«Փախստականներն Ադրբեջանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
== Ներքին տեղահանված անձինք ԼՂԻՄ-ից և հարակից տարածքներից ==
 
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախկին ԼՂԻՄ մարզը կազմող տարածքները և հարակից յոթ շրջանները (դրանցից մի քանիսը մասնակի) ազատագրվել են հայկական զորքերի կողմից։ Արդյունքում մնացած ժողովուրդները՝ ադրբեջանցիներ, քրդեր, ստիպված են եղել լքել իրենց տները։ Ներկայումս Ադրբեջանում բնակվում է բնակչության մեկ շնչի հաշվով ներքին տեղահանվածների (ՆՏԱ) ամենաբարձր թիվը աշխարհում: ՀրկադրաբարՀարկադրաբար վերաբնակվողները ներկայացված են Ադրբեջանի բոլոր 76 վարչական շրջաններում։ Սկզբում նրանց մեծ մասը ապրում էին վրանային ճամբարներում և հասարակական շենքերում, ինչպիսիք են դպրոցները և հանրակացարանները: 2001 թվականից կառավարությունն ակտիվացրել է իր ջանքերը ներքին տեղահանվածների խնդիրների լուծման ուղղությամբ։ 2002 թվականին սկսվել է նոր բնակավայրերի շինարարությունը, իսկ 2007 թվականի վերջին բոլոր վրանային ճամբարները վերացվել են։
 
Ադրբեջանի կառավարությունը միջազգային հանրության օգնությամբ ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո բռնազավթված շրջաններ հարկադրաբար վերաբնակվածների վերադարձի շրջանակային ծրագրի մշակմանը («Մեծ վերադարձ» ծրագիր):