցիցիանովի», «Ի մահ Զավադ խանի», «Ի հնգեկի հարուածոն Տփխիսայ» և այլն։ Այս գործերը մի նոր աստիճանի բարձրացրին 18-րդ դարում ծնունդ առած ազգային քաղ․ բանաստեղծությունը<ref>{{Cite web|url=http://opac.flib.sci.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=197893&query_desc=au%3A%22%D5%8D%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE%D5%A2%D5%A7%22%20and%20su-to%3A%D5%80%D5%A1%D5%B5%20%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6|title=ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>։
 
== Երկեր ==
Երգք, Մ․, 1857 թ.
 
== Գրականություն ==
* Սադյան Մ., Պատկանյաններ, Երևան, 1982 թ.:
 
== Ծանոթագրություններ ==