«Տասներկու աղյուսակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
#WPWP #WPWPARM
Տող 1.
[[Պատկեր:Twelve Tables Engraving.jpg|300px|մինի|Հռոմի քաղաքացիները ուսումնասիրում են Տասներկու աղյուսակները]]
'''Տասներկու աղյուսակներ''', տասներկու աղյուսակների [[օրենքներ]] ({{lang-lat|Leges duodecim tabularum}}), հին հռոմում օրենքների ժողովածուն, որն ստեղծել են դեցեմվիրների կոլեգիաները՝ մ․թ․ա․ 451-450 թթ.-ին։ Գրի են առնվել [[քաղաքային հրապարակ]]ում կանգնեցված 12 տախտակների վրա, որից էլ անվանումը։ Տեքստը չի պահպանվել և վերականգնվում է հռոմի գրողների ու իրավաբանների (Ցիցերոն, Գայոս ևն) աշխատություններում արված [[հիշատակություն]]ների ու [[հղում]]ների հիման վրա։ Պարունակում է դատարանակազմության, քրեական և քաղաքացիական [[իրավունք]]ին, ոստիկանական որոշ [[կանոն]]ներին վերաբերող [[որոշում]]ներ։ Գույքային վեճերի հարցերով [[դատավարություն]]ն աչքի է ընկել ձևապաշտությամբ ու ձևերի բազմազանությամբ, մագիստրատ-պրետորի և [[դատավոր]]ի (վիճելի դեպքի վերջնական լուծման համար նշանակված մասնավոր անձ) լիազորությունների սահմանազատմամբ։