«Կուբան-Սևծովյան Խորհրդային Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 54.
'''Կուբան- Սևծովյան խորհրդային Հանրապետություն''' ({{lang-ru|''Кубано-Черноморская советская республика''}}), խորհրդային հանրապետություն [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության]] (ՌԽՖՍՀ) կազմում, գոյատևել է [[1918]] թվականիի մայիսի 30-ից հուլիսի 6-ը։ Ստեղծվել է [[Կուբան]]ի և [[Սև ծով|Սևծով]]յան Խորհրդային Հանրապետություններից՝ [[Սպիտակ գվարդիա|սպիտակգվարդիականներ]]ի դեմ ուժերը միավորելու նպատակով։
 
Մարտին [[Տուապսե]]ում Սևծովյան նահանգի, իսկ ապրիլին [[Եկատերինոդար]]ում (այժմ՝ [[Կրասնոդար]]) [[Կուբանի մարզ]]ի խորհուրդների համագումարներում հռչակվեցին Սևծովյան և Կուբանի Խորհրդային Հանրապետությունները, որոնք մտան ՌԽՖՍՀ կազմի մեջ։ Մայիսի 27—30-ին, Եկատերինոդարում, Կուբանի և Սևծովյան սովետների 3-րդ արտակարգ համագումարը որոշեց միավորել երկու հանրապետությունները։ Ընտրվեց Կենտգործկոմ, որն ստեղծեց Կուբան-Սևծովյան խորհրդային Հանրապետության ժողկոմսովետ՝ [[Յան Պոլույան]]ի նախագահությամբ։ Հունիսի 23-ից, [[ԱՍնտոնԱնտոն Դենիկին]]ի զորքերի՝ դեպի Կուբան առաջխաղացի պայմաններում [[Հյուսիսային Կովկաս]]ի խորհուրդների առաջին համագումարը Եկատերինոդարում (հուլիսի 5-7), լսելով [[Ռուսաստան]]ի հարավի արտակարգ կոմիսար [[Սերգո Օրջոնիկիձե]]ի զեկուցումը, որոշեց Կուբան-Սևծովյան, [[Թերեք]]ի և [[Ստավրոպոլ]]ի Խորհրդային Հանրապետությունները միավորել Հյուսիս-Կովկասյան Խորհրդային Հանրապետության մեջ, ՌԽՖՍՀ կազմում։
{{ԽՍՀՄ-անավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=711}}