«Մասնակից:Լիլիթ85/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Փոխարինում Ձեռքով հետշրջում
Տող 2.
 
☆[[Մասնակից:Լիլիթ85/Ավազարկղ 2]]
 
'''Էթել Սքալ''' ({{lang-en|Ethel Scull}}, ի ծնե՝ '''Էթել Ռեդներ''' ({{lang-en|Ethel Redner}}, ), արվեստի գործերի ամերիկացի հավաքորդ, առավել հայտնի է«փոփ արտի և մինիմալիզմի ստեղծագործությունների աշխարհահռչակ հավաքածուով», որը հավաքել է իր ամուսնու՝ [[Ռոբերտ Սքալ]]<nowiki/>ի հետ։
 
== Վաղ կենսագրություն ==
Էթել Ռեդները ծնվել է 1921 թվականին [[Բրոնքս]]<nowiki/>ում՝ [[Նյու Յորք]] քաղաքում։ Եղել է Բեն Ռեդների՝ տաքսիների ընկերության հաջողակ սեփականատիրոջ դուստրը։ Ընկերությունը հետագայում նա և Ռոբերտ Սքալը վերանվանել են «Սքալի հրեշտակներ» ({{lang-en|Scull's Angels}})։ Նա արտոնյալ կյանք է վարել, նաև գովազդի արվեստ է ուսումնասիրել Պերսոնսի դիզայնի դպրոցում<ref name="NYT_02">{{cite news|last1=Glueck|first1=Grace|title=Ethel Scull, a Patron of Pop and Minimal Art, Dies at 79|url=https://www.nytimes.com/2001/09/01/arts/ethel-scull-a-patron-of-pop-and-minimal-art-dies-at-79.html?_r=0|accessdate=2019-09-20|work=New York Times|date=2001-09-01}}</ref>։
 
== Ամուսնություն ==
Էթել Ռեդները ամուսնացել է Ռոբերտ Սքալի հետ, զույգն ունեցել է երեք որդի՝ Ջոնաթան, Սթիվեն և Ադամ<ref>Glueck, Grace (3 January 1986). «ROBERT SCULL, PROMINENT COLLECTOR OF POP ART». New York Times</ref>։ Ռոբերտ Սքալը ժառանգություն է ստացել Էթելի հոր տաքսու ընկերության մի մասը այն բանից հետո, երբ վերջինս տարիքի հետ կապված որոշել է թողնել բիզնեսը։ Տաքսու բիզնեսի հաջողակ վարման արդյունքում զույգը հարստացել է, ինչը թույլ է տվել նրանց Նյու Յորքի գեղարվեստական բեմում ներկայանալ՝ հավաքելով աբստրակտ և ժամանակակից արվեստի գործեր։ 1965 թվականին իրենց առաջին աճուրդից ստացված եկամուտը նրանք օգտագործել են Ռոբերտ և Էթել Սքալ հիմնադրամի ստեղծման համար, որի հիմնական նպատակն էր աջակցել երիտասարդ նկարիչներին՝ նրանց արվեստի գործերը գնելով, վարձույթը և գործունեության այլ ծախսերը վճարելով: Շուտով զույգը սկսել է ենթարկվել քննադատության՝ մեծ մասամբ իրենց աճուրդների պատճառով, որտեղ երբեմն արվեստի գործերը վաճառվում էին նրանց ձեռք բերման գնի եռակի չափով։ Նրանք ապահարզանի համար հայց են ներկայացրել 1975 թվականին, որի հետ պատմությունը ավարտվել է 1986 թվականին՝ Ռոբերտ Սքալի մահից հետո։
 
