«Ագրարային հարց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ագրարային հարց''', գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման օրենքների ու դրանցից բխող դասակարգային հարաբերությունների և պայքարի հարցն է, ինչպես նաև նախակապիտալիստական արտադրական հարաբերությունների վերացման ուղիների և մեթոդների հարցը: Այդ իմաստով ագրար...»:
 
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
'''Ագրարային հարց''', գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման օրենքների ու դրանցից բխող դասակարգային հարաբերությունների և պայքարի հարցն է, ինչպես նաև նախակապիտալիստական արտադրական հարաբերությունների վերացման ուղիների և մեթոդների հարցը:հարցը։ Այդ իմաստով ագրարային հարցի լուծումը դառնում է բուրժուադեմոկրատական հեղափոխությունների հիմնական խնդիրներից մեկը և կապված է ողջ կալվածատիրական հողային սեփականության բռնագրավման հետ:հետ։
 
Ագրարային հարցի առանցքը հողի խնդիրն է, որ ծագել է աշխատանքի հասարակական բաժանման, ապրանքաշրջանառության և համակարգերի առաջացման հետ:հետ։ Ստրկատիրական հասարակարգում լավագույն հողերը կենտրոնացված էին ստրկատերերի ձեռքին:ձեռքին։ Ֆեոդալիզմի ժամանակ հողը դարձել է կալվածատերերի սեփականությունը:սեփականությունը։ [[Ռուսաստան]]ում և այլուր գյուղացին ամրացված էր հողին որպես [[ճորտ]]:։
 
Հայտնի է գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման երկու ուղի` պրուսական և ամերիկյան:ամերիկյան։ Պրուսական ուղու դեպքում կալվածատիրական ճորտական տնտեսությունը դանդաղորեն վերաճում է բուրժուականի, յունկերականի, գյուղացիներին դատապարտելով տասնյակ տարիների ամենատանջալից էքսպրոպրիացիայի և ստրկացման, իր միջից ստեղծելով «գրոսբաուերների» սակավաթիվ մի փոքրամասնություն:փոքրամասնություն։ Ամերիկյան ուղու դեպքում կալվածատիրական տնտեսությունը բացառվում է կամ խորտակվում հեղափոխության ընթացքում, իսկ [[Ֆեոդալիզմ|ֆեոդալական]] կալվածները բռնագրավվում և մասնատվում են:են։ «Այս դեպքում գերիշխում է գյուղացին, դառնալով հողատիրության բացառիկ գործակալ և էվոլյուցիա է կատարում` դառնալով կապիտալիստական ֆերմեր:ֆերմեր։
 
Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում 17-19-րդ դարերի բուրժուական հեղափոխությունների ժամանակ բուրժուազիան ձեռնամուխ է եղել ագրարային հարցի լուծմանը:լուծմանը։ Այդ հեղափոխությունները մի քանի երկրներում, ինչպիսիք են Անգլիան, Ֆրանսիան, լուրջ հարված հասցրին ֆեոդալական հարաբերություններին և ճանապարհ հարթեցին գյուղատնտեսության կապիտալիստական հասարակարգի զարգացման ընթացքում:ընթացքում։ Օրինակ, [[Ճապոնիա]]յում և [[Իտալիա]]յում ագրարային հարցի լուծման ուղղությամբ կարևորագույն միջոցառումները ձեռնարկվել են միայն [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո:հետո։
 
[[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական]] և [[Արևելյան Եվրոպա]]յի երկրներում իշխող դասակարգերը փորձել են ագրարային հարցը լուծել «վերևից»` պահպանելով հողատեր ազնվականության տնտեսական և քաղաքական արտոնությունները:արտոնությունները։ Բուրժուազիան իր դասակարգային սահմանափակության պատճառով չէր կարող հետևողական դեմոկրատական մոտեցում ունենալ ագրարային հարցի վերաբերյալ և լուծել այն:այն։ Դա ապացուցվել է պատմական փորձով:փորձով։ [[Անգլիա]]յում 15-17-րդ դարերի բուրժուականացող ազնվականությունը ճորտային կախվածությունից ազատագրված գյուղացիությանը բռնի ուժով քշել է հողերից, ցանկապատել դրանք և սկսել ոչխարներ պահել բրդի արտադրության համար:համար։ Սեփականազրկված գուղացիության զգալի մասը դարձավ պրոլետար:պրոլետար։ Աստիճանաբար ձևավորվեցին կապիտալիստական ֆերմերային տնտեսությունները:տնտեսությունները։ Ֆեոդալական ագրարային հարաբերությունները վերափոխվեցին բուրժուական ագրարային հարաբերությունների:հարաբերությունների։ Բայց դրա հետ մեկտեղ պահպանվեցին նաև հողատիրության կիսաֆեոդալական ձևերը:ձևերը։
 
