«Կոնցեռն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Մեկ այլ ձևակերպման համաձայն՝ կոնցեռնը երկարաժամկետ, կայուն արտադրական կապերի մեջ գտնվող արտոնագրային համաձայնությամբ, ինքնուրույն գործող [[ձեռնարկություն]]ների միավորում է։ Սովորաբար կոնցեռնում միավորվում են տարբեր ճյուղերի արտադրական ձեռնարկություններ, որոնց արտադրության բնույթից կախված՝ այն ձեռք է բերում միավորման ''ուղղահայաց'' կամ ''հորիզոնական'' սկզբունք։ Ուղղահայաց սկզբունքով ստեղծված միավորումը ներառում է արդյունաբերության տարբեր ճյուղերի այնպիսի ձեռնարկություններ, որոնց արտադրական գործընթացները սերտորեն կապակցված են միմյանց։ Հորիզոնական սկզբունքով ստեղծված միավորումները ընդգրկում են միմյանց հետ կայուն կապի մեջ չգտնվող արդյունաբերության տարբեր ճյուղերի ձեռնարկություններ։ Կոնցեռնի կազմում ընդգրկված ձեռնարկությունները օգտվում են [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակից, սակայն ունեն [[աշխատանք]]ի միասնական ծրագիր և միասնական կառավարման ապարատ, որը վարում է կոնցեռնի արտադրական, առևտրական և ֆինանսական գործունեությունը։
 
== Պատմություն ==
 
«Կոնցեռն» [[եզրույթ]]ը ([[տերմին]]ը) փոխառնվել է [[գերմաներեն]]ից, որին անցել է [[անգլերեն]]ից (իսկ հիմքում ընկած է [[լատիներեն]] «''concernere''» — ''խառնել'' բառը) և սերտորեն առնչվում է [[Գերմանիա]]յում տնտեսության զարգացման պատմությանը և գերմանական օրենսդրության առանձնահատկություններին: Սակայն սխալ կլինի կարծել, թե հենց Գերմանիայում են ի հայտ եկել առաջին կոնցեռնները: Ընդունված է համարել, որ աշխարհում առաջին կոնցեռնը և ապագա կոնգլոմերատների նախատիպը [[Ֆլորենցիա]]յում ստեղծել է [[Կոզիմո Մեդիչի |Կոզիմո Մեդիչի]] Ավագը<ref>[http://www.zeit.de/2003/10/Medici Momente der Entscheidung (1): Der erste Konzern der Welt | Wirtschaft | ZEIT ONLINE<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>: Նրա ընկերությունների խումբը դեռևս [[XV դար]]ի սկզբներին ներկայացուցչություններ է ունեցել բազմաթիվ վայրերում, այդ թվում՝ [[Իսլանդիա]]յում ու [[Աֆրիկա]]յում, աշխատակիցներ է ուղարկել և ապրանքներ փոխադրել [[Ասիա]]յից՝ [[Մետաքսի մեծ ճանապարհ]]ով, իր կազմում ներառել է [[բանկ]]եր ու առևտրական տներ:
 
Ժամանակակից կոնցեռնների կազմավորման գործում մեծ դեր է խաղացել 1960-ական թվականների ֆինանսական շուկաների դինամիկան՝ իրեն բնորոշ իրարահաջորդ անկումներով ու վերելքներով: Դա կոնգլոմերատներին հնարավորություն է ընձեռել ընկերություններ գնելու իջեցված գներով՝ բանկային փոխառություններով, ապա ցուցադրել լավ վերադարձ ներդրումներից, ստանալ ավելի մեծ վարկեր և գործադրել [[ֆինանսական լծակ]]ը՝ այդ կերպ ստեղծելով [[շղթայական ռեակցիա]]: Այդպես են ստեղծվել կամ հզոր զարգացման հասել ամերիկյան [[General Electric]]-ը, գերմանական [[Siemens]]-ը, ճապոնական [[Mitsubishi]]-ն:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոնցեռն» էջից