== Արվեստում ==
Էթել Սքալը պատկերված է «Էթել Սքալ 36 անգամ» նկարում՝ ստեղծված 1963 թվականին [[Էնդի Ուորհոլ]]<nowiki/>ի կողմից <bdi>[[փոփ արտ]]</bdi> ոճով։ Աշխատանքը գտնվում է [[Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)|Մետրոպոլիտեն թանգարան]]<nowiki/>ի հավաքածուում<ref name="The Met - Ethel Scull 36 Times">{{cite web|url=http://www.metmuseum.org/collections/search-the-collections/210010373|title=Ethel Scull 36 Times|publisher=[[Метрополитен-музей]]|accessdate=2019-09-20}}</ref>։ Այն դարձել է Ուորհոլի առաջին պատվերով նկարը<ref name="ARTnews - 01Jul2010 - How the Met and the Whitney came to share an iconic Warhol">{{cite news|url=http://www.artnews.com/2010/07/01/the-five-year-plan/|title=How the Met and the Whitney came to share an iconic Warhol|last=Landi|first=Ann|date=2010-07-01|work=[[ARTnews]]|accessdate=2019-09-20}}. ''Ethel Scull 36 Times''</ref><ref name="Art in America - 04Jun2010 - The Scull Collection">{{cite web|url=http://www.artinamericamagazine.com/reviews/the-scull-collection|title=The Scull Collection|last=Feinstein|first=Roni|date=2010-06-04|work=[[Art in America]]|accessdate=2019-09-20}}</ref><ref name="The New Zealand Herald - 03Apr2009 - Court painter to the rich and famous">{{cite news|url=http://www.highbeam.com/doc/1G1-197049240.html|archive-url=https://web.archive.org/web/20140611030857/http://www.highbeam.com/doc/1G1-197049240.html|archivedate=2014-06-11|title=Court painter to the rich and famous|date=2009-04-03|work=[[The New Zealand Herald]]{{Subscription required|via=[[HighBeam Research]]}}|publisher=[[APN News & Media]]|accessdate=2019-09-20|archiveurl=https://web.archive.org/web/20140611030857/http://www.highbeam.com/doc/1G1-197049240.html|deadlink=yes}}</ref>։ Այն իրենից ներկայացնում էր Էթել Սքալի 36 դիմանկար՝ տարբեր դիրքերով<ref name="NY Times - 01Sep2011 - Ethel Scull, a Patron of Pop and Minimal Art, Dies at 79">{{cite news|url=https://www.nytimes.com/2001/09/01/arts/ethel-scull-a-patron-of-pop-and-minimal-art-dies-at-79.html|title=Ethel Scull, a Patron of Pop and Minimal Art, Dies at 79|last=[[Grace Glueck]]|first=|date=2001-09-01|work=[[The New York Times]]|accessdate=2019-09-20}}</ref>, տեղադրված չորս շարքով և ինը սյունակով<ref name="RFI - 18Mar2009 - Warhol, en couleur et argenté">{{cite news|url=http://www.rfi.fr/contenu/20091103-warhol-couleur-argente|title=Warhol, en couleur et argenté|last=Girard|first=Bartholomé|date=2009-03-18|work=[[Международное французское радио]]|accessdate=2019-09-20}}</ref>։ Այս աշխատանքը [[Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան]]<nowiki/>ի և Մետրոպոլիտեն թանգարանի համատեղ սեփականությունն է<ref name="ARTnews - 01Jul2010 - How the Met and the Whitney came to share an iconic Warhol" />։
 
Սքալի կողմից արված մեկ այլ հայտնի պատվեր էր Ջորջ Սիգալի կողմից ստեղծված քանդակագործական դիմանկարը՝ «Ռոբերտ և Էթել Սքալների դիմանկար» խորագրով։ Երկու ամուսիններն էլ պատկերված էին գիպսե քանդակների տեսքով. Էթելը մուգ ակնոցներով նստած էր վիկտորիանական աթոռին, իսկ Ռոբերտ Սքալը կանգնած էր նրա և բազկաթոռի ետևում։ Այժմ այս արվեստի գործը գտնվում է ԱյԹի պրեֆեկտուրայի ([[Նագոյա]], Ճապոնիա) Արվեստի թանգարանի հավաքածուում<ref>{{Cite web|url=http://jmapps.ne.jp/apmoa2/det.html?data_id=6322|title=[ID:6322] Portrait of Robert and Ethel Scull : Detail {{!}} The Collection {{!}} Aichi Prefectural Museum of Art|website=Aichi Prefectural Museum of Art - The Collection|accessdate=2019-09-20}}</ref><ref>{{Cite news|url=|title=The Casting of Ethel Scull.|last=|first=|date=1966|work=TIME Magazine; Vol. 87 Issue 13, p77, 1p}}</ref>։
 
== Մահ ==
Էթել Սքալը մահացել է 2001 թվականին սրտի կաթվածից Մանհեթենի ծերանոցում, ուր հայտնվել էր կաթվածից հետո<ref name="NYT_02" />։
 
== Примечания ==
{{примечания}}