== Ագրարային հարցը կապիտալիստական երկրներում ==
Կապիտալիստական երկրներում ագրարային հարցի բովանդակությունը փոխվել է կապիտալիզմի զարգացման համեմատ:համեմատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գյուղատնտեսության մեջ մասնավորապես [[ԱՄՆ]]-ում, [[ԳՖՀ]]-ում, [[Կանադա]]յում կատարվել է տեխնիկական հեղաշրջում:հեղաշրջում։ Գյուղատնտեսական մեքենաների լայն ներդրման, արտադրական պրոցեսների մեքենայացման, արհեստական պարարտացման և վնասատուների դեմ քիմիական միջոցների օգտագործման շնորհիվ զգալիորեն բարձրացել էր աշխատանքի արտադրողականությունը:արտադրողականությունը։ Ավելացել էր տնտաեսությունը եկամտաբեր դարձնելու համար անհրաժեշտ կապիտալի չափը:չափը։ Մանր տնտեսատերերը, չկարողանալով նորագույն մեքենաներ ձեռք բերել հարկադրված են եղել իրենց տնտեսությունը վերացնել և գնալ քաղաք:քաղաք։ Ամենուր կրճատվել է գյուղաբնակչության թիվը:թիվը։ Զարգացած կապիտալիստական երկրներում գյուղական ինքնագործ բնակչությունը 1930-ական թվականների վերջերից մինչև 1960-ական թվականները կրճատվել է ավելի քան 40%-ով:ով։
 
[[Իմպերիալիզմ]]ի դարաշրջանում գյուղատնտեսությունն անցել է պետական մոնոպոլիստական կապիտալիզմի ձեռքը, և դա զուգակցվել է ֆերմերական տնտեսությունների կրճատմամբ, մանր հողատերերի զանգվածային հողազրկմամբ:հողազրկմամբ։ Զարգացած կապիտալիստական երկրներում աշխատավոր գյուղացիությունը [[ֆերմեր]]ների պրոլետարիայի հետ դաշնակցելու է մղել աստիճանաբար ուժեղացող այն գիտակցությունը, որ ագրարային հարցի լիակատար լուծումը հնարավոր է սոսկ սոցիալիստական հեղափոխության շնորհիվ:շնորհիվ։ Ագրարային հարցը առաջնահերթ տնտեսական և քաղաքական խնդիր է եղել զարգացող երկրների համար:համար։
 
== Ագրարային հարցը Ռուսաստանում ==
Նախահեղափոխական Ռուսաստանում ագրարային հարցը հասարակական-տնտեսական կյանքի հիմնական հարցերից է եղել:եղել։ Նրա առանձնահատկությունն այն էր, որ գյուղում կապիտալիստական հարաբերությունները միահյուսվում էին ճորտատիրական հարաբերությունների հետ:հետ։ 1861 թվականի գյուղացիական ռեֆորմը վերևից իրագործված միջոցառում էր, որի նպատակն էր վերացնել ճորտատիրությունը` ապահովելով գյուղատեր-կալվածատերի արտոնությունները:արտոնությունները։ Այն որոշ չափով արագացրեց կապիտալիզմի զարգացումը, սակայն ռեֆորմից հետո էլ հողի մեծ մասը մնաց կալվածատերի և կալվածատիրական պետության ձեռքին:ձեռքին։ 1905 թվականի հողատիրության վիճակագրության համաձայն, [[Ռուսաստան]]ի եվրոպական մասում հաշվառված հողերը կազմում էին 395,2 միլիոն դեսիատին (1 դեսիատինը 1,09 հա է), որից մասնատիրական հողերը` 101,7 մլն, բաժնետիրականը` 138,8 մլն, պետական, եկեղեցապատկան և հիմնարկների հողերը` 154,7 մլն դեսիատին:դեսիատին։ Մասնատիրական հողատիրության մեջ տիրապետում էին խոշոր սեփականատերերը:սեփականատերերը։ 500 և ավելի դեսիատին հող ունեցող 28 հազար առավել խոշոր սեփականատերեր տիրում էին ամբողջ հողերի 61%-ին:ին։ Միայն եվրոպական Ռուսաստանում 7,8 մլն դեսիատին հող պատկանում էր ցարական ընտանիքին:ընտանիքին։
 
