«Հատակում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
տեղափոխում եմ Վիքիքաղվածք
Պիտակ՝ Ձեռքով հետշրջում
Տող 8.
Պիեսի գործողությունները ծավալվում են Միխայիլ Իվանովիչ Կոստիլյովին պատկանող օթևանատանը՝ քարանձավ հիշեցնող մի նկուղում, որը լուսավորվում է միայն մի փոքր պատուհանով։ Այնտեղ բնակվում են սոցիումի ամենաստորին շերտը ներկայացնող բարոյալքված մարդիկ՝ չքավորներ, գողեր, մարմնավաճառներ, սևագործ բանվորներ։ Ոմանք հուսահատորեն փորձում են դուրս պրծնել, մյուսները հույսները բոլորովին կտրել են։ Նրանց հարաբերությունները բավական բարդ են, և մշտապես ծագում են տարբեր վեճեր։ Օթևանատան մյուս բնակիչներն են Սատինը (խաղամոլ և խաղանենգ), Դերասանը (թատրոնի նախկին դերասան), Բարոնը (ազնվական, որը վատնել է իր ամբողջ կարողությունը) և այլք։ Բանվոր Կլեշչն (ռուս․՝ Клещ, թարգմ․՝ Տիզ) սպասում է իր հիվանդ կնոջ մահվանը, որ ազատություն ձեռք բերի։
 
Օթևանատանը հայտնվում է թափառաշրջիկ Ղուկասը (ռուս․՝ Лука)։ Նա խղճում և մխիթարում է բնակիչներին, խոստանում հաշտություն իրականության հետ։ Ղուկասը Վասկային ու Նատալյային առաջարկում է հեռանալ ու սկսել նոր կյանք։ Վասիլիսան խանդից մշտապես ծեծում է քրոջը։ Ծագած կոնֆլիկտը վերածվում է օթևանատան բնակիչների ծեծկռտուքի, որի ընթացքում Վասկան պատահաբար սպանում է Կոստիլյովին։ Նրան ձերբակալում են։ Ծեծկռտուքից հետո՝ ամենալարված պահին, Ղուկասն անհետանում է՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով առանց հույսի։ Կլեշչի կինը մահանում է, բայց նա մնում է առանց փողի ու առանց հույսի։ Դերասանը, իմանալով Ղուկասի հեռանալու մասին, ինքնասպանություն է գործում։ Բարոնից իմանալով Դերասանի ինքնասպանության մասին՝ Սատինն ասում է․ «Պչացրեց երգը․․․ Հիմա՛ր․․․» (ռուս․՝ «Эх… испортил песню… дурак!»)։
 
== Քաղվածքներ ==
 
 
• Տաղանդը ինքն իր նկատմամբ, իր ուժի նկատմամբ հավատան է։ (Դերասան)
 
• Երբ աշխտանքը հաճույք է, կյանքը լավ է։ Երբ աշխատանքը պարտականություն է, կյանքը ստրկություն է։( Սատին)
 
• Բոլորն էլ մարդ են... ինչքան էլ ձևացնես, ինչքան էլ ծռմռվես, մարդ ես ծնվել, մարդ էլ կմեռնես... Անվերջ նայում եմ ու տեսնում, որ մարդիկ գնալով ավելի խելոք են դառնում, ավելի հետաքրքիր, թեև ավելի վատ են ապրում, բայց ուզում են ավելի լավին հասնել... համառ են։(Լուկա)
 
• Ախր, առանց պատճառի պզուկն անգամ դուրս չի գալիս... (Լուկա)
 
• Եվ ինչու՞ են մարդկանց բաժանում, երբ նրանք կռվում են։ Նրանք հենց իրենք կդադարեցնեն... ախր, կռվելուց հոգնում են... պիտի թույլ տալ, որ նրանք իրար ազատորեն էնքան տան, ինչքան ամեն մեկին պետք է, կշտանալու համար... դրանից հետո ավելի քիչ կռիվ կանեն, քանի որ կերած քոթակը ավելի հեշտ կհիշեն։(Մեսվեդև)
 
• Շատ կուզեի լինել ազատ,
 
Բայց շղթաներս են ամուր...
 
(Բուբնով, Զոբ, երգում են)
 
• Եթե սրանք սկսեն ազնիվ խաղալ, երեք օրում սովից կսատկեն։( Զոբ)
 
• Քանի որ այնտեղ տանջանք չի լինելու... այնտեղ կարելի է համբերել... կարելի է։(Աննա)
 
• Սիրած բանի մեջ է ամբողջ հոգիդ։(Լուկա)
 
• Թե արեգակը վաղը մոռանա
 
Ու երկրի վրա լույսն իր չնետի,
 
Կլուսավորի աշխարհը արար
 
Հրավառ միտքը ինչ-որ մի խենթի...(Դերասան)
 
• Բանտը լավ բան չի սովորեցնի, Սիբիրն էլ չի սովորեցնի... իսկ մարդը կսովորեցնի, այո՛։ Մարդը կարող է բարություն սովորեցնել... շատ հասարակ ձևով։ (Լուկա)
 
• Հասկացի՛ր, ես կարող է կատաղությունից եմ գող, գող եմ, որովհետև ոչ ոք ոչ մի անգամ գլխի չընկավ ինձ ուրիշ անում տալ։ (Պեպել)
 
• Երևի ես քիչ եմ սիրում, երբ սիրում են՝ սիրածի մեջ վատը չեն տեսնում, իսկ ես... տեսնում եմ...(Պեպել)
 
• Կան շատ մարդիկ, այո՛, բայց կա և ուրիշ բան՝ մարդ...(Լուկա)
 
• Բոլորը, սիրելիս, բոլորն ինչքան կան, լավագույնի համար են ապրում։ Դրա համար էլ ամեն տեսակի մարդու էլ հարկավոր է հարգել... Չէ որ մեզ համար հայտնի չէ, թե ով է նա, ինչու է ծնվել և ինչ կարող է անել... Գուցե նա ծնվել է ի երջանկություն մեզ... մեզ մի մեծ օգուտ տալու... Հատկապես երեխաներին պիտի հարգել, մանուկներին։ Երեխաներին լայն տարածություն է պետք։ Մի՛ խանգարեք երեխաներին ապրել... Հարգենք երեխաներին։(Սատին)
 
• Անցյալի կառքով ոչ մի տեղ չես կարող գնալ։(Սատին)
 
 
== Կերպարներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հատակում» էջից