«Սակկո-Վանցետտիի դատավարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#WPWP #WPWPARM
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Sacvan.jpg en fa|300px|մինի|Վանցետտին և Սակոն]]
'''Սակկո-Վանցետտիի դատավարություն''' ծագումով [[իտալացի]] բանվոր-հեղափոխականներ Նիկոլա Սակկոյի և Բարտոլոմեո Վանցետտիի դատը [[ԱՄՆ]]-ում, որոնք մեղադրվում էին [[1920]] թվականի [[ապրիլի 15]]-ին Սաութ-Բրեյնթրի քաղաքի (Մասսաչուսեթսի նահանգ) կոշիկի ֆաբրիկայի գանձապահի և երկու պահակների սպանության մեջ։ Դատավարությունը սկսվել է [[1920]] թվականի հունիսին, [[Պլիմուտ]] քաղաքում։ [[1921]] թվականի [[հուլիսի 14]]-ին հատուկ ընտրված երդվյալ ատենակալների դատարանը, հենվելով կեղծ վկաների ցուցմունքների և փորձաքննության սարքովի տվյալների վրա, հանցավոր ճանաչեց Սակկոյին և Վանցետտիին, և նրանք դատապարտվեցին մահվան։ Մերժվեցին գործի վերանայման բոլոր խնդրագրերը։ Դատարանի որոշումը ԱՄՆ-ուվ և ամբողջ աշխարհում առաջ բերեց բողոքի լայն շարժում․ սակայն՝ ապարդյուն։ [[1927]] թվականի [[օգոստոսի 23]]-ին Սակկոն և Վանցետտին մահապատժի ենթարկվեցին էլեկտրական աթոռի միջոցով։