Այս իրողությունն արտակարգ սրել էր ագրարային հարցը ցարական Ռուսաստանում և այն դարձրել բուրժուական հեղափոխության հիմք ու նրա ազգային առանձնահատկությունը:առանձնահատկությունը։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացումը պահանջում էր անցնել վարձու աշխաանքին:աշխաանքին։ Ռուսաստանում տիրող դասակարգերը ձգտում էին կամ նոր նվաճումներով ընդարձակել արտաքին շուկան, կամ ռեֆորմներով ընդլայնել ներքին շուկան:շուկան։ Բայց քանի որ ռեֆորմի համար անհրաժեշտ էր վերացնել գյուղում տիրող հնամենի հարաբերությունները, ուստի իշխող դասակարգերը գերադասում էին առաջին ուղին, իսկ արտաքին նվաճումների անհաջողությունը և աշխատավորական զանգվածների հեղափոխական ելույթները հարկադրական անհրաժեշտությամբ մղում էին դեպի ռեֆորմ:ռեֆորմ։
 
Ագրարային հարցը ռուսական ուղով լուծելու ակներև փորձ էր ստոլիպինյան ագրարային քաղաքականությունը:քաղաքականությունը։
 
Ագրարային հարցն առանձնահատուկ տեղ էր գրավում Ռուսաստանի քաղաքական բոլոր կուսակցությունների ծրագրերում:ծրագրերում։ Բուրժուական աջ կուսակցությունները` օկտյաբրիստները և կադետները, առաջարկում էին գյուղացիներին փրկագնով լրացուցիչ հող տրամադրել` ապահովելով կալվածատիրական հողատիրությունը:հողատիրությունը։ Մանր բուրժուակաան կուսակցությունների` էսեռների, տրուդովիկների և մյուսների ագրարային ծրագրերն այս կամ այն չափով արտացոլում էին կալվածատիրական հողատիրության դեմ գյուղացիության պայքարը:պայքարը։ [[Մենշևիկներ]]ը պաշտպանում էին հողի «մունիցիպալիզացիայի»` կալվածատիրական հողի անցումը ինքնավարության տեղական մարմիններին:մարմիններին։ Միայն բոլշևիկների ագրարային ծրագիրն էր նախատեսում ագրարային հարցի հետևողական հեղափոխական լուծում:լուծում։ Սովետների Համառուսաստանյան երկրորդ համագումարում` 1917 թվականի հոկտեմբերի 26-ին, հողի մասին դեկրետով և 1918 թվականի փետրվարի 9-ի Հողի սոցիալիզացիայի մասին օրենքով բոլոր հողերն անցան պետությանը և դարձան համաժողովրդական պետական սեփականություն:սեփականություն։ Գյուղացիությունը ստացավ ավելի քան 150 մլն դեսիատին հող, լիովին ազատվեց վարձավճարից, նոր հողեր գնելու ծախսերից, գնված հողերի համար վճարվող պարտքերից:պարտքերից։ [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ը բուրժուադեմոկրատական հեղափոխության խնդիրներն ավարտելու հետ մեկտեղ սկզբնավորեց սոցիալիստական վերափոխումները գյուղատնտեսության մեջ:մեջ։ 1917-1978 թվականներին սկսվեց կոլեկտիվ տնտեսությունների հիմնադրումը, բայց սովետական իշխանության առաջին տասնամյակում դրանք ընդգրկում էին գյուղացիության չնչին մասը:մասը։ Երկրի սոցիալական ինդուստրացումը, [[Լենին]]ի կոոպերատիվ պլանի իրագործումը պայմաններ ստեղծեցին համատարած կոլեկտիվացման համար:համար։ [[Կոլտնտեսություն|Կոլտնտեսային]] կարգի հաղթնականով [[ՍՍՀՄ]]-ում վերջնականապես լուծվեց ագրարային հարցը:հարցը։
 
