«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Պիտակ: MassMessage delivery
Դիմում եմ հատկապես պատմաբաններին և պատմությանը լավ տիրապետողներին։ Խնդրում եմ ուշադիր կարդալ վերջերս ռուսերենից թարգմանված [[Հայ բնակչության պատմական միգրացիաներ]] հոդվածը։ Իմ կարծիքով՝ այստեղ գերիշխում է ադրբեջանական հակահայկական գիծը, որով օտարազգի գնված հեղինակների աշխատությունները օգտագործվում են որպես աղբյուր և ստեղծվում են բազմաթիվ հակայահայկան հոդվածներ։ Եթե նայեք ռուսերեն հոդվածի պատմությանը, ապա կտեսնեք, որ խմբագրումների զգալի մասը կատարել են հենց ադրբեջանցի մասնակիցները։ Մենք իրավունք չունենք նման հոդվածները կուրորեն պատճենելու և տարածելու հայալեզու ընթերցողների շրջանում։ Այստեղ նշում եմ [[Մասնակից:Rob|Ռոբին]] և [[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահային]], եթե գիտեք նյութին տիրապետող այլ մասնակիցների, խնդրում եմ նշել։ Բոլորի կարծիքը և հոդվածում այնհրաժեշտ ուղղումները շատ կարևոր են։ Նաև խնդրում եմ ուշադրություն դարձնել այն փաստին, որ տվյալ հոդվածը, հայերեն նորաստեղծ հոդվածից բացի, առկա է միայն ռուսերեն և ադրբեջաներեն վիքիներում (երկուսն էլ ստեղծվել են 2009-ին՝ 1 օրվա տարբերությամբ)։ Շնորհակալություն։ --[[Մասնակից:23artashes|23artashes]] ([[Մասնակցի քննարկում:23artashes|քննարկում]]) 18:57, 15 Հունիսի 2021 (UTC)
:Պետք չէ հայագիտական հոդվածները տառացիորեն թարգմանել ռուսերեն Վիքիպեդիայից։ Պետք է հղվել հայկական աղբյուրների վրա։ Կարծում եմ այս հոդվածը հիմնովին վերանայման կարիք ունի--[[Մասնակից:Nimeru23|Nimeru23]] ([[Մասնակցի քննարկում:Nimeru23|քննարկում]]) 02:34, 16 Հունիսի 2021 (UTC)
: Հոդվածն ընթերցեցի։ Որևէ էական «հակահայկական» գիծ դրանում չգտա։ Նկատված լեզվաոճական սխալներն ուղղել եմ։ --[[Մասնակից:Rob|Rob]] ([[Մասնակցի քննարկում:Rob|քննարկում]]) 08:46, 16 Հունիսի 2021 (UTC)
 
== Wikimania 2021: Individual Program Submissions ==
16 795

edits