«Նոր Ջուղայի ավետարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Նոր Ջուղայի Աւետարան}}
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Gospel, Isfahan, 1610.jpg|thumb|Հակոբ Ջուղայեցու մանչանկարներից, 1610 թ․]]
''' «Նոր Ջուղայի Ավետարան»''', [[1610 թվական]]ի հայկական ձեռագիր [[մատյան]] ([[Մատենադարան]])։ Գրիչ և ծաղկող՝ [[Հակոբ Ջուղայեցի (մանրանկարիչ)|Հակոբ Ջուղայեցի]], պատվիրատու՝ Խոջա Ավետիք (նվիրել է Նորաշենի Տիրամայր Սուրբ Աստվածածին [[Եկեղեցի|եկեղեցուն]])։
 
[[Ավետարան]]ը (չափերը՝ 24,5x 18,5 սմ) ունի 302 թերթ, գրված է բոլորագրով, բացառիկ հարուստ է նկարազարդումներով։ Ձեռագրում նշվում է, որ [[1605]] թվականին [[Շահ Աբբաս]]ը [[Իրան]] է բռնագաղթեցրել [[Ջուղա]]յի բնակիչներին, իսկ բուն ձեռագիրն անվանվում է «լուսազարդ և վարդափթիթ սուրբ աւետարանս...»։ Ձեռագիրը պարունակում է տերունական և վախճանաբանական թեմաներով 59 մանրանկար (որոնք զետեղված են ձեռագրի սկզբում), տասը [[խորան]], ավետարանիչների չորս [[դիմանկար]], զարդանկարված չորս անվանաթերթ, [[Քրիստոս]]ի տոհմագրությունից 3 թերթ, տեքստում՝ մեկ մանրանկար և լուսանցազարդեր։ Ձեռագրի բուն տեքստը ներառված է շքազարդ, գմբեթավոր շրջանակների մեջ, ըստ որում չորս Ավետարաններից յուրաքանչյուրը տեքստի ուրույն երիզապատման ձև ունի։ Պատկերագրական տարրերի բազմազանությամբ և հարստությամբ հանդերձ նկարիչը պահպանել է կոմպոզիցիայի հստակությունը, հասել բարձր վարպետության։ Բազմազան է զարդապատկերը՝ գունահագեցած, զարդաձևերը՝ համաչափ, աշխույժ խաղով։ Ավետարանի կերպարները քիչ են հիշեցնում սրբերի, դրանք հասարակ մարդիկ են, նկարչի ժամանակակիցները։ «Նոր Ջուղայի Ավետարան» ձեռագիրն իր գեղարվեստական առանձնահատկություններով հայկական մանրանկարչության նվաճումներից է։