== Ագրարային հարցը Հայաստանում և Անդրկովկասում ==
Ռուսական տիրապետությունից առաջ` 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Անդրկովկասի առանձին մասերում ստեղծվել էին հողօգտագործման զանազան ձևեր:ձևեր։ [[Արևելյան Հայաստան]]ում հողային օգտագործման հիմնական ձևերն էին` պետական, պետական-մյուլքադարական, մյուլքադարական, թիուլային, եկեղեցիներին ու մզկիթներին պատկանող կամ վակուֆային հողերը:հողերը։ Հողատիրության այս ձևերը որոշ փոփոխություններով պահպանվեցին մինչև 20-րդ դարի սկիզբը:սկիզբը։ Պետական, մյուլքադարական, թիուլային և վանքապատկան հողերն օտգտագործում էին գյուղական և քոչվորական համայնքները, իսկ պետական հողերը` գյուղացիները, որի համար պետական գանձարանին վճարում էին բերքի մի մասը և կատարում զանազան պարտույթներ:պարտույթներ։ [[Անդրկովկաս]]ը Ռուսաստանին միացնելուց հետո պահպանվեցին մյուլքադարների և թիուլային հողատերերի սեփականատիրական իրավունքները, իսկ այն հողերը, որոնք մինչ այդ պատկանում էին պարսկական պետությանը, անցան ռուսական պետությանը:պետությանը։ 1846 թվականի դեկտեմբերի 6-ի հրովարտակով հաստատվեց բեկերի, խաների և հայ մելիքների ժառանգական իրավունքը այն բոլոր հողերի ննկատմամբ, որոնց տիրել են նրանց նախնիները:նախնիները։ Աղալարներին նվիրվեցին նախկինում նրանց օգտագործման ներքո եղած, բայց 1841 թվականին պետականացված հողերը:հողերը։ Դեռևս 1836 թվականին Նիկոլայ Առաջինը հաստատել էր «Հայ լուսավորչական եկեղեցիների կառավարման կանոնադրությունը», որով հայ եկեղեցու հողի սեփականատիրության իրավունքը ճանաչվել էր օրենսդրական կարգով:կարգով։
 
Հայաստանում և [[Ադրբեջան]]ում ճորտատիրություն չկար, և մասնատիրական հողերի տեսակարար կշիռը մեծ չէր:չէր։ Արևելյան Հայաստանին հատուկ էր մանր կալվածքային հողատիրությունը:հողատիրությունը։ Այստեղ գյուղացիական բնակչությունը բաժանվում էր երկու հիմնական խմբի` պետական հողերում բնակվող և տիրունի կամ մասնատիրական հողերում բնակվող գյուղացիներ ու շինականներ:շինականներ։ Գյուղացիական ռեֆորմի նախօրյակին Երևանի նահանգի բնակչության 70%-ը պետական գյուղացիներ էին, իսկ 30%-ը` շինականներ:շինականներ։ 1894 թվականին պետական գյուղացիությունը կազմում էր [[Բաքվի նահանգ]]ում 74,6%, [[Երևանի նահանգ]]ում` 63,8%:։
 
Այլ պատկեր էր Վրաստանում, որտեղ իշխում էին ճորտատիրական կարգերը:կարգերը։ Ցարական կառավարությունը հենց սկզբից ճանաչեց վրաց ազնվականության իրավունքները և հավասարեցրեց ռուս ազնվականների իրավունքներին:իրավունքներին։ Ի տարբեություն Հայաստանի և Ադրբեջանի` Վրաստանում անհամեմատ փոքր թիվ էին կազմում պետական գյուղացիները:գյուղացիները։ Անդրկովկասի կալվածատերերի իրավունքները` ի հաշիվ գյուղացիության հատկապես ընդլայնվեցին Վորոնցովի փոխարքայության օրոք:օրոք։ Պետական գյուղացիները, ձևականորեն ազատ լինելով, այնուամենայնիվ հարկադրված էին կրել պետաական պարհակների հարկերի ու տուրքերի ծանր բեռը:բեռը։ Նրանք տառապում էին հողի և ջրի սակավությունից:սակավությունից։ Նրանց վիճակն ավելի վատթարացավ 1840-ական թվականներից սկսած, երբ ցարական կառավարությունը զանգվածաբար խլում էր նրանց հողերը և տալիս Ռուսաստանից Անդրկովկաս աքսորված ռուս աղանդավորներին:աղանդավորներին։
 
