«Շուշիի հռչակագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պայմանագիր | Անվանում = Շուշիի հռչակագիր | Լրիվ_անվանում = Համագործակցության մասին Շո...»:
(Տարբերություն չկա)

06:34, 17 Հունիսի 2021-ի տարբերակ

Համագործակցության մասին Շուշիի հռչակագիր (ադրբ.՝ Müttəfiqlik Haqqında Şuşa Bəyannaməsi, թուրքերեն՝ İttifaklık Hakkında Şuşa Beyannamesi) Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2021 թվականի հունիսի 15 - ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր[1][2]։

Շուշիի հռչակագիր
Համագործակցության մասին Շուշիի հռչակագիր
Ստորագրվել է
— վայր
2021 թ. հունիսի 15
Շուշի

Պատմություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինեի ընկերակցությամբ, և պետական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ 2021 թվականի հունիսի 14-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան[3]: Հունիսի 15-ին թուրքական պատվիրակությունն ավտոշարասյունով ուղևորվել է Ֆիզուլի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հյուրերին դիմավորել է Ֆիզուլիում։ Երկու երկրների ղեկավարները միասին մեկնել են Շուշի (ադրբեջաներեն՛ Շուշա)։ Նույն օրը Շուշիում ստորագրվել է երկու երկրների համագործակցության մասին պայմանագիր: Փաստաթուղթը կոչվում է «Շուշիի հռչակագիր»[4][5]:

Նախագահների հայտարարությունները

Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: «Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը: Նա «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան: Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»[6]:

Թուրքիայի նախագահը գովեստով է խոսել Ադրբեջանի հետ «եղբայրական հարաբերությունների» մասին: Նա ասել է, թե նպատակահարմար է առաջ տանել «Վեցի պլատֆորմի» գաղափարը, որը ենթադրում է տարածաշրջանի վեց պետությունների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի համագործակցություն: «Մենք ուզում ենք, որ Հարավային Կովկասը դառնա խաղաղության տարածաշրջան»,- ասել է Էրդողանը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