«Արայիկ Ոսկանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արայիկ Անդրանիկի Ոսկանյան''' (Հուլիսի 3, 1969, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-վիրաբո...»:
(Տարբերություն չկա)

11:30, 23 Հունիսի 2021-ի տարբերակ

Արայիկ Անդրանիկի Ոսկանյան (Հուլիսի 3, 1969, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-վիրաբույժ[1], բժշկական գիտությունների թեկնածու (2003)[2], դոցենտ։ «Աստղիկ» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ[3], Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնի[4] դասախոս։

Կենսագրություն

Արայիկ Ոսկանյանը ծնվել է 1969 թվականի հուլիսի 3-ին Երևանում։ 1976-1986 թվականներին սովորել է Երևանի թիվ 90 միջնակարգ դպրոցում։ 1986 թվականին ընդունվել և 1994 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ գերազանցության դիպլոմով։ 1994-1997թթ. ԵՊԲՀ-ում անցել է կլինիկական օրդինատուրա՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ։

1997-1998թ. -«Մալաթիա» ԲԿ վիրաբույժ

1998-2003թթ. ԱԱԻ էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն, ավագ լաբորանտ

2003-2010թթ. ԱԱԻ էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն, ասիստենտ

2011թ-ից առ այսօր ԵՊԲՀ էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոն, դոցենտ

2016թ-ից առ այսօր «Աստղիկ» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ

2003թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի[5] գիտական աստիճան

2016թ. շնորհվել է Երևանի քաղաքապետարանի պատվոգիր

2017թ․ «Համազգային վստահություն» խորհուրդ 2017 մրցանակաբաշխությանը արժանացել է «Տարվա վիրաբույժ» պատվավոր կոչմանը[6]

2000-2008թթ Եվրոպայի էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ

2015թ.-ից Եվրոպայի վիրաբույժների ասոցիացիայի անդամ։

Վերապատրաստումներ

2005թ- ԱԱԻ Երիտասարդ դասախոսների ուսուցում

2011թ- Համբուրգ, լյարդի վիրաբուժության կուրս

2011թ- ԱԱԻ լապարասկոպիկ վիրաբուժության կուրս

2015թ- ԱԱԻ լապարասկոպիկ վիրաբուժության կուրս

2016թ- ԵՊԲՀ էնդոկրին վիրաբուժության կուրս

2017թ- Թայվան, լյարդի տրանսպլանտացիա

2017թ- ՌԴ Կազան, հեպատոպանկրեատոբիլիառ լապարասկոպիկ վիրաբուժություն։

Ծանոթագրություններ

  1. «Արայիկ Անդրանիկի Ոսկանյան». www.doctors.am. Վերցված է 2021-06-23-ին.
  2. «Արայիկ Ոսկանյան». www.bok.am. Վերցված է 2021-06-23-ին.
  3. «Astghik MC». astghikmc.com. Վերցված է 2021-06-23-ին.
  4. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2021-06-23-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «Լապարասկոպիկ վիրաբուժության կիրառումը սիմուլտան վիրահատությունների ժամանակ | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021-06-23-ին.
  6. «Տարվա վիրաբույժ» Արայիկ Ոսկանյան // «Համազգային վստահություն» խորհուրդ 2017, Վերցված է 2021-06-23-ին