«Դետեկտիվ վեպի տասը պատվիրաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դետեկտիվ վեպի տասը պատվիրաններ''', Ռոնալդ Նոքս<nowiki/>ի կողմից սապամանված տասը կանոններ, որոնց պիտի հետևեն դետեկտիվ գրողները։ Նա եղել է Դետեկտիվ ակումբի անդամ և դետեկտիվի ոսկեդարի ներկայացուցիչ։ Նա եղել է նաև կաթելիկ քահանա, ինչն էլ ազդեցութ...»:
(Տարբերություն չկա)

10:36, 5 Հուլիսի 2021-ի տարբերակ

Դետեկտիվ վեպի տասը պատվիրաններ, Ռոնալդ Նոքսի կողմից սապամանված տասը կանոններ, որոնց պիտի հետևեն դետեկտիվ գրողները։ Նա եղել է Դետեկտիվ ակումբի անդամ և դետեկտիվի ոսկեդարի ներկայացուցիչ։ Նա եղել է նաև կաթելիկ քահանա, ինչն էլ ազդեցություն է ունեցել, որ նա գրի դետեկտիվի տասը պատվիրանների մասին։ Գրողների մեծ մասը հետևել են այդ կանոններին։

Այդ կանոններն են․

  1. Հանցագործը պետք է լինի պատմության սկզբում հիշատակված ինչ-որ մեկը, բայց չպետք է լինի այն մարդը, ում մտքերին ընթերցողը հետևում է:
  2. Բոլոր գերբնական ուժերի օգտագործումը բացառվում է։
  3. Թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ գաղտնի սենյակ կամ միջանցք։
  4. Ոչ մի դեռևս անհայտ թույներ չեն կարող օգտագործվել, ինչպես նաև ցանկացած սարքեր, որոնք, ի վերջո, պահանջում են երկար գիտական բացատրություն:
  5. Ոչ մի չինացի չպետք է հայտնվի պատմության մեջ։
  6. Ոչ մի դժբախտ պատահար երբեք չպետք է օգնի դետեկտիվին, և նա երբեք անբացատրելի ինտուիցիա չպիտի ունենա, որը ճիշտ կլինի:
  7. Դետեկտիվ չպետք է ինքը կատարի հանցագործություն։
  8. Դետեկտիվ չպետք է լույս սփռի որևէ իրադարձության վրա, որոնք չեն ներկայացվել անմիջապես ընթերցողին։
  9. Դետեկտիվի հիմար ընկերը՝ Ուաթսոնը, չպետք է թաքցնի այն մտքերը, որոնք գալիս են նրա մտքին. նրա ինտելեկտը պետք է լինի մի փոքր ավելի ցածր, քան միջին ընթերցողին:
  10. Երկվորյակ եղբայրները և ընդհանրապես երկվորյակները չպետք է հայտնվեն, եթե նրանց հայտնվելու համար պատշաճ կերպով պատրաստվածություն չի եղել։