«Բողոքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Դասական աստվածաբանությունը կազմում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ հավատքով