«Չարտիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Chartist meeting on Kennington Common by William Edward Kilburn 1848 - restoration1.jpg|right|thumb|upright=1.35|Մեծ չարտիստների հանդիպման լուսանկար, Լոնդոն 1848 թվական]]
'''Չարտիզմ''' ({{lang-en|Chartism}}, charter- չարտեր), պրոլետարիատի առաջին զանգվածային շարժումը [[Մեծ Բրիտանիա]]յում 19-րդ դարում 30-50-ական թվականների։ [[Լենին|Վլադիմիր Իլիչ Լենինի]] բնորոշմամբ՝ չարտիզմի առաջին լայն, իսկապես զանգվածային, քաղաքականապես ձևավորված, պրոլետարական-հեղափոխական շարժում էր։ Չարտիստների կազմակերպված շարժումը սկզբնավորվել է [[1836]] թվականին՝ բանվորների լոնդոնյան ասոցիացիայի հիմնադրմամբ։ Չարտիզմի ծրագրային փաստաթուղթը՝ «Ժողովրդական խարտիան» [«People’s charter» ([[1838]])], առաջադրում էր համընդհանուր ընտրական իրավունքի (տղամարդկանց համար), գաղտնի քվեարկության, աշխատանքային օրվա կրճատման, աշխատավարձի բարձրացման, գույքային ցենզի վերացման և այլ պահանջներ։ [[1840]] թվականին Մանչեստրում հիմնադրվել է Ազգային չարտիստական ասոցիացիան՝ բանվոր դասակարգի առաջին զանգվածային կազմակերպությունը։ [[1839]] թվականին, [[1842]] թվականին և [[1848]] թվականին չարտիստների պառլամենտ ներկայացրած հանրագրերը մերժվել են։ Սակայն բանվորական պայքարի վերելքի շրջանում Անգլիայի պառլամենտն ստիպված էր ընդունել 10-ժամյա աշխատանքային օր սահմանելու մասին ակտ ([[1847]])։ Չարիտզմի առաջավոր թևի ներկայացուցիչները (Է․ Ջոնս, Ջ․ Հառնի և այլն) Մարքսի և Էնգելսի գաղափարական ազդեցությամբ ու անմիջական աջակցությամբ պաշտպանում էին բուրժուազիայի դիկտատուրայի տապալման, սոցիալիստական կարգերի հաստատման գաղափարը։ [[1851]] թվականին ընդունված նոր ծրագրով չարտիստներն առաջին անգամ հռչակեցին սոցիալիստական պահանջներ։ [[1850]]-ական թվականների վերջում, բրիտանական բանվորական շարժման մեջ ռեֆորմիստական միտումների արմատավորման հետևանքով, չարտիզմը վայրէջքներից ու վերելքներից հետո պատմական ասպարեզից դուրս մղվեց։ Սակայն ժամանակի ընթացքում Մեծ Բրիտանիայի տիրող դասակարգերը ստիպված էին այս կամ այն ձևով իրականացնել չարտիստական շարժման հիմնական դեմոկրատական պահանջները։
 
'''Չարտիզմ''' 1838-ից 1857 թվականների [[աշխատավոր դաս]]ի շարժում Բրիտանիայում ուղղված քաղաքական բարեփոխումների հասնելու համար։ Անվանումը ստացել է 1838 թվականի Ժողովրդական չարտերից, որը ազգային բողոքական շարժում էր՝ հատկապես մեծ աջակցություն ունենալով [[Հյուսիսային Անգլիա]]յում, [[Արևելյան Միդլենդ]]ում, [[Ստաֆորդշիր]]ում, [[Բլեք Քաունթրի]]ում և [[Հարավային Ուելս]]ում։ Շարժումը ամենամեծ աջակցությունը ստացավ 1839, 1842 և 1848 թվականներին, երբ ստորագրահավաքին մասնակցեցին միլիոնավոր աշխատավորներ և ներկայացրեցին [[Միացյալ Թագավորության համայնքների պալատ|Համայնքների պալատ]]ին։ Շարժման կազմակերպիչների մարտավարությունն էր ցույցերի միջոցով ճնշում գործադրել քաղաքական գործիչների վրա։ Այսպիսով Չարտիստները ձգտում էին իրենց նպատակներին հասնել սահմանադրական եղանակով։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=675}}
 
Չարտիսները պահանջում էին վեց բարեփոխում, որպեսզի քաղաքական համակարգը դառնար ավելի ժողովրդական․
* Ընտրական իրավունք տալ բոլոր տղամարդկանց, ովքեր մեծ են 21 տարեկանից և չեն դատապարտված։
* Ընտրողը իր ձայնը պետք է տար գաղնտի քվեաթերթիկի միջոցով։
* Խորհրդարանի անդամները որևէ հնարավորություն չպետք է ունենային ազդելու քաղաքացու ընտրության վրա։
* Աշխատողներին վճարում, որոնք հանուն ազգի շահերի լքել էին իրենց աշխատանքը։
* Հավասար ընտրատարածքներ, ապահովելով նույն քանակի ներկայացուցչություն նույն քանակի ընտրողների համար, փոխարենը թույլ տալով, որ ավելի քիչ բնակչություն ունեցող ընտրողներն ունենան նույնքան կամ ավելի շատ կշիռ:
* Տարին մեկ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում, քանի որ քաղաքական գործիչները չէին հասցնի 12 ամսվա ընթացքում իրենց քսակները լցնել կաշառակերությամբ։
 
Չարտիսները իրենց համարում էին կոռուպցիայի դեմ և ժողովդրավարության համար պայքարողներ, սակայն ակնկալում էին արմատական քաղաքական խմբերի աջակցությունը տնտեսական նպատակներով<ref name=Chase2007>Malcolm Chase, ''Chartism: A New History'' (Manchester UP, 2007)</ref><ref>Boyd Hilton, ''A Mad, Bad, and Dangerous People?: England 1783–1846'' (2006) pp&nbsp;612–21</ref>։
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
[[Կատեգորիա:Բանվորական շարժում]]
[[Կատեգորիա:Հասարակական շարժումների պատմություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չարտիզմ» էջից