«Անսգար Կնաուֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | անուն = Անսգար Կնաուֆ | բնագիր անուն = գերմ․՝Ansgar Knauff | պատկ...»:
(Տարբերություն չկա)

19:48, 25 Հունիսի 2021-ի տարբերակ

Անսգար Կնաուֆ (գերմ․՝Ansgar Knauff, հունվարի 10, 2002, Քյոլն, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, վինգեր։ Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդի» և Գերմանիա Մ19 հավաքականի կազմում։

Անսգար Կնաուֆ
գերմ․՝Ansgar Knauff
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անսգար Կնաուֆ
Ազգությունը գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 2002(2002-01-10)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Քյոլն, Գերմանիա
Հասակ 180 սմ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 36
Պատանեկան կարիերա
2016-2020 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2020-ներկա Գերմանիա Բորուսիա Դորտմունդ II 20 (7)
2020-ներկա Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 4 (1)
Ազգային հավաքական
2020-ներկա Գերմանիա Գերմանիա Մ19 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 8, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 8, 2020

Ակումբային կարիերա

2015 թվականին Անսգար Կնաուֆը միացել է «Հաննովեր 96»-ի մանկապատանեկան թիմին[2], որտեղ մեկ տարի անցկացնելուց հետո տեղափոխվել է «Բորուսիա Դորտմունդի» ակադեմիա։ Այս թիմի կազմում նա մասնակցել է 2019-20 մրցաշրջանի Եվրոպայի երիտասարդական լիգային։

Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը գերմանացի ֆուտբոլիստը կնքել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին «Բորուսիայի» հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը[3]։ Թիմի կազմում Կնաուֆը իր նորամուտի հանդիպումը անցկացրել է 2020 թվականի դեկտեմբերի 8-ին՝ մասնակցելով Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Զենիթի» դեմ հանդիպմանը[4]։ Նա 83-րդ րոպեին փոխարինել է Տորգան Ազարին։ 2021 թվականի ապրիլի 10-ին ֆուտբոլիստը իր առաջին գոլն է խփել գերմանական ակումբի կազմում «Շտուտգարտի» դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 3-2 հաշվով՝ դորտմունդյան թիմի հաղթանակով[5]։

Ձեռքբերումներ

  • Գերմանիայի գավաթակիր - 2020-21

Ծանոթագրություններ

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ansgar Knauff | Player profile». Bundesliga. Արխիվացված օրիգինալից 8 December 2020-ին. Վերցված է 8 December 2020-ին.
  3. «BVB extend Ansgar Knauff's contract». Borussia Dortmund. 25 November 2020. Վերցված է 8 December 2020-ին.
  4. «Who is Ansgar Knauff, Borussia Dortmund's latest academy graduate promoted alongside Youssoufa Moukoko?». Bundesliga. 6 April 2021.
  5. «Dank Joker Knauff: Borussia Dortmund bezwingt den VfB Stuttgart». Bundesliga (German). 10 April 2021.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