«Սալոմե Արեշյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 1.
{{Այլ/ազգանուն|Արեշյան}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Սալոմե Գրիգորի Արեշյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1958), [[ՀԽՍՀ]] գիտության վաստակավոր գործիչ ([[1964]]), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1948]] թվականից։ ԽՄԿԿ անդամ [[1943]] թվականից։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ [[1934]] թվականին ավարտել է Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտը, 1937 թվականին՝ Լենինգրադի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1938-1940 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1940-1941 թվականներին՝ կրտսեր գիտաշխատող, ապա՝ գրականագիտության և փիլիսոփայության բաժանմունքի գիտական քարտուղար։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան։ [[1941]]-1944 թվականներին դասավանդել է [[Երևանի պետական համալսարան]]ում։ 1942-1944 թվականներին եղել է բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 1943-1946 թվականներին եղել է [[ՀԿԿ]] Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, 1944-[[1946]] թվականներին՝ «[[Կոմունիստ (թերթ)|Կոմունիստ»]]» ([[ռուսերեն]]) թերթի խմբագիր, 1949-1950 թվականներին՝ ԵՊՀ գիտքարտուղար, 1950-1953 թվականներին՜ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1954 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտում]] որպես բաժնի վարիչ։ [[1958]] թվականին ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
 
Եղել է Խաղաղության կողմնակիցների համամիութենական կոնֆերանսի, ինչպես նաև 1945 թվականին Փարիզում կայացած Կանանց 1-ին միջազգային կոնգրեսի պատգամավոր։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
 
Ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ մամուլը և ցարական գրաքննությունը» ([[1957]]) գիրքը։
 
Մահացել է [[Երևան]]ում<ref>Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 124-125:</ref><ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1981|page=էջ 58-59}}</ref>։
Տող 18.
== Պարգևներ ==
* «Կովկասի պաշտպանության համար» մեդալ,
* «1941-1945թթ1945 թթ. Հայրենական մեծպատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալ
 
== Ծանոթագրություններ ==
Տող 24.
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=23}}
 
{{DEFAULTSORT:Արեշյան, Սալոմե}}