«Տերև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing 3D_rendering_of_a_micro_CT_scan_of_a_piece_of_dried_leaf..ogg with File:3D_rendering_of_a_micro_CT_scan_of_a_piece_of_dried_leaf..ogv (by CommonsDelinker because: File renamed: Wrong extension (img_m
Տող 16.
===== Տերևի տարբեր ձևեր =====
[[Պատկեր:Leaf morphology ru.svg|կենտրոն|800px|մինի]]
== Տերևների ջղավորում ==
Տերևների ջղավորումը [[տերև]]ների, տերևաթիթեղի ջղերի դասավորությունն է։ Այդ ջղերը անցկացնող խրձեր են, որոնք ապահովում են ջրային լուծույթների փոխադրումը դեպի տերևը և ասիմիլյացիայի նյութերի արտահոսքը տերևից։ Տերևաթիթեղի ջղերի ելակետային մասը տերևի կոթունում է, որտեղից բույսերի մեծ մասի մոտ դուրս է գալիս հիմնական կամ գլխավոր ջիղը։ Վերջինս իր հերթին ճյուղավորվում է երկրորդային, երրորդային հետզհետե բարակող, կողքային ջղերի, որոնք թիթեղի եզրամասում դառնում են շատ նուրբ և աննկատելի։ Տարբերում են տերևների ջղավորության մի քանի տիպեր․
մեկ կամ մի քանի ''երկայնաջիղ'' տերևների ջղավորությամբ օժտված տերևաթիթեղներ, որտեղ ջղերը չեն ճյուղավորվում և միմյանց չեն համակցվում։ Նման ջղավորում ունեն ասեղնատերևները ([[կենի]],[[սոճի]], [[մայրի]] և այլն)։
# ''Աղեղնաձև'' ջղավորության դեպքում տերևակոթունից թիթեղի մեջ են մտնում մի շարք աղեղնաձև ուղղված ջղեր, որոնք թիթեղի գագաթում են միայն միաձուլվում, օրինակ, վարդկակաչի, հովտաշուշանի, թրաշուշանի տերևները։ Աղեղնաջիղ են հիմնականում [[Միաշաքիլավորներ|միաշաքիլ]] բույսերը, սակայն կան նաև որոշ երկշաքիլներ, որոնց տերևները ևս այդպիսին են․ օրինակ՝ [[եզան լեզու]]ն։
# ''Զուգահեռաջղությունը'' բնորոշ է [[հացազգիներ]]ին և բոշխազգիներին, որոնց ջղերը միանում են տերևի հիմքում և ծայրամասում։
# Երկշաքիլ բույսերի մեծ մասը, հատկապես ծառերն ու թփերը՝ [[թթենի]]ն, [[հացենի]]ն, ծփենին, ունեն ''ցանցաջիղ'' տերևներ։
# ''Թաթաձև'' ջղավոր են բլթակավոր տերևաթիթեղ ունեցող բույսերը՝ [[խաղող]]ը, [[բամբակենի]]ն, [[թխկի]]ն ևն։
# Պարզագույնը դիխոտոմիկ կամ ''եղանաձև'' ջղավորում է, երբ ճյուղավորվող ջղերը չեն համակցվում միջնամասում, այլ շարունակվում են մինչև տերևի եզրը։ Այս ձևը բնորոշ, է հնագույն բուսատեսակներին՝ գինկգո, պտերներ։
Տերևների ջղավորումը կարևոր կարգաբանական և տաքսոնոմիական հատկանիշ է և նպաստում է ժամանակակից ու բրածո բույսերի դասակարգմանը։ [[Միջատներ]]ի ջղավորումը թևերի ջղերի դասավորության ձեն է։ Ջղերի քանակը և դասավորությունը կարևոր կարգաբանական հատկանիշ է, որով բնորոշվում են միջատների կարգը, ընտանիքը, տեսակը են։ Ջղավորության նշանակությունը հատկապես մեծ է բրածո ձևերի դասակարգման համար։
 
== Տերևի ֆիզիոլոգիա ==
[[Պատկեր:Picea-glauca-needles.JPG|մինի|աջից|Կանադական եղևնիներ ասեղներ (Picea glauca)]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տերև» էջից