«Բել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Պիտակ՝ հետշրջված
հետշրջում
Պիտակ՝ Ձեռքով հետշրջում
Տող 6.
'''Բել''' (Բելոս, Բահաղ), [[բաբելոն]]յան գերագույն աստված, [[Բաբելոն քաղաք]]ի հովանին։ Սեմական ցեղերը նախապես Բել են անվանել ամեն մի կուռքի, յուրաքանչյուր ցեղ ունեցել է իր Բելին։ Բնակություն հաստատելով [[Միջագետք]]ում և ընդունելով [[շումեր]]ական հնագույն դիցարանը՝ սեմական ցեղերն ու ժողովուրդները Շումերի գլխավոր աստված [[Էնլիլ]]ին անվանել են Բել։ Բելը նույնացվել է նաև Մարդուկ աստծուն, և նրա հիշատակը տոնվել Նոր տարվա սկզբին, Բաբելոն քաղաքի գլխավոր տաճարում։ Բելի ոսկե անդրին տեղադրվել է «Բաբելոնի աշտարակի 7-րդ հարկի վրա կառուցված «կապույտ տաճարում»։ Բելը նույնացվել է [[Սատուրն]] մոլորակին։ Աստվածաշնչում Բելը հիշատակված է Քամյան Քուշի որդի Նեբրովթ անունով՝ որպես քաջ և հսկա որսորդ, որը, հռչակվելով Բաբելոնի առաջին թագավոր, ընդարձակել է տիրակալությունը։ Ենթադրվում է, որ Բել–Նեբրովթի պաշտամունքը Բաբելոն է ներմուծվել [[Եթովպիա]]յից։ [[Մովսես Խորենացի]]ն նույնպես Բել–Նեբրովթին անվանում է բնիկ եթովպացի։ Բելի կերպարն արտացոլվել է «[[Հայկ նահապետ|Հայկ]] և Բել» հայ դիցաբանական առասպելի մեջ։
 
{{Դիցաբանություն-անավարտ}}
== Ծանոթագրություններ ==
 
* Ըստ [[Սեպտուագինտա|<Սեպտուագինտայի> կամ <Յոթանասունից թարգմանություն>]] աստվածաշնչային ժամանակագրության՝ Բաբելոնի աշտարակի կառուցումը տեղի է ունեցել մ.թ.ա. III հազարամյակի սկզբներին։
* Մովսես Խորենացի <<Պատմություն Հայոց>> -1968թ. (39-41) էջ
 
…առաջինները ահեղ էին և երևելի և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդկության սկիզբ …, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու։ … երբ մարդկային ազգը (''Բաբելոնի աշտարակի կործանումից հետո'') սփռվում տարածվում էր բոլոր երկրի լայնության վրա … Բելին (''Նեբրովթ'') հաջողվեց բռնանալ և բոլոր երկիրը գրավել։
 
* Հին և Նոր Կտակարանների մատիան <<Աստվածաշունչ>> – 1986թ. (10-11) էջ
 
Սա Եհովայի առաջին մի զորավոր որսորդ եղավ. Նորա համար ասվում է՝ Նեբրովթի պես զորավոր որսորդ Եհովայի առաջին։ Եվ նորա թագավորության սկիզբը Բաբիլոնը և Արեքը և Աքադը և Քաղանեն էր՝ Սենաար երկրումը։ … Եվ ասեցին, եկեք մեզ համար մի քաղաք շինենք և մի աշտարակ, և նորա գլուխը մինչև երկինքը լինի, և մեզ համար անուն ստանանք,…
 
* <Շումերի և Աքքադի գահակալների ցանկ> Сычев, Николай «Книга Династий» М.: Издательство АСТ 2005; <История Древнего Востока> часть 1. Месопотамия /под редакцией И.М. Дьяконова/ -М.: издательства «Наука», 1983г.
 
Էթանան /''Նէբրովթ''/ (իշխել է մ.թ.ա. III հազարամյակի սկզբին) հանդիսացել է Շումերում Քիշի հին արքայատոհմի առաջին գահակալը, որի գործունեությունը, թեկուզ և կարճ, հիշատակվում է Միջագետքյան արձանագրություններում՝ <Էթանան /Նէբրովթ/, հզոր հովվապետ էր, նա ով հասավ երկնքին, նա ով իրեն ենթարկեց բոլոր երկրները, նա ով դարձավ միապետ…..>
 
/Տես նաև՝ Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> Եր. -2002թ./{{Դիցաբանություն-անավարտ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=353}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բել» էջից