«Բուխարեստի ազգային մարզադաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Национальный стадион (Бухарест)» էջի թարգմանությամբ
(Տարբերություն չկա)

09:55, 29 Հունիսի 2021-ի տարբերակ

Բուխարեստի ազգային մարզադաշտ (ռումիներեն՝ Stadionul Național din București), ֆուտբոլային մարզադաշտ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ 2012 թվականի մայիսի 9-ին այս մարզադաշտում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2012 թ. եզրափակիչը, որը Ռումինիայում անցկացվող եվրոպական ակումբային առաջին եզրափակիչն էր[2]։ Մարզադաշտում հանդես է եկել նաև «Օցելուլ» ֆուտբոլային ակումբը՝ որպես ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա 2011/2012-ի մասնակից։ ՈՒԵՖԱ-ի մարզադաշտերի վարկանիշի համաձայն՝ մարզադաշտը դասվում է 4-րդ, բարձրագույն կարգի մարզադաշտերի խմբին:

Բուխարեստի ազգային մարզադաշտ
Տեսակբազմաֆունկցիոնալ մարզադաշտ և national stadium?
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունSector 2? և Բուխարեստ
Երկիր Ռումինիա[1]
Հիմնադրված2008
Բացվածսեպտեմբերի 6, 2011
ՃարտարապետԳերկ, Մարգ և ընկերներ
ՍեփականատերԲուխարեստ
Տարողություն55 634
Տնային թիմՌումինիայի ֆուտբոլի ազգային հավաքական և Ստյաուա ՖԱ
Կայքarena-nationala.ro(ռում.)
Քարտեզ
Քարտեզ
 National Arena Վիքիպահեստում

Ճարտարապետաշինարարական նախագծում

2005 թվականի հոկտեմբերին Ռումինիայի կառավարությունն առաջարկեց քանդել հին 60,000-տեղանոց «Լիա Մանոլիու» մարզադաշտը և կառուցել նոր, ժամանակակից արենա: Երկար քննարկումներից և միջոցներ որոնելուց հետո մարզադաշտի քանդման աշխատանքները սկսվեցին 2007 թ․ վերջին։ Հին մարզադաշտում վերջին խաղը անցկացվեց 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում, որում Ռումինիայի հավաքականը, ջախջախեց Ալբանիայի հավաքականին 6։1 հաշվով։

Մարզադաշտի շինարարությունը հետաձգվեց ֆինանսական դժվարությունների պատճառով, այդ պատճառով 2009 թ․ մայիսին Բուխարեստի քաղաքապետ Սորին Օպրեսկուն քննադատեց շինարարներին և ասաց, որ նրանք 20 շաբաթ հետ են մնացել ժամանակացույցից:[3] Մինչև 2009 թ. հոկտեմբերի 8-ը որոշվեց տեղադրել 20 միլիոն եվրո արժողությամբ հանվող տանիք:[4] 2009թ. դեկտեմբերին աշխատանքները դադարեցվել էին եղանակային անթույլատրելի պայմանների պատճառով,[5] սակայն մեկ տարի անց մարզադաշտն արդեն պատրաստ էր։ Վերջնական աշխատանքներն ավարտվել են 2011թ. հունիսին:

Նկարագրություն

Մարզադաշտը տեղավորում է 55 600 մարդ, սակայն որոշ դեպքերում հնարավոր է մինչև 63 հազար մարդու ընդունում: Արենայում կա 3 600 VIP նստատեղ և 126 նստատեղ լրագրողների համար (հնարավոր է ավելացում մինչև 548), 360 հանգստի սենյակ, դաշտի տաքացման համակարգ, 2100 կայանատեղիներ և լոգարիթմական տանիք, որը բացվում է (կամ փակվում է) 15 րոպեի ընթացքում:[6]

Օգտագործում

Եվրոպա լիգայի 2011/2012 եզրափակիչը այստեղ անցկացնելու որոշումը կայացվել է Նիոնում, 2009 թվականի հունվարի 29-ին։ Դրանից առաջ էլ մարզադաշտում պետք է տեղի ունենային երկու խոշոր իրադարձություններ, համապատասխանաբար, 10 և 40 հազար հանդիսականների ներկայությամբ[6]։ Ռումինական «Օցելուլ» ակումբը հայտարարել է չեմպիոնների լիգայի իրենց խաղերն ազգային մարզադաշտում անցկացնելու մասին:

Ենթադրվում էր, որ մարզադաշտը կբացվի 2011 թվականի օգոստոսի 10-ին՝ Ռումինիա-Արգենտինա խաղով, բայց հուլիսի 26-ին Արգենտինան հայտարարեց խաղը չեղյալ հայտարարելու մասին, այն պատճառով, որ ազգային թիմի մարզիչը հեռացվել էր աշխատանքից Ամերիկայի գավաթի խաղարկությունում ձախողվելուց հետո: Մարզադաշտի բացումը կայացավ 2011 թվականի սեպտմեմբերի 6-ին Եվրո-2012-ի ընտրության շրջանակներում Ֆրանսիայի հետ խաղում[7]։

Տրանսպորտ

Մարզադաշտ կարելի է հասնել մի քանի եղանակով՝ տրոլեյբուսային, ավտոբուսային և տրամվայի երթուղիներով։

Ազգային մարզադաշտի համայնապատկեր


Նշումներ

  1. GeoNames — 2005.
  2. «(ռում.) Cum va arata noul stadion «National»». {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «(ռում.) Oprescu atacă: «Lucrările la stadionul 'Naţional' sunt în întârziere cu 20 de săptămâni»». Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին. Վերցված է 2011-08-26-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «(ռում.) Stadionul Naţional va avea acoperiş retractabil de 20 milioane euro». Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին. Վերցված է 2011-08-26-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «(ռում.) Oprescu: «Stadionul Naţional va fi gata în decembrie 2010!»». Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին. Վերցված է 2011-08-26-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 «(ռում.) TRIMIŞI AI FORULUI DE LA NYON AU FOST ACUM DOUĂ SĂPTĂMÎNI LA BUCUREŞTI " Ultimatum UEFA». Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին. Վերցված է 2011-08-26-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Dobre, Adi (30 July 2011). «Mircea Sandu: "Facem inaugurarea stadionului Național cu Franța"». Evenimentul Zilei. Վերցված է 2011-08-07-ին.

Հղումներ