«Հայկ նահապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 68.
Հին եգիպտացիները 1460 տարին մեկ մի տարի իրենց ժամանակագրության հաշվարկից հանում էին և դրանով ուղղում իրենց տոմարը (այն ինչ հիմա մենք ենք անում 4 տարին մեկ փետրվարի 29 մտցնելով)։ Եգիպտացիներն այդ 1460-ամյա պարբերաշրջանը կոչում էին Սոտիսի շրջան (Սոտիս-ը Սիրիուս աստղի անվանումն է)։ Ալիշանը ենթադրեց, թե Հայոց մեջ ևս պիտի գործածվեր այդ պարբերաշրջանը, այն մտցրեց իր հաշվարկների մեջ և կոչեց Հայկյան շրջան։ Նա 428թ 1460 տարով հետ գնաց, հասավ մ.թ.ա. 1032թ, Ալիշանը 1460 տարով էլ է հետ գնում և հանգում մ.թ.ա. 2492թ-ին ու հեվելով <Հայկի և Բելի> մասին Խորենացու հաղորդած ավանդազրույցի վրա, եզրակացնում, որ սա է Հայոց տոմարի սկիզբը, քանի որ մ.թ.ա. 2492թ օգոստոսի 11-ին Հայկը հաղթեց Բելին։
 
2009թ․ Ա․Մկրտչյանի ուսումնասիրությունների արդյունքում «Լուսանցք»շաբաթաթերթը հրապարակեց հոդված՝, «4500-ամյա տոմարի պատմության շուրջ» որի մեջ արված է հետևյալ հիմնավորումը՝,«Ղ.Ալիշանի կազմած Հայկական տոմարի վերահաշվարկը և համապատասխան տոմարային շեղումները գրանցելուց հետո ստանում ենք հետևյալ պատկերը: Եգիպտական, աքքադական, հրեական, ասորական, հնդկական և հայկական տոմարների տարեթվերը ըստ էության մատնանշում են նույն հզոր պատմական երեւույթը՝ փոխաբերական աշխարհի արարումը:
 
Ամփոփում՝
 
Մեզ հայտնի հնագույն յոթ տոմարները ունեն այսպիսի տարիք.
 
1)Ըստ Ալեքսանդրիայի ժամանակագիրների՝ աշխարհը ստեղծվել է մ.թ. առաջ 5493 թվական մայիսի 25-ին,ըստ այս տոմարի՝ աշխարհը ստեղծվել է 7501 տարի առաջ:
 
2) Ըստ աքքադական տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 4322 թվակա նին,ըստ այս տոմարի աշխարհը ստեղծվել է 6332 տարի առաջ:
 
3) Ըստ հրեական լուսնային տարեցույցի՝ «Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 3761 թվականին ,ըստ այս տոմարի՝ աշխարհը ստեղծվել է 5769 տարի առաջ:
 
4) Ըստ հնդկական ավանդապատումների՝«Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 3768 թվականին,ըստ այս տոմարի աշխարհը ստեղծվել է 5776 տարի առաջ:
 
5)Ըստ մեր վերահաշվարկի «Աշխարհն արարվել» է մ.թ.առաջ 3500 թվականի օգոս տոսի 11-ին, ըստ այս վերահաշվարկի աշխարհը ստեղծվել է 5508 տարի առաջ:
 
6) Ասորական դիցաբանական տոմարը՝ հիմնված մ.թ. առաջ 3500թ., ըստ այս տոմարի՝ աշխարհը ստեղծվել է 5508 տարի առաջ: Ասորական տոմարը հիմնված է 1947 թվականին հայտնաբերված առարկաների տարիքի հիման վրա: Հայտնաբերված առարկաները պատկանում էին մ.թ.առաջ 4750 թվականին:Այս թվականը ասորիների կողմից ընդունվեց որպես այսօրյա իրենց տոմարի հիմք, որի արդյունքում ասորիների տոմարը հավասար է 6758 տարվա :
 
7) Ըստ եգիպտական արևային տարեցույցի՝«Աշխարհն արարվել» է մ.թ. առաջ 3264 թվականին ,ըստ այս տոմարի աշխարհը ստեղծվել է 5272 տարի առաջ:
 
Ամբողջացնելով եղած ժամանակագրական տեղեկությունները հիմնական տոմարների հետ կապված, համադրելով իրար հետ Եվրոասիական տարածաշրջանի աշխարհաշինական ավանդազրույցները և հիմնվելով մեր կատարած եզրակացությունների վրա կարող ենք նշել հետևյալը:
 
1. Հայկ և Բել Դյուցազնամարտը պաշտոնական ավարտը հաստատեց մ.թ. առաջ 3500 թվականին :
 
2. Այս հաղթանակը դարձավ աշխարհաստեղծ նոր հարաբերությունների սկիզբ:
 
3. Հաղթանակած Հայկին իրավունք տրվեց գլխավորելու արևապաշտ Արմենական էթնոսին: Հայկը հավաքեց իր համախոհներին՝ նրանց, ովքեր հավատարիմ էին մնացել ԱՐԱՐԻՉ և ՆՈՅ պայմանագրին և նախնյաց երկրում մ.թ.առաջ 3500 թվկանին վերահաստատեց «Արևի» գաղափարախոսության գերակայության թագավորությունը: Համաձայն այս լրացումների և վերահաշվարկի՝ մեր կարծիքով հայկական բուն տոմարը կարող էր սկսվել ոչ ուշ, քան մ.թ. առաջ 3500-ին:
* '''Մ.Վ. Դյակոնովի աշխատությունների վրա հիմնված վարկած'''