«Երաժշտական ձև»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
չNo edit summary
'''Երաժշտական ձև''', լայն առումով երաժշտական ստեղծագործությունն է, որպես ամբողջական դինամիկ երևույթ՝ կոմպոզիցիոն հնարների և երաժշտա-արտահայտչական միջոցների ([[մեղեդի]], [[ռիթմ]], [[հարմոնիա]], կառուցվածք և այլն) փոխկապակցված և փոխհարաբերված կոմպլեքս, որի միջոցով մարմնավորվում է երաժշտական երկի գաղափարական-գեղարվեստական բովանդակությունը։ Առաջնայինը լինելով բովանդակությունը՝ ձևը պասսիվ չէ, օժտված է ինքնուրույն ներունակ [[Տրամաբանություն|տրամաբանությամբ]]՝ պայմանավորված պատմական զարգացման օրինաչափություններով։ Էական դեր են խաղում այն մշակույթի ազգային և սոցիալական արմատները, որոնց հիման վրա կազմավորվում են ձևի կարևորագույն բաղադրամասի՝ երաժշտական լեզվի նորմերը։ Երաժշտությունը լինելով ժամանակային արվեստ՝ նրա հնչողության ընթացքը ներկայացնում է ձևակազմավորման պրոցես, որի առանձին փուլերը, փոխհարաբերվելով միմյանց, առաջացնում են յուրատեսակ [[հետագիծ]]-[[սխեմա]]։ Այստեղից էլ՝ երաժշտական ձև հասկացությունը նեղ առումով՝ որպես սխեմա-կառուցվածք։ Երաժշտության պատմական զարգացման ընթացքում գործնականորեն արմատվորվել են ձև-սխեմաների կայուն տիպային տարատեսակներ, օրինակ, [[պարբերույթ]], [[քառյակ]], երկմաս ձև (երկու պարբերույթի միասնությունը AB սխեմայով), եռմաս ձև (ABA սխեմայով), [[ռոնդո]], վարիացիա, [[ֆուգա]], սոնատային ձև են։
{{Art-stub}}
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=538}}
 
[[Կատեգորիա:Երաժշտական ստեղծագործություններ]]
 
 
{{Անավարտ}}
42 530

edits