«Արամ Ինճիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Արամ Ինճիկյան''' ({{ԱԾ}}), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ ([[1970|1970 թ.]]), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր ([[1980|1980 թ.]], ետմահու, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1937]] թվականից։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Ախալցխա]] քաղաքում։ [[1929]] - [[1932]] թվականներին ուսուցչություն է արել Գորիսի և Ալավերդու շրջաններում, միաժամանակ հեռակա սովորել է [[Երևանի մանկավարժական ինստիտուտ]]ի լեզվագրական ֆակուլտետում։ 1932 թվականին ընդունվել է [[Երևանի պետական համալսարան]]ի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս և համալսարանն ավարտել [[1933]] թվականին։ 1933-[[1934]] թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուղատնտեսական տեխնիկումում, միաժամանակ աշխատել «Դեպի սոցիալիզմ» թերթի խմբագրությունում։ 1934-1937 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1937-[[1938]] թվականներին որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում։ 1938-[[1940]] թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել [[1939]]-1940 թվականների սպիտակ ֆինների դեմ մղած կռիվներին։
 
[[1941]]-[[1942]] թվականներին որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում։ 1942 թվականին զորակոչվել է բանակ և մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ [[1946]] թվականին «[[Արա Գեղեցիկ]]ի առասպելը և նրա գրական մշակումները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նույն թվականից աշխատել է [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում]] որպես ավագ գիտաշխատող, [[1958]]-[[1975]] թվականներին [[տեքստաբանություն|տեքստաբանության]] բաժնի վարիչ։ [[1970]] թվականին «[[Հովհաննես Թումանյան|Թումանյան.]] կյանքը և ստեղծագործության պատմությունը. [[1869]]-[[1899]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
 
[[Ռուսերեն]] առանձին գրքով լույս է տեսել նրա «[[Ավետիք Իսահակյան]]» ([[Երևան]], [[1956|1956 թ.]]) գործը։
 
Մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, [[Պերճ Պռոշյան]]ի, [[Միքայել Նալբանդյան]]ի, [[Մկրտիչ Պեշիկթաշլյան]]ի երկերի գիտական հրատարակություններին՝ կազմելով առանձին հատորների [[տեքստ]]եր և [[ծանոթագրություն]]ներ։ Աշխարհաբարի է վերածել [[Ռափայել Պատկանյան]]ի Նոր Նախիջևանյան պատմվածքների շարքը։ 1975 թվականին արժանացել է ՀԽՍՀ ԳԱ նախագահության վաստակագրին։ Մահացել է 1975 թվականի մարտի 22-ին<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1981|page=162-163}}</ref>։
Տող 28.
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Ինճիկյան, Արամ}}
 
[[Կատեգորիա:Հայ գրականագետներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ]]
[[Կատեգորիա:Բանասիրական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Ռուսերենից հայերեն թարգմանիչներ]]