«Ռոբերտ Սքալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
== Կարիերա ==
Ռոբերտ Սքալը կիսատ է թողել միջնակարգ դպրոցը, սակայն հաճախել է արվեստի մի շարք դասընթացների, այդ թվում՝ տարբեր աշխատանքներ կատարելով։ Նա աշխատել է արտահաստիքային նկարազարդող և արդյունաբերական դիզայներ, մինչև իր կնոջ՝ [[Էթել Սքալ|Էթելի]] հորը մահը, որը նրանց բաժին է թողել իր հաջողակ տաքսի բիզնեսում<ref name="NYT" />։ Սքալը իր ժառանգած բիզնեսի մասը ներդրել է իր սեփական «Super Operating Corporation» բիզնեսի մեջ, որտեղ աշխատում էր 400 վարորդ և կար 130 ավտոմեքենա։ Ավելի ուշ նրա ֆիրման ստացել է «Սքալի հրեշտակներ» ({{lang-en|Scull’s Angels}}) անվանումը։ Սքալը անգամ վարձել է Էմմի Վանդերբիլթին՝ վարվելակարգի մասնագետի, որ իր վարորդներին հաճախորդների հետ հաղորդակցման քաղաքավարություն սովորեցնի<ref name="NYT" />։
 
Հաջողակ բիզնեսի շնորհիվ Սքալը կնոջ հետ կարողացել է գնել աբստրակտ էքսպրեսիոնիստների աշխատանքներ՝ ներառյալ [[Վիլլեմ դե Կունինգ|Վիլլեմ դե Կունինգի]], [[Բարնետ Նյուման]]ի, [[Մարկ Ռոթկո]]յի, Ֆրանց Քլայնի աշխատանքները<ref name="NYT" />։ 1965 թվականին նրանք աճուրդի են դրել այդ աշխատանքներից 25-ը, քանի որ սկսել էին [[փոփ արտ|փոփ արտի]] գործիչների աշխատանքների [[հավաքորդություն]]ը, այդ թվում՝ [[Ջասպեր Ջոնս]]ի, Ռոբերտ Ռաուշենբերգի, [[Էնդի Ուորհոլ]]ի և Ջեյմս Ռոզենքվիսթի։ Այդ գործում նրանց օգնում էր արտ դիլլեր Լեո Կաստելին<ref name="NYT" />։ Վաճառքից ստացված հասույթը գնացել է «Ռոբերտ և Էթել Սքալների ֆոնդի» ստեղծմանը, որի նպատակն էր գումար հավաքել անհայտ նկարիչներին օգնելու համար<ref>{{Cite web|url=https://artzine.com/articles/how-the-1973-scull-auction-changed-the-art-market-forever|title=How the 1973 Scull Auction Changed the Art Market|publisher=Artzine}}</ref>։