«Հորմոններ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎top: մեծամասամբ —>մեծ մասամբ, փոխարինվեց: մեծամասամբ → մեծ մասամբ oգտվելով ԱՎԲ)
 
'''Հորմոնները''' ({{lang-grc|ὁρμή}}, ''ազդակ'' բառից) կարգավորիչ կենսաքիմիական միացությունների տեսակներ են, որոնք արտադրվում են յուրահատուկ [[բջիջ]]ների, [[գեղձ]]երի և/կամ [[հյուսվածք]]ների կողմից, որոնք կազմում են օրգանիզմի [[ներզատական համակարգ]]ը։ Սինթեզվելուց հետո այս նյութերը ներզատվում են [[արյուն|արյան]] մեջ և տարածվում ամբողջ [[օրգանիզ]]մով, առաջ բերելով մի շարք ֆիզիոլոգիական և [[վարք]]ային փոփոխություններ ([[մարսողություն]], [[նյութափոխանակություն]], [[աճ]], [[բազմացում]], տրամադրության փոփոխություն և այլն)<ref>http://muse.jhu.edu/journals/pbm/summary/v053/53.1.gibson.html</ref>։
 
Հորմոնի միայն շատ չնչին քանակություն է անհրաժեշտ բջջի նյութափոխանակության փոփոխության համար։ Ըստ էության, հորմոնները քիմիական ազդանյութեր են, որոնք [[ազդակ]]ըազդակը մի բջջից տեղափոխում են դեպի մյուսը<ref>{{cite web|title=Hormones|url=http://www.nlm.nih.gov/medlineplus/hormones.html}}</ref>։
 
Բոլոր [[բազմաբջիջ օրգանիզմներ]]ն արտադրում են հորմոններ, բույսերի հորմոնները հաճախ անվանվում են [[ֆիտոհորմոններ]]։ Կենդանիների հորմոնները մեծ մասամբ տարածվում են արյան միջոցով։ Բջիջները պատասխանում են հորմոններին, եթե նրանց [[բջջաթաղանթ]]ի վրա կան տվյալ հորմոնի [[ռեցեպտոր]]ները։ Հորմոնը կապվում է [[սպիտակուց]]-ռեցեպտորի հետ, որը բերում է տրանսդուկցիայի մեխանիզմների ակտիվացմանը, որն էլ իր հերթին բերում է ռեցեպտոր յուրահատուկ պատասխանների ձևավորմանը։