«Ռաֆայել Իշխանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական
|պատկեր = Ռաֆայել Իշխանյան.jpg
}}
'''Ռաֆայել Ավետիսի Իշխանյան''' ({{ԱԾ}}), [[Լեզվաբանություն|լեզվաբան]], [[Գրականագիտություն|գրականագետ]], մատենագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1973]]), պրոֆեսոր ([[1978]]), [[ՀՀ Ազգային ժողով|Հայաստանի գերագույն խորհրդ]]ի պատգամավոր 1991-1995 թվականներին, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն 1991-1995 թվականներին։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է հեղափոխականներ Ավետիս Մելքոնի Կիրակոսյանի (1896-1937, գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումներին) և Հայկանուշ Արսենի Իշխանյանի (1900-1930) ընտանիքում։ [[1939]] թվականին ավարտել է [[Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց|Կրուպսկայայի անվան (այժմ՝ Նիկոլ Աղբալյան) դպրոցը]] և ընդունվել [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետ։ [[1940]] թվականին զորակոչվում է Կարմիր բանակ, մասնակցում [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]»''ի, [[1941]]-[[1945]]) գործողություններին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։ [[1949]] թվականին ավարտում է Երևանի պետական համալսարանը։ 1954 թվականին ավարտում է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ [[1962]] թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «[[Ակսել Բակունց]]» թեմայով, իսկ [[1973]] թվականին դոկտորական ատենախոսություն՝ «Հայ նոր գրականության լեզվի պատմություն» թեմայով։ 1955-1963 թվականներին աշխատել է [[Հայաստանի Ազգային գրադարան|Հանրային գրադարանում]] (այժմ` Ազգային)` որպես ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա բաժնի վարիչ, [[Մատենադարան|Մաշտոցի անվան մատենադարանում]] գիտական գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Հայաստանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ [[1963]]-[[1992]] թվականներին աշխատել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն։ [[1991]] թվականից մինչև կյանքի վերջը [[Հայաստանի Ազգային գրադարան]]ի տնօրենն էր և Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։
 
== Հրատարակված գրքերը ==
Տող 55 ⟶ 57՝
* [https://profil.am/?p=11745 Երրորդ ուժի բացառման օրենքը]
* [http://freebooks.do.am/load/r'afael_ishxanyan_hay_jhoghovrdi_c'agman_ow_hnagowyn_patmowt'yan_harcer/23-1-0-2011 Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր, Երևան, 1988]
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Իշխանյան, Ռաֆայել}}
 
[[Կատեգորիա:Հայ լեզվաբաններ]]
[[Կատեգորիա:Հայ գրականագետներ]]
[[Կատեգորիա:Բանասիրական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:Հայ պրոֆեսորներ]]
[[Կատեգորիա:ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Անգլերենից հայերեն թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Հայ պատմաբաններ]]
[[Կատեգորիա:Հայ մատենագետներ]]
[[Կատեգորիա:Հայ բանասերներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի պատմաբաններ]]
[[Կատեգորիա:ԵՊՀ դասախոսներ]]
[[Կատեգորիա:Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ]]
[[Կատեգորիա:Խորհրդային պատմաբաններ]]