«Վիքիպեդիա:Գնահատում/Արևային էներգիա»–ի խմբագրումների տարբերություն

:Շնորհակալություն արձագանքի համար, հերթով անդրադառնամ Ձեր նշածներին, հարգելի [[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]]։ Ձեզ հետաքրքրում է ոլորտի մասնագետ լինելու հարցը, պատասխանեմ, որ ֆիզիկոս չեմ, Վիքիպեդիայով հետաքրքրված անձ եմ, որն անգլերենից թարգմանում է բացառապես իրեն հետաքրքրող հոդվածներ, լինեն դրանք կարճ, թե երկար։ Այս հոդվածը ներկայացրել եմ գնահատման, որովհետև կարևոր եմ համարել դրա բովանդակությունը․ թեման խիստ արդիական է, հոդվածն էլ բավականին ինֆորմատիվ։ Ցավոք, հոդվածում հանդիպող ոչ բոլոր հղումներն ունեն հայերեն համարժեք հոդվածներ, որոնք կարելի կլիներ օգտագործել տերմինները թարգմանելու համար (մի շարք բառարաններ եմ օգտագործել ինքս դրանք հասկանալու համար, երբեմն comment-ով բացատրել)։ Միայն ուրախ կլինեմ, որ ոլորտի մասնագետները մասնակցեն այս քննարկմանը, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ։ «Լուսագալվանիկան» դա անգլերեն «Photovoltaics»-ն է, ռուսերենով՝ «Фотовольтаика», որը հայերենով բացակայում էր, ու տարբեր բառարանների օգնությամբ փորձել եմ հայերենացնել․ թող մասնագետները նշեն ճիշտ տերմինը։ «Molten salt power plants» ասվածն ինձ համար անհասկանալի էր, սակայն եթե հոդվածն ամբողջությամբ եք կարդացել, այնտեղ բաժին կա՝ Հալված աղի տեխնոլոգիա, սա նույնպես թողնեմ մասնագետներին։ «Վերին երկնոլորտ»-ը «upper atmosphere» բառակապակցության թարգմանությունն է, եթե տերմին է, խնդրեմ, թող ուղղեն։ Եվ խնդրանք, եթե կարդում եք հոդվածն ու ճշգրտումներ անելու անհրաժեշտություն եք տեսնում, պարզապես ուղղեք․ թարգմանելիս բառերի միջև ընտրությունը մենք կարող ենք նկատած չլինել։ «Փաստ» կաղապարն ավտոմատ է եկել, կարող եք հեռացնել, իսկ Տես նաև-ը թողել եմ մտածելով, որ ինչ որ մեկը գուցե ստեղծի այդ հոդվածները։ Կարծում եմ շահագրգիռ քննարկումներով կարող ենք հոդվածն անթերի դարձնել, դրանով էլ՝ ընտրյալ։ Կրկին անգամ շնորհակալ եմ։ Հարգանոք՝ --[[Մասնակից:Avagyanasya|Avagyanasya]] ([[Մասնակցի քննարկում:Avagyanasya|քննարկում]]) 07:50, 12 Հունիսի 2021 (UTC)
:: Սիրով կանեի ուղղումները, հարգելի {{u|Avagyanasya}}, քանի որ ինչպես նշեցի մեծ գործ եք արել և կուզեմ, որ ըստ արժանվույն գնահատվի, պարզապես վստահ չեմ, որ գլուխ կհանեմ մասնագիտական տերմիններից։ Հնարավորության դեպքում կկարդամ ամբողջը։ Շնորհակալություն--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 08:00, 12 Հունիսի 2021 (UTC)
:::Քանի որ կարիք կա մասնագիտական դիտարկման, գնահատման ժամկետը երկարաձգվում է ևս մեկ ամսով, իսկ [[Մասնակից:Avagyanasya|Avagyanasya]] մասնակցին խորհուրդ է տրվում հրավիրել մասնագետների՝ քննարկմանը մասնակցելու և մասնագիտական գնահատական տալու։ --[[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]] <sup>([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քնն.]])</sup> 12:13, 26 Հունիսի 2021 (UTC)