«Եռում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}[[Պատկեր:Kochendes wasser02.jpg|260px|մինի|աջից|Եռում]]
'''Եռում''', հեղուկի արագ գոլորշիացման պրոցես։ Եռումը հնարավոր է միայն միանգամայն որոշակի [[ջերմաստիճան]]ի` եռման ջերմաստիճանի դեպքում։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց` մեծանում է [[Ջուր|ջրի]] գոլորշիացման ինտենսիվությունը այդ պղպջակների ներսում։ Ուստի ավելանում է [[Ջրային գոլորշի|ջրային գոլորշու]] քանակությունը, իսկ դրա հետ մեկտեղ մեծանում է պղպջակների ներսի ճնշումը։ Երբ ջրի ստորին շերտերի ջերմաստիճանը մոտենում է 100 <sup>0</sup>C-ի, պղպջակների ներսում [[ճնշում]]ը հավասարվում է դրանց շուրջը եղած ճնշմանը, որից հետո պղպջակները սկսում են ընդարձակվել։ Պղպջակների ծավալի մեծացման հետ աճում է նաև նրանց վրա ազդող դուրս հրող [[ուժ]]ը։ Այդ ուժի ազդեցությամբ առավել խոշոր պղպջակները պոկվում են անոթի պատերից և բարձրանում վեր։ Եթե ջրի վերին շերտերը դեռ չեն հասցրել տաքանալ մինչև 100 <sup>0</sup>C-ը, ապա այդպիսի ջրում պղպջակների ներսի ջրային գոլորշու մի մասը խտանում և կրկին ջուր է դառնում. այդ դեպքում փոքրանում են պղպջակների չափերը, և [[ծանրության ուժ]]ը ստիպում է դրանց նորից իջնել ներքև։ Այստեղ դրանք դարձյալ ընդարձակվում են և կրկին լողում վերև։ Ջրի ներսում պղպջակների փոփոխական մեծացումն ու փոքրացումն ուղեկցվում են նրանում բնորոշ [[ձայնային ալիքներ]]ի առաջացմամբ. եռացող ջուրն «աղմկում է»։
 
Տող 7.
 
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է ''եռման ջերմաստիճան''։ ''Եռման ջերմաստիճանը կախված է հեղուկի ազատ մակերևույթի վրա ազդող ճնշումից։'' Այդ ճնշումը մեծացնելու դեպքում հեղուկի մեջ պղպջակների աճն ու վերելքը սկսվում են ավելի բարձր ջերմաստիճանում, իսկ ճնշումը փոքրացնելու դեպքում՝ ավելի ցածր։ Տարբեր նյութերի եռման ջերմաստիճանների տարբերությունը լայնորեն օգտագործվում է [[տեխնիկա]]յում, մասնավորապես՝ ''[[նավթ]]ի [[Թորում|թորմ]]ան'' ընթացքում։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=522}}
 
[[Կատեգորիա:Փուլային անցումներ]]
[[Կատեգորիա:Գազեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եռում» էջից