«Բահայի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 22.
 
 
 
Պարսկաստանի Շիրազ քաղաքում,  1844 թ.-ին, մի երիտասարդ վաճառական կատարեց ցնցող հայտարարություն։ [[Բաբ]] (նշանակում է Դարպաս) անունով այս նոր մարգարեն <ref>{{Cite web|url=http://rsmd.net/research/scripture|title=Scripture}}</ref>աղմուկ բարձրացրեց պարսից հասարակության մեջ իր հեղափոխական ուսմունքներով՝ հոգևոր և բարոյական կերպարանափոխություն, կանանց և տղամարդկանց իրավահավասարության հաստատում և աղքատների դիրքի բարելավում։ Բաբի շարժումը արագորեն տարածում գտավ և բուռն արձագանք առաջացրեց կառավարության և հոգևորականության կողմից։ Այն ժամանակ, երբ հոգևորականները ճնշող դեր էին խաղում պարսկական հասարակության մեջ, Բաբը խրախուսում էր մարդկանց մտածել ինքնուրույն և ազատվել սնահավատությունից և կարծրատիպերից։ Նա նաև հռչակեց, որ եկել է նախապատրաստելու նոր, համամարդկային հայտնիչի ճանապարհը, որ Ավետյացը, ում մասին խոսվել է բոլոր նախորդ կրոններում և սուրբ գրվածքներում, շուտով կբացահայտվի։ Նա հորդորեց իր հետևորդներին տարածել այս ուղերձը ասելով, որ այս. «Առաջնորդության ուղին սիրո և կարեկցանքի ուղի է, այլ ոչ թե ուժի ու պարտադրանքի»։ Նրա տասնյակ հազարավոր հետևորդները, ներառյալ ինքը՝ Բաբը, խոշտանգվեցին, սպանվեցին և հրապարակավ մահապատժի ենթարկվեցին իրենց նոր հավատի համար։
 
1850 թ.-ին՝ Բաբի մահապատժից հետո, [[Բահաուլլա|Բահաուլլան]] աստիճանաբար ստանձնեց Բաբի դերը։ 1852 թ.-ին բանտում Բահաուլլան Աստծո կողմից հայտնություն ստացավ։ Դրանով Բաբի մարգարեություններն ու խոստումները կատարվեցին։ Բահայի հավատքը այժմ միլիոնավոր հետևորդներ ունի աշխարհի բոլոր տարածաշրջաններում, մայրցամաքներում և երկրներում, ինչպես նաև Հայաստանում։ Բահաուլլայի ուսմունքները շեշտը դնում են արդարության, հավասարության և կրոնական միասնության վրա:[[Պատկեր:The-bab-feature-img.jpg|մինի|Բահայի հավատի սրբավայրը]]
Տող 46 ⟶ 47՝
'''Ինչպե՞ս միանալ բահայի համայնքի ջանքերին'''
 
Բահայի համայքի ջանքերին միանալ կարող է յուրաքանչյուրը։ Լինել բահայի նշանակում է սրտով ընդունել Բահաուլլայի ուսմունքները և փորձել գնալ այդ հոգևոր զարգացման ուղով։ Այստեղ մկրտություն կամ հատուկ արարողություն չկա։ Բահայի դառնալը պարզապես պահանջում է ներքին, հոգևոր որոշում՝ ընդունելու Հավատքի ուսմունքները և միանալու տեղական բահայի համայնքին։ Լինել բահայի նշանակում է մասնակցել աշխարհը վերափոխելու համընդհանուր շարժմանը։ Բահայիների ջանքերն ուղղված են խաղաղության, արդարության, հավասարության, ռասայական միասնության և շրջակա միջավայրի պահպանմանը։ Նոր կառուցողական տեսլականը, որը բահայի ուսմունքները առաջարկում են աշխարհին, նոր մոտեցում է ցուցաբերում խնդիրների լուծմանը։ «Ովքե՞ր են բահայիները» հարցին [[Աբդուլ Բահա|Աբդուլ-Բահան]] պատասխանել է. - Բահայի լինելը պարզապես նշանակում է սիրել ամբողջ աշխարհը. սիրեք մարդկությանը և փորձեք ծառայել նրան, աշխատեք հանուն համընդհանուր խաղաղության և համընդհանուր եղբայրության։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բահայի» էջից