«Քնարիկ Տեր-Դավթյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Քնարիկ Տեր-Դավթյանը ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 6-ին, Իրանի Թավրիզ քաղաքում։ 1934 թվականին ընտանիքը հայրենդարձել է Հայաստան։ 1935-1945 թվականներին սովորել է [[Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց (Երևան)|Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում]], 1945-1950 թվականներին՝ [[Երևանի պետական համալսարան]]ի պատմության ֆակուլտետում, 1951-1953 թվականներին՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1951-1971 թվականներին գործակցել է [[Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ի հետ, [[ռուսերեն]] թարգմանել հայ միջնադարյան գրականության հուշարձանները։ 1972 թվականից աշխատում է [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում]]<ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=5101 Քնարիկ Տեր-Դավթյանի կեսնագրությունը avproduction կայքում]</ref><ref name="hpj">[http://hpj.asj-oa.am/6290/1/259.pdf Հայ սրբախոսական գրականության հմուտ հետազոտողը (Քնարիկ Տեր-Դավթյանի ծննդյան 90-ամյակի առթիվ), Վարդան Դևրիկյան]</ref><ref>«Ով ով է:է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:2007։</ref>։
 
1975 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Հայ վարքագրությունը 11-15-րդ դարերում» թեմայով։ 1995 թվականին դոկտորական է պաշտպանել՝ «Քրիստոնեական գրականության զարգացման ուղիները Հայաստանում» թեմայով։ Գիտական գործունեությունն սկսել է թարգմանական աշխատանքներով՝ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]] «Տիեզերագիտություն» (1962) և մի շարք վարքագրական գործեր ամփոփող «Հայ սրբախոսական գրականության հուշարձաններ» (1973) գրքերով։ Այնուհետև հետևողականորեն զբաղվել է հայ միջնադարյան գրականության բնագրերի և հատկապես վարքագրական ու կրոնաբարոյախրատական թեմաներով գործերի ուսումնասիրությամբ, քննական բնագրերի կազմությամբ, ծանոթագրմամբ և ռուսերեն թարգմանությամբ։ 1996 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան<ref name="hpj" />։
 
Հեղինակել է [[վարք]]երի և վկայաբանությունների ժանրային կառուցվածքը, վարքագրական կոդ հասկացությունը, որի հիման վրա էին ներկայացվում սրբերի ու նահատակների գրական դիմանկարները, վարքագրական ժանրի ձևավորումը բյուզանդական գրականության մեջ, ապա և անցումը հայ գրականությանը սկսած [[Ոսկեդարի հայ գրականություն|Ոսկեդարյան շրջանից]] ու հետո ժանրի պատմական զարգացումը հայկական միջնադարում թարգմանական և ինքնուրույն գրական հուշարձանների քննությամբ։ «Հայ վարքագրությունը 11-15-րդ դդ.» (1980) գրքում մանրամասն անդրադարձել է այս հարցերին, հայ սրբախոսական գրականության պատմությունը ներկայացնելով ըստ վարքերի և վկայաբանությունների գրության ժամանակի, որով հայ վարքագրությունը դիտարկվում է հայ գրականության և հայ ժողովրդի պատմության համատեքստում ու վարքագրական գրականության ընթացքի պարբերացումը կատարվում է ըստ այդմ։ Այն կարևոր դրույթն է առաջ քաշվում, որ սկսած 5-րդ դարից և հատկապես [[Ավարայր]]ից հետո հայ վարքագրության հերոսները դառնում են ոչ միայն պարզապես սրբակենցաղ և ճգնակյաց անձնավորությունները, այլև նրանք, ովքեր այդ հատկանիշներն ունենալուց բացի իրենց կարևոր ավանդն են բերել [[Հայկական մշակույթ|հայ մշակույթին]], դպրությանը և կամ էլ հանուն հավատի ու հայրենիքի նահատակներ են։ Ըստ Քնարիկ Տեր-Դավթյանի՝ հայ սրբախոսական գրականությունն իրենում ներառում է վաղ շրջանի բյուզանդական և ասորական վարքագրությունը, որը գեղարվեստական ու թեմատիկ առումով մեծ ճանապարհ էր անցել քրիստոնեության առաջին նահատակներին նվիրված դատական ակտերից մինչև 4-րդ դարի մեծ կապադովկացիների գործերը<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=dgy7SN3ZixsC&pg=PA373&lpg=PA373&dq=%D5%94%D5%B6%D5%A1%D6%80%D5%AB%D5%AF+%D5%8F%D5%A5%D6%80-%D4%B4%D5%A1%D5%BE%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6&source=bl&ots=UJj8sqVMpH&sig=DuWFM4j80EcMvy0dQTvGG87_MEs&hl=hy&sa=X&ved=2ahUKEwinlfe6zaXdAhVwxIsKHX6uCJ8Q6AEwEHoECAMQAQ#v=onepage&q=%D5%94%D5%B6%D5%A1%D6%80%D5%AB%D5%AF%20%D5%8F%D5%A5%D6%80-%D4%B4%D5%A1%D5%BE%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6&f=false|title=Christian-Muslim Relations. A Bibliographical History. Volume 5 (1350-1500)|date=2013-06-21|publisher=BRILL|isbn=9789004252783|language=en}}</ref>։ Ըստ այդմ՝ հայկական առաջին վարքերը նվիրված են հայ հոգևոր-մշակութային կյանքի ժամանակի ամենանշանավոր գործիչներին<ref name="hpj" /><ref>[http://89.249.207.20/cgi-bin/koha/opac-search.pl?q=au:%22%D4%B1%D6%80%D6%87%D5%B7%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6,%20%D5%8D%D5%A5%D5%B6%20%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB,%22 ԵՊՀ Գրադարանի քարտարան]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref><ref>Հայկական համառոտ հանրագիտարան, 2003 :։ Հ. 4:</ref>։
 
Քնարիկ Տեր-Դավթյանի գիտական հետաքրքրությունների երկրորդ ուղղությունը հայ միջնադարյան կրոնաբարոյախրատական բնույթի գործերն են<ref name="hpj" />։