«Մագնիսական մոմենտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չNo edit summary
 
Տող 1.
'''Մագնիսական մոմենտ''', նյութի [[մագնիսականություն|մագնիսական հատկությունները]] բնութագրող ֆիզիկական մեծություն։ Միմյանցից անփոփոխ l հեռավորության վրա գտնվող երկու մագնիսական լիցքերից (m) բաղկացած պարզագույն մագնիսի (մագնիսական դիպոլի) մագնիսական մոմենտը որոշվում է M=ml առնչությամբ։ Մագնիսացած մարմնի մագնիսական մոմենտը հավասար է մարմինը կազմող տարրական մագնիսների մագնիսական մոմենտների երկրաչափական գումարին։ Մագնիսական մոմենտով օժտված են [[էլեկտրական հոսանք]]ները, [[տարրական մասնիկներ]]ը, [[միջուկ (ատոմ)|ատոմային միջուկները]], ատոմների և մոլեկուլների էլեկտրոնային թաղանթները։ Հոսանքի մագնիսական մոմենտը համեմատական է [[հոսանքի ուժ]]ի և [[հոսանքակիր հաղորդիչ|հոսանքակիր հաղորդչ]]ի կոնտուրի ընդգրկած մակերեսի արտադրյալին։ Տարրական մասնիկների մագնիսական մոմենտը պայմանավորված է իրենց սեփական մեխանիկական մոմենտի ՝ [[սպին]]ի գոյությամբ։ Միջուկի մագնիսական մոմենտն առաջանում է [[պրոտոն]]ների և [[նեյտրոն]]ների սեփական (սպինային) մագնիսական մոմենտների, ինչպես նաև միջուկի ներսում դրանց ուղեծրային շարժման հետ կապված մագնիսական մոմենտների գումարումից։ [[Ատոմ]]ների և [[մոլեկուլ]]ների էլեկտրոնային թաղանթների մագնիսական մոմենտը պայմանավորված է էլեկտրոնների սպինային և ուղեծրային մագնիսական մոմենտներով։
{{Ֆիզիկա-անավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=117}}
 
[[Կատեգորիա:Մագնիսականություն]]
[[Կատեգորիա:Ֆիզիկական մեծություններ]]
 
 
{{Անավարտ}}