«Ազգային հարստություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Content deleted Content added
Նոր էջ «'''Ազգային հարստություն''',երկրի տնտեսական հզորության կարևորագույն ցուցանիշն է։Հասարակության տար...»:
(Տարբերություն չկա)

20:53, 15 Հունիսի 2021-ի տարբերակ

Ազգային հարստություն,երկրի տնտեսական հզորության կարևորագույն ցուցանիշն է։Հասարակության տարբեր փուլերում այն կարող է աճել կամ նվազել,ինչը հատկապես տեսանելի է դառնում տնտեսության վերելքի և ճգնաժամերի ժամանակ։

Էություն և ընդգրկումների սահմաններ

Ազգային տնտեսությունը,որպես մի ամբողջություն,ենթադրում է այնպիսի մի հասկացություն,ինչպիսին ազգային հարստությունն է։Առաջին անգամ այն հաշվարկել է անգլիացի տնտեսագետ Վ․Պետին 1664 թվականին։

Տարբեր ժամանակներում,տարբեր տնտեսագիտական դպրոցներ ազգային հարստության աղբյուրներին տվել են տարբեր մեկնություններ,ընդլայնվել են նրա ընդգրկումների սահմանները․

- մերկանտիլիստները հարստության աղբյուր էին դիտում արտաքին առևտուրը,իսկ նրա ունիվերսալ ձևը՝ ազնիվ մետաղները,

- ֆիզիոկրատները արտադրության միակ ոլորտը,որում ստեղծվում է ազգային հարստությունը,համարում էին գյուղատնտեսությունը,

- Ադամ Սմիթը հարստության ստեղծման աղբյուրը կապում էր արտադրողական աշխատանքի՝ հետևապես նյութական արտադրության հետ ընդհանրապես,

- գերմանացի տնտեսագետ Ֆ․ Լիստը գտնում է,թե նյութապաշտական սկզբունքի վրա կառուցված այդ հայեցությունը անտեսում է ազգի տնտեսական զարգացման, հետևապես նաև հարստության ստեղծման «ինտելեկտուալ և սոցիալական ուժերը»,

- Կարլ Մարքսի մոտ հասարակության հարստությունը ներկայանում է որպես ապրանքների «հսկայական հավաքածու»,իսկ ինչը աշխատանքի արդյունք չէ «սոցիալական հարստություն» չէ,

- Ալֆրեդ Մարշալը հարստությունը դիտում էր որպես նյութական և ոչ նյութական բարիքների ամբողջություն և այլն։

Բնորոշումներ

Տնտեսագիտական մտքի էվոլյուցիայի ընթացքում փոխվել են ազգային հարստության վերաբերյալ հայացքները,ու դեռ շարունակվում են նրա բնույթի,կազմի,բաշխման վերաբերյալ տարակարծությունները։Հաճախակի է քննադատվում հարստությունը զուտ նյութական բովանդակության տեսակետից դիտելու հայեցությունը։Որքանով հասարակության զարգացումը հարկ է դիտել նյութական,հոգևոր,էթնիկական և կուլտուրական արժեքների միասնության մեջ,ուստի պետք է այն համալրել նաև նոր տարրերով։

Այսպիսով,կարելի է առանձնացնել ազգային հարստության բնորոշումները նեղ և լայն առումներով։Նեղ իմաստով ազգային հարստությունն առանձին մարդկանց ,ձեռնարկությունների,կազմակերպությունների և պետության սեփականության մեջ գտնվող նյութական բարիքների ամբողջությունն է(հասարակության՝նրա ամբողջ գործունեության ընթացքում կուտակված և բնության կողմից պարգևած)։Որպես կանոն,այն ունի դրամական արտահայտություն։

Ավելի լայն իմաստով ազգային հարստությունը ընդգրկում է նաև այն ոչ նյութական,հոգևոր արժեքները,որոնց տնօրինում է երկիրը․ մարդկանց կուտակած արտադրական փորձը,կրթական պոտենցիալը,գիտատեխնիկական մտքի նվաճումները,մշակութային արժեքները։Իսկ դա նշանակում է,որ ազգային հարստության ծավալները,դինամիկան և կառուցվածքը պահանջում են նոր չափումներ և մոտեցումներ։

Ազգային հարստության մեջ անհրաժեշտ է ներառել նաև այլ երկրներում գտնվող,սակայն տվյալ երկրի կառավարությանը,կազմակերպություններին և առանձին անձանց պատկանող նրա տարրերը։Միաժամանակ անհրաժեշտ է նրանից բացառել տվյալ երկրի տարածքում գտնվող հարստության այն տարրերը,որոնք գտնվում են այլ երկրների սեփականության մեջ։