«Զագրոսի հինքարեդարյան թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Թանգարան}} File:Kermanshah Paleolithic Museum.jpg|thumb|Զագրոսի հինքարեդարյան թանգարանի երկրորդ սենյակ...»:
(Տարբերություն չկա)

19:13, 18 Հունիսի 2021-ի տարբերակ

Զագրոսի հինքարեդարյան թանգարան (պարս.՝ موزه پارینه‌سنگی زاگرس), թանգարան Քերմանշահում, Իրանում, որը հիմնադրվել է 2008 թվականին: Թանգարանում պահվում է քարե գործիքների մեծ հավաքածու և բրածո կենդանիների ոսկորներ Իրանի հինքարեդարյան շրջաններից: Այն Իրանում միակ նմանատիպ թանգարանն է:

Զագրոսի հինքարեդարյան թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իրան
ՏեղագրությունՔերմանշահ
ՎայրTakyeh Beyglarbeygi?
ՀասցեModarres St.
Հիմնադրվել է2007
Քարտեզ
Քարտեզ
Զագրոսի հինքարեդարյան թանգարանի երկրորդ սենյակի ինտերիերը

Պատմություն

Թանգարանը հիմնադրվել է Ֆերեիդուն Բիլյարիի և Ա. Մորադի Բիթետունի կողմից, 2007 թվականին, Քերմանաշահում, Թեքիե Բիլյար Բաիգի հասցեում: Հնէակենդանաբան Մարջան Մաշկուրը պատասխանատու է եղել թանգարանում կենդանիների ոսկորների նույնականացման համար:

Հավաքածուներ

Զագրոսի հինքարեդարյան թանգարանն զբաղեցնում է չորս սենյակ, որոնցում պահվում են առարկաներ Իրանի Հին քարի դարի և Նոր քարի դարի շրջաններից` թվագրված Ք. ա. 1.000.000 մինչև 8.000 տարի առաջ: Առաջին սենյակն աուդիոսենյակ է, որտեղ այցելուները կարող են վավերագրական ֆիլմ դիտել նախապատմական քարեդարյան գործիքների և այն մասին, թե ինչպես էին հինքարեդարյան արհեստավորներն օգտագործել այդ գործիքները: Այնտեղ կա նաև նեանդերթալյան մարդու ամբողջական չափերի մոդել:

Երկրորդ սենյակը նվիրված է մարդկային և կենդանիների ոսկորների, որոնք բերված են Զագրոսի լեռնային համակարգից, ինչպես նաև` մարդկային գանգերի որոշ կրկնօրինակների Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայտնի հինքարեդարյան շրջաններից: Կենդանական աշխարհի մնացորդների մեջ է բրածոների հավաքածու Ուեզմեհ քարանձավից, որն առաջնային նշանակության է: Երրրոդ սենյակում պահվում են Ստորին պալեոլիթի քարե գործիքներ Ղաշաֆրուդից, Գանջ Պարից և Շիվատոյից: Չորրորդ սենյակում են գտնվում ուշ հինքարեդարյան և նորքարեդարյան քարե գործիքներ, կենդանիների ոսկորներ, խեցիներ և հնագիտական այլ առարկաներ, որոնք նույնպես բերված են Զագրոսի լեռնային համակարգից:

Ծանոթագրություններ

Հղումներ

  • Biglari, F., 2010 The Zagros Paleolithic Museum Guide, Iranian Cultural Heritage, Handicrafts and Tourism Organization, Kermanshah
  • Mashkour, M., H. Monchot, E. Trinkaus, J-L. Reyss, F. Biglari, S. Bailon, S. Heydari, K. Abdi 2009 Carnivores and their prey in the Wezmeh Cave (Kermanshah, Iran): A Late Pleistocene refuge in the Zagros, International Journal of Osteoarchaeology 19: 678-694.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրոսի հինքարեդարյան թանգարան» հոդվածին։