1861 թվականի ագրարային ռեֆորմն իր արտահայտությունը գտավ նաև Անդրկովկասում:Անդրկովկասում։ 1864 թվականնին ճորտությունիրց ազատագրվեցին [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]], 1865-ին` Քութայիսի նահանգների գյուղացիները:գյուղացիները։ 1870, 1877 և 1883 թվականների օրենքներով Արևելյան և Հարավային Անդրկովկասի գյուղացիության ճորտային հարաբերությունները փոխարինվեցին այսպես կոչված ժամանակավոր կախյալ հարաբերություններով, որոնք սակայն պահպանվեցին մինչև 1912 թվականի դեկտեմբերի 20-ը, երբ գյուղացիներին պարտադրվեց փրկագնման օրենքը, իսկ ժամանակավոր կախյալ հարաբերությունները փոխարինվեցին ժամանակվոր պարտավորյալ հարաբերություններով:հարաբերություններով։
 
1912 թվականի դեկտեմբերի 20-ի օրենքով Անդրկովկասի տիրունի հողերում բնակվող գյուղացիության ու շինականների հաշվին կառավարության օժանդակությամբ պետք է բաժնեհողերի պարտադիր փրկագնում կատարվեր:կատարվեր։ Այդ նույն օրենքով 1913 թվականի հունվարի 1-ից վերացբվում են թիուլային պարտույթների վճարումները:վճարումները։ Այդ օրենքը 1906 թվականի նոյեմբերի 9-ի Ստոլիպինյան ռեֆորրմի վատթարագույն տարբերակն էր, որի նպատակն էր ցարիզմի և բուրժուականացված ազնվականության համար ստեղծել վստահելի նեցուկ գյուղում` հանձին ունևոր գյուղացիության:գյուղացիության։ Առաջին Համաշխարհային իմպերիալիստական պատերազմը խանգարեց Հայաստանում այդ օրենքի իրականացմանը:իրականացմանը։ Մինչև 1917 թվականի փետրվարը Երևանի նահանգում փրկագնվել էր մասնատիրական հողերի միայն 4/5-րդը:րդը։
 
Փետրվարյան հեղափոխության հետևանքով Անդրկովկասում ուժեղացան գյուղացիական շարժումները:շարժումները։ 1971 թվականի մարտի 28-ի Անդրկովկասյան հատուկ կոմիտեն ստեղծեց Հողային գործերի երկրային ժամանակավոր հանձնաժողով` նրա վրա դնելով «ճորտատիրական իրավունքը վերացնելու» նախապատրաստման միջոցառումների մշակումը:մշակումը։ Ապրիլի 23-ի օրենքով Անդրկովկասյան հատուկ կոմիտեն արգելեց ագրարային ելույթները և կալվածատիրական հողերի բռնագրավումները:բռնագրավումները։ Հողային հարցի լուծումը հետաձգվեց «մինչև սահմանադիր ժողովի գումարումը»:։ Նույն դիրքը գրավեց նաև Անդրկովկասի գյուղացիական համագումարը, որ բացվել էր Թիֆլիսում 1917 թվականի հունիսի 19-ին:ին։ Համագումարում մեծամասնության` մենշևիկների ու մուսավաթականների ձայներով ընդունվեց «հողի մունիցիպալիզացիայի» մենշևիկյան ծրագիրը:ծրագիրը։ Ագրարային հարցի լուծումը ձգձգելու քաղաքականությունն ուժեղացրեց գյուղացիության դժգոհությունները:դժգոհությունները։ Ծավալվեցին գյուղացիական ելույթներ, որոնք ընդգրկեցին նաև Հայաստանի գավառները:գավառները։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Անդրկովկասյան կոմիսարիատը և Անդրկովկասյան սեյմը շարունակեցին ագրարային հարցում խուսանավելու քաղաքականությունը:քաղաքականությունը։ 1917 թվականի դեկտեբերրի 16-ին ընդունվել են արքունական, ուդելային, եկեղեցապատկան, վանքապատկան, իրավական անձերի և խոշոր մասնատիրական հողերը հողային կոմիտեներին հանձնելու մասին կանոնադրությունը:կանոնադրությունը։ Ստեփան Շահումյանը գրել է «Այդ օրենքով կալվածատիրական հողատիրությունն այս կամ այն պատրվակով, այնուամենայնիվ, պահպանվում է, իսկ մնացյալ հողերը հանձնվում են ոչ թե գյուղացիական կոմիտեներին, այլ ինչ-որ վերևից նշանակված հողային կոմիտեների տնօրինությանը:տնօրինությանը։ Դուրս է գալիս, որ հողային, այսինքն գյուղացիական հարցի լուծումը կատարում են ... ճորտատերերն ու ստրկատերերը»:։ 1918 թվականի մարտի 7-ին, ի լրումն «Կանոնադրության», Անդրկովկասյան սեյմն ընդունեց «հողատերերին մնացյալ հողի չափը որոշելու և հողային ռեֆորմ իրականցնելու միջոցառումների մասին» օրենքը, որով հողի մասնավոր սեփականությունն այնուամենայնիվ չէր վերանում:վերանում։ Անդրկովկասյան կոմիսարիատի և Անդրկովկասյան սեյմի բոլոր նման որոշումները մնացին թղթի վրա:վրա։
 
[[Անդրկովկասյան սեյմ|Սեյմ]]ի անկումից հետո Հայաստանի Հանրապետության Դաշնակցական կառավարությունը ժառանգեց Ժամանակավոր կառավարության ագրարային քաղաքականությունը:քաղաքականությունը։ Դեռևս երկրորդ պետական դումայում 1907 թվականի փետրվար-հունիսին, դաշնակցական պատգամավորները ագրարային հարցում հարում էին էսեռներին:էսեռներին։ Սաղաթելյանը դումայի էսեռկան ֆրակցիայի հողային հանձնաժողովում մասնակցեց հողի հիմնական օրենքի նախագծի մշակմանը, որը էսեռների և դաշնակցականների միացյալ խմբի կողմից ներկայացվեց դումային:դումային։ Նախագիծն առաջարկում էր ռուսական պետության սահմաններում ընդմիշտ վերացնել հողի ամեն տեսակ սեփականություն և ամբողջ հողը հայտարարել համայնական սեփականություն:սեփականություն։ Էսեռների հետ միասին նրանք հանդես էին գալիս հանուն հողի «սոցիալիզացիայի»:։ Սակայն իշխանության գլուխ անցնելով դաշնակցությունը պահպանեց մասնավոր հողատիրությունը:հողատիրությունը։ Պաշտոնական տվյալներով Հայաստանի 600 հազար հա վարելահողերի կեսը պատկանում էր կալվածատերերին, [[կուլակ]]ներին, եկեղեցուն, նույնքան էլ բաժին էր ընկնում գյուղացիական բոլոր տնտեսությունների 95%-ը կազմող չքավոր և միջակ տնտեսություններին:տնտեսություններին։ 140 հազար հա խոտհարքից 100 հազար հա-ն պատկանում էր կալվածատերերին և պետությանը:պետությանը։ Ագրարային հարցը [[Անդրկովկաս]]ում իր լուծումը գտավ միայն սովետական կարգերի շնորհիվ:շնորհիվ։
 
[[Արևմտյան Հայաստան]]ում հողային հարաբերությունները կարգավորվում էին [[Թուրքիա]]յում գործող պետական օրենքներով:օրենքներով։ Մահմեդական արևելքում, ինչպես նշել է Մարքսը, «պետությունը գերագույն հողատերն էր», «ոչ մի մասնավոր սեփականություն չկա, թեև կա հողի ինչպես մասնավոր, այնպես էլ համայնական տիրում և օգտագործում»:։ Արևմտյան Հայաստանում ֆեոդալների դասակարգը հիմնականում կազմված էր մահմեդականներից:մահմեդականներից։ Հայ ֆեոդալները գերակշիռ մաս էին կազմում [[Սասուն]]ում, [[Մուշ]]ում, Հաճընի շրջանում, [[Զեյթուն]]ում:ում։ Արևմտահայության հիմնական զանգվածը իրավականորեն ազատ գյուղացիությունն էր, որի փոքր մասն ուներ սեփական հողակտորներ, մյուս մասը մշակում էր պետական և վակուֆային հողերը:հողերը։
 
Թուրքահպատակ երկրամասերում, այդ թվում և Արևմտյան Հայաստանում, ճորտությունն իրավաբանորեն ձևակերպված չէր, սակայն հարավային քրդաբնակ գավառներում` [[Վան]]ի, [[Դիարբեքիր]]ի էլայեթներում և մասամբ թուրքապատկան շրջաններում հայ գյուղացիությունը գտնվում էր կիսաճորտական կախյալ վիճակում:վիճակում։
 
Թանզիմաթի շրջանում սուլթան Աբդուլ Մեջիդի` 1858 թվականի օրենքով Թուրքիայում սահմանվեցին հողային սեփականության հետևյալ հիմնական ձևերը`
Տող 49.
# չօգտագործվող (մևադ)
 
հողատարածություններ:հողատարածություններ։ Արևմտյան Հայաստանում տիրապետող էին պետական և վակուֆային հողերը:հողերը։ 1867 թվականի օրենքով հողատերերին թույլատրվեց հինգ տարվա ընթացքում պետությունից գնել օգտագործվող հողերը` ստանալով կալվածագիր:կալվածագիր։
 
1858 թվականի օրենքը ուժի մեջ մտնելոց հետո էլ հողատերերի հիմնական դասը, ինչպես նախաթանզիմաթյան շրջանում, մահմեդական վերնախավն էր, մզկիթերը` հոգևորականությունը:հոգևորականությունը։ Ավելացավ նաև հայ խոշոր հողատերերի թիվը, հատկապես Մշո դաշտում, Կարինի, Խարբերդի, Բաղեշի, Սեբաստիայի շրջաններում:շրջաններում։ 19-րդ դարի երկրորդ կեսին կալվածքներ ուներին 200-ից ավելի արևմտահայ վանքերը, որոնցից 9-ը համարվում էին խոշոր հողատերեր:հողատերեր։
 
Արևմտահայ գյուղացիների զգալի մասը հողը վարձակալում էր քաղաքներում ապրող մահմեդական ու հայ հողատերերից, մյուս մասն այն օգտագործում էր կիսրարության սկզբունքով:սկզբունքով։ Կիսրարությունն աստիճանաբար ընդարձակվելով վերածվեց մարաբայության:մարաբայության։ Թուրքիայում ազգային ճնշումն իր արտահայտությունն էր գտնում նաև ագրարային հարաբերություներում:հարաբերություներում։ Արտակարգ ծանր էր հարկային լուծը:լուծը։ Գլխավոր եկամտային հարկը աշարն էր, որն իրականում կազմում էր բերքի մինչև 1/3-րդ մասը, թեև օրենքով չպետք է անցներ 1/10-րդից:րդից։ Աշարից բացի գյուղացիները վճարում էին ֆեոդալական ռենտա` խարաջ, գլխահարկ կամ ջիզիե, կալվածատիրական, արոտների, ճանապարհների, զինվորական հարկեր:հարկեր։ Կային նաև ամուսնության, կրթական, բանջարանոցների խոտհարքի, յայլաղների և այլ հարկեր:հարկեր։
 
Այդ ամենով հանդերձ ոչ միայն հայ աշխատավոր գյուղացիության, այլև հողատերերի ունեցվածքն ու իրավունքների ապահովությունը ոչնչով երաշխավորված չէր:չէր։ Հալածանքները, պարբերաբար կազմակերպված կոտորածները, կողոպուտը քայքայում էի արևմտահայությանը, ուժեղացնում արտագաղթը և պանդխտությունը:պանդխտությունը։ Մեծ Եղեռնի ժամանակ արևմտահայությունը, ենթարկվելով զանգվածային կոտորածի ու տեղահանության, վերջնականապես զրկվեց ունեցվածքից ու հողային սեփականությունից:սեփականությունից։
 
== Աղբյուրներ ==