«Արտադրական ձեռնարկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արտադրական ձեռնարկություն''', արտադրության մեջ արտադրության գործիքների, միջոցների և այլ նյութական ֆոնդերի ամբողջություն, որն օգտագործվում է մարդկանց կողմից արտադրանք թողարկելու համար: Սովորաբար արդյունաբերական ձեռնարկությունը նույնանում է գործարանի կամ ֆ...»:
 
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
'''Արտադրական ձեռնարկություն''', արտադրության մեջ արտադրության գործիքների, միջոցների և այլ նյութական ֆոնդերի ամբողջություն, որն օգտագործվում է մարդկանց կողմից արտադրանք թողարկելու համար:համար։ Սովորաբար արդյունաբերական ձեռնարկությունը նույնանում է գործարանի կամ ֆաբրիկայի հետ, որից յուրաքանչյուրը կազմված է արտադրական ներքին օղակներից` արտադրամասերից, տնտեսություններից և վարչության բաժիններից:բաժիններից։
 
== Արտադրական ձեռնարկությունները ԽՍՀՄ-ում ==
Արդյունաբերական ձեռնարկության սոցիալական էությունը որոշվում է հասարակարգի բնույթով:բնույթով։ Կապիտալիստական հասարակարգում արդյունաբերական ձեռնարկությունների գերակշռող մասը մասնավոր սեփականությունն է:է։ Սոցիալիզմի օրոք արդյունաբերության ձեռնարկությունը արդյունաբերության կառավարման հիմնական օղակն է` սկզբնական տնեսական բջիջը:բջիջը։ Սոցիալիստական արդյունաբերական ձեռնարկությունը հարաբերականորեն առանձնացված ապրանքաարտադրող է, որը բնութագրվում է արտադրատեխնիկական, կազմակերպական և տնտեսական միասնությամբ` օգտագործելով ամրացված արդյունաբերության միջոցները:միջոցները։ Ժողովրդատնտեսական պլանի առաջադրանքների համաձայն տնտեսական հաշվարկի հիման վրա իրականացվում է արտադրատնտեսական գործունեություն և օգտվում այդ գործունեության հետ կապված իրավունքներից:իրավունքներից։ 1973 թվականին [[ՍՍՀՄ]]-ում կար 49 հազար արդյունաբերական ձեռնարկություն, որոնք ունեին ինքնուրույն բալանս:բալանս։ Արդյունաբերական ձեռնարկության արտադրական կառուցվածքի վրա վճռական ազդեցություն է ունենում արտադրության հետագա կենտրոնացումը, որի հիմնական ուղղություններից մեկը արտադրական միավորների ստեղծումն է:է։ 1973 թվականին արդյունաբերության մեջ գործում էր 1,3 հազար արտադրական միավորում, որոնք ընդգրկում էին 5,6 հազար ձեռնարկություն և արտադրական միավոր:միավոր։ Դրանց կազմի մեջ մտնում են գործարաններ, ֆաբրիկաներ, գիտահետազոտական, կոնստրուկտորական, նախագծային-կոնստրուկտորական, տեխնոլոգիական և այլ կազմակերպություններ:կազմակերպություններ։ Արտադրամիավորումները հեռանկարային առումով պետք է դառնան հանրային արտադրության հիմնական տնտեսական հաշվարկային օղակները:օղակները։ Արդյունաբերության ձեռնարկության աշխատանքի կազմակերպումը նրա գործունեության ղեկավարումը հիմնված է սոցիալիստական, տնտեսավարման, լենինյան սկզբունքների, հասարակական, կոլկտիվ և անձնական շահերի միասնության, դեմոկրատական ցենտրալիզմի, միանձնյա ղեկավարման, սոցիալիստական պլանավորման, խնայողության ռեժիմի, բարոյական և նյութական շահագրգռվածության սկզբունքների վրա:վրա։
 
== Արտադրական ձեռնարկությունները Խորհրդային Հայաստանում ==
Հայաստանում առաջին արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը կապված է եղել պղնձաարդյունաբերության հետ:հետ։ 1763 թվականին սկսվել է [[Ախթալայի բազմամետաղային հանքավայր|Ախթալայի պղնձի և արծաթի հանքավայրերի]], ավելի ուշ` [[Ալավերդու պղնձի հանքավայր|Ալավերդու]] և 19-րդ դարում [[Զանգեզուրի պղնձահանքեր]]ի շահագործումը:շահագործումը։
 
19-րդ դարի վերջին Հայաստանի պղնձաարդյունաբերության ձեռնարկությունները ենթարկվել են որոշ տեխնիկական վերակառուցամն:վերակառուցամն։ 1896 թվականին Մելիք-Ազարյանցը կառուցել է Սյունիքի պղնձաձուլական գործարանը, որտեղ կիրառվում էին ֆրանսիական սիստեմ վատերժակետային հնոցներ, ամերիկյան բովիչ հնոցներ, կոնվերտորներ և այլն:այլն։ Օգտագործվում էր քարածուխ:քարածուխ։ Չնայած դրան Հայաստանի պղնձաարդյունաբերությունն ընդհանուր առմամբ մնում էր տեխնիկապես հետամնաց:հետամնաց։
 
19-րդ դարի վերջին համեմատաբար խոշոր ձեռնարկություններ ստեղծվեցին սննդաարդյունաբերության մեջ:մեջ։ 1887 թվականին Ներսես Թաիրովը [[Երևան]]ում կառուցել է գինու և օղու, իսկ 1890 թվականին` կոնյակի գործարան:գործարան։ 1893 թվականին Երևանում կոնյակի գործարան կառուցեցին Կարապետ Աֆրիկովը, Գևորգ Գյոզալովը և Ենոք Մկրտիչովը, 1894 թվականին` Դավիդ Սարաջևը:Սարաջևը։ 1899 թվականին «Շուստով ի սինովյա» ընկերությունը գնեց Թաիրովի գործարանը և տեխնիկապես վերակառուցեց:վերակառուցեց։ 1900-ական թվականներին գինու և կոնյակի արտադրությունը կատարելագործվեց նաև մյուս ձեռնարկություններում:ձեռնարկություններում։ Սննդի արդյունաբերության մյուս աչքի ընկնող ձեռնարկություններից էին Խ. Գիլանյանի լիմոնադի ու հանքային ջրերի և Ա. Ավետյանի «Զանգա» գարեջրի գործարանները:գործարանները։ 20-րդ դարի սկզբին ստեղծվեցին Տեր-Ավետիքյան եղբայրների մեխանիկական, Գաբրիելյանի և Սարգսյանի կաշվի, Գ. Ահարոնյանի և Պ. Էսապյանի պահածոների գործարանները:գործարանները։ Նախահեղափոխական Հայաստանի սննդի ձեռնարկությունները չունեին բարձր արտադրողականություն, աշխատում էին պարզունակ տեխնոլոգիայով, հաճախ` տնայնագործական եղանակով, թեև տալիս էին բարձրորակ արտադրանք, որը 20-րդ դարի սկզբին [[Ֆրանսիա]]յում, [[Բելգիա]]յում, [[Ավստրիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Ռուսաստան]]ում կազմակերպված միջազգային ցուցահանդեսներում շահել են մրցանակներ ու մեդալներ:մեդալներ։ Ձեռնարկությունները մեծամասամբ փոքր էին:էին։ 1914 թվականին Երևանում գործում էր 86 արդյունաբերական ձեռնարկություն` 536 բանվորով:բանվորով։
 
Հայաստանում արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը կապված է սոցիալիստական տնտեսության զարգացման հետ:հետ։ Սովետական իշխանության հաստատումից անմիջապես հետո Սովետական Ռուսաստանի օգնությամբ սկսվեց քայքայված արդյունաբերական ձեռնարկությունների վերականգնումն ու վերակառուցումը:վերակառուցումը։ Դրա հետ մեկտեղ ստեղծվել են նոր ձեռնարկություններ, որոնք հիմք են դրել արդյունաբերության նոր ճյուղերին:ճյուղերին։ Սոցիալիստական ինդուստրացման տարիներին կառուցվել են ծանր արդյունաբերության առաջին ձեռնակությունները:ձեռնակությունները։ 1926 թվականին շահագործման է հանձնվել Երևանի հէկը, Հանրապետության Սոցիալիստական արդյունաբերության առաջնեկը` 1928 թվականի [[Գյումրի]]ի հէկը, իսկ 1932 թվականին [[Ձորագետ]]ի հէկը:հէկը։ Հայաստանի էներգետիկ արդյունաբերության համար կարևոր նշանակություն ունեցավ [[Սևան-Հրազդան կասկադ]]ը, որն սկսվեց 1931 թվականին Քանաքեռի հէկի շինարարությամբ և ավարտվեց 1960 թվականին Երևանի հէկ երկրորդի գործարկումով:գործարկումով։ 1960-ական թվականներին սկսվեց Որոտանի կասկադի շինարարությունը:շինարարությունը։ Նույն թվականներին կառուցվեցին ջէկեր Երևանում, Վանաձորում և Հրազդանում:Հրազդանում։
 
Հայաստանի առաջին վերականգնված և ընդլայնված արդյունաբերական ձեռնարկություններից էին պղնձահանքերը և պղնձաձուլական գործարանները:գործարանները։ 1931-1935 թվականներին հիմնովին վերակառուցվել է Ալավերդու պղնձաձուլական գործարանը:գործարանը։ 1934 թվականին շահագործման են հանձնվել պղնձարջասպի, 1934 թվականին` ծծմբաթթվի, 1947 թվականին` սուպերֆոսֆատի գործարանները:գործարանները։ 1957 թվականին կազմակերպվել է Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը:կոմբինատը։ [[Գունավոր մետալուրգիա]]յի ասպարեզում շարք են մտել նաև Քանաքեռի ալյումինի գործարանը, [[Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր]]ը և կոմբինատը:կոմբինատը։ 1927 թվականին գործարկվել է Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը` Երևանի կարբիտի գործարանը, որն առաջինն էր ԽՍՀՄ-ում, իսկ առաջին հզոր ձեռնարկությունը` Վանաձորի քիմիական կոմբինատը շարք է մտել 1933 թվականին:թվականին։ Երկու տարի անց գործարկվել է Սմ. Կիրովի անվան քիմիական կոմբինատը Երևանում:Երևանում։ Հայրենական մեծ պատերազմից հետո գործարկվել է նաև Երևանի «պոլիվինիլացետատ» գործարանը:գործարանը։ 1971-ական թվականների սկզբին սկսել է արտադրանք տալ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատը:կոմբինատը։ 1926-1929 թվականներին նախկին մեխանիկական արհեստանոցների բազայի վրա կառուցվել է Երևանի Ձերժինսկու անվան մեխանիկական գործարանը:գործարանը։ Հետագայում ստեղծվել են բազմաթիվ հաստոցաշինական, մեքենաշինական, էլեկտատեխնիական, ավելի ուշ` ճշգրիտ սարքեր և էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, արտադրող ձեռնարկություններ:ձեռնարկություններ։ Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից էր «Հայ էլեկտրամեքենա» միավորման Լենինի անվան հայկական էլեկտրամեքնաշինական գործարանը:գործարանը։ 1965 թվականին շարք է մտել «ԵրԱԶ» ավտոգործարանը:ավտոգործարանը։
 
Սովետական Հայաստանի շինանյութ արտադրող առաջին ձեռնարկություններից էին [[Ջաջուռ]]ի կրի գործարանը, Արթիկ-տուֆը, Արարատի ցեմենտի գործարանը:գործարանը։ Ետպատերազմյան շրջանում` 1955-1956 թվականներին, [[Երևան]]ում, [[Գյումրի]]ում, [[Վանաձոր]]ում, [[Քաջարան]]ում և [[Ախթալա]]յում կառուցվել են հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող գործարաններ:գործարաններ։
 
Սովետական իշխանության տարիներին ստեղծվել է թեթև և սննդի արդյունաբերական ձեռնարկությունների լայն ցանց:ցանց։ 1927 թվականին ավարտվել է Գյումրիի տեքստիլ գործարանի շինարարությունը, որը հետագայում ընդլայնվել է և 1938-1939 թվականերին շարք մտել որպես [[Մայիսյան ապստամբություն (1920)|Մայիսյան ապստամբության]] անվան տեքստիլ կոմբինատ:կոմբինատ։ Կառուցվել են նաև կարի, կաշվի, կոշկեղենի, կենցաղային իրերի արտադրության ժամանակակից ձեռնարկություններ:ձեռնարկություններ։ Ընդլայնվել են և տեխնիկապես հիմնովի վերակառուցվել Արարատ գինու-կոնյակի տրեստի ձեռնարկությունները:ձեռնարկությունները։ Չորրորդ հնգամյակի տարիներին կառուցվել են և շահագործման հանձնվել Երևանի շամպայն-գինիների կոմբինատը, կոնյակի, Սպիտակի շաքարի և այլ գործարաններ:գործարաններ։ Սննդի արդյունաբերական ձեռնարկություններից նշանավոր էին նաև ձեթ-օճառի գործարանը, Երևանի և Գյումրիի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի, հրուշակեղենի և մակարոնի ֆաբրիկաները, Կալինինոյի շվեյցարական պանիրների, [[Ջերմուկ]], [[Դիլիջան]] և [[Արզնի]] հանքային ջրերի, Երևանի և Արմավիրի պահածոների գործարանները:գործարանները։ ՀՍՍՀ-ում գործել է շուրջ 660 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն:ձեռնարկություն։
 
== Աղբյուրներ ==