«Ալեքսանդրա Դանիացի»–ի խմբագրումների տարբերություն

չ
Արքայադուստրը օծվել է [[Կրիստիանսբորգ (պալատ)|Կրիստիանսբորգ պալատում]], [[կոնֆիրմացիա]]յի ծիսակարգով<ref name="տսու" />։ Ամբողջ կյանքում Ալեքսանդրան եղել է բարեպաշտ, իսկ Մեծ Բրիտանիա տեղափոխվելուց հետո դարձել է [[Բարձր եկեղեցի|Բարձր եկեղեցու]] հետևորդ <ref name="բաթիսքոմբ" /><sup><small>(էջեր 125, 176)</small></sup>: Ալեքսանդրան [[Լոնդոն]]ում առաջին անգամ եղել էր մանկության տարիներին մոր հետ միասին [[Ավգուստ Հեսսեն Կասելիացի (1797—1889)|Քեմբիջի դքսուհու]] հրավերով<ref name="Վիլիամսոն">''Williamson, David.'' [[iarchive:queenalexandrabi00willuoft|Queen Alexandra; a Biography.]] London : HardPress Publishing, 2012. ISBN 1-290-35028-0, 978-1290350280. {{ref-en}}</ref><sup><small>(էջ 234)</small></sup>:
 
=== Ամուսնություն ===
 
[[Պատկեր:Alexandra of Denmark, 1862 by Lauchert.jpg|աջից|մինի|286x286փքս|Ալեքսանդրա Դանիացի. նկարիչ՝ ''[[Ռիչարդ Լաուխերտ]]'', [[1862]]-[[1863]] թվականներ, [[Լոնդոն]]ի [[Թագավորական հավաքածու]]]]
 
[[1859]] թվականի վերջին, երբ լրացել էր Վիկտորիա թագուհու և նրա ամուսին արքայազն Ալբերտի ավագ որդու` Ուելսի արքայազն [[Էդուարդ VII|Ալբերտ Էդուարդի]] 18 տարին, ծնողները` նրա անկանոն սեռական կապերը սանձելու ակնկալությամբ սկսել էին նրան համապատասխան կին փնտրել<ref name="տսի" /><sup><small>(էջ 21)</small></sup><ref name="կլարկ" />: Մեծ Բրիտանիայի թագուհին իր դստերը՝ [[կրոնպրինց]]եսա [[Վիկտորիա Սաքսեն Կոբուրգ Գոթացի (Գերմանիայի կայսրուհի)|Վիկտորիա Պրուսիացուն]] հանձնարարել էր ''գերմանական արքայադտրերից'' համապատասխան թեկնածուներ ընտրել (անգլո-պրուսական հարաբերություններն ամրապնդելու համար)։ Ընտրվածները ընդամենը մի քանիսն էին, որոնք, ըստ լոնդոնյան թերթերի հրապարակումների, «համապատասխանում էին կարգավիճակով, [[բողոքականություն|բողոքական էին]] և արքայազնից երիտասարդ»։ Վիկտորիայի ընտրած թեկնածուներն էին [[Մարիա Նիդեռլանդցի|Մարիա Նիդերլանդցին]], [[Էլիզաբեթ Նոյվիդիացի (Ռումինիա թագուհի)|Էլիզաբեթ Վիդիացին]], [[Աննա Հեսսեն Դարմշտադցի]]ն, [[Ալեքսանդրինա Պրուսիացի (1842-1906)|Ալեքսանդրինա Պրուսիացին]], [[Մարիա Գասպարինա Սաքսեն Ալտենբուրգցի]]ն և ''արքայադուստր Ալեքսանդրան''<ref>''Meyrick, Broadley Alexander.'' [https://archive.org/stream/boyhoodofgreatki00broa#page/4/mode/1up The boyhood of a great king, 1841-1858: an account of the early years of the life of His Majesty Edward VII.] London : Harper and Brothers, 1906. — P. 369—370. — 399 p</ref>։ Թագուհին և նրա որդին հանդիպելով բոլոր պոտենցիալ հարսնացուների հետ՝ համապատասխան թեկնածու համարել են միայն Ալեքսանդրային։ Սկզբում Վիկտորիա թագուհին նույնիսկ չէր էլ դիտարկում Ալեքսանդրային ''դանիական'' ծագման և սահմանամերձ [[Շլեզվիգ Հոլշտայն]]ի խնդրի պատճառով, քանի որ բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մեծ մասը Պրուսիայի կողմնակիցներ էին<ref name="պրոկոֆ">''Прокофьева Е.В., Скуратовская М.В.'' [http://www.labirint.ru/books/318902/ 100 великих свадеб.] Москва : Вече, 2012. — P. 215—219. — 432 p. — ISBN 978-5-444-40060-9. {{ref-ru}}</ref>։ Ի վերջո, վստահելով իր դստեր դրական կարծիքին, Մեծ Բրիտանիայի թագուհին և նրա ամուսինը ընտրություն են կատարել հօգուտ Քրիստիան արքայազնի դստեր, նրա թեկնածությունն անվանելով «միակը, որին մենք կընտրենք»<ref name="տսու" />։ Իսկ [[Լեոպոլդ II|Բելգիայի թագավոր Լեոպոլդը]], Վիկտորիային գրած նամակում արտահայտելով Բերտիի վարքի մասին իր մտահոգությունները, Ալեքսանդրայի թեկնածությունը պաշտպանել է հետևյալ հիմնավորումով.
{{քաղվածք|Ալիկայի բնավորության մեջ ինչ-որ անկեղծ, ուրախ բան կա, որը նրան կօգնի թեթև վերաբերվել իրականությանը՝ առանց ցնցումների և վախերի մեջ ընկնելու<ref name="կլարկ" />։|}}
23 247

edits