Ծնվել է ՀԽՍՀ [[Իջևանի շրջան]]ի [[Խաշթառակ]] գյուղում։ 1951 թվականին ընդունվել և 1956 թվականին ավարտել է [[ՉերնոգովՉերնիգով]]ի ([[Ուկրաինա]]) ռազմաօդային բարձրագույն օդաչուական ուսումնարանը և որպես զինվորական օդաչու ծառայել [[Լենինգրադ]]ում։ 1958 թվականին զորացրվել է բանակից։ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարանի [[ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ|բանասիրական ֆակուլտետը]]։ Ապա աշխատել է հայրենի գյուղի դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1966-1969 թվականներին սովորել է [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի]] ասպիրանտուրայում։ 1969 թվականին «Թումանյանի գեղարվեստական մտածողության հարցերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տեսության բաժնում որպես ավագ գիտաշխատող<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=62}}</ref>։
2013 թվականին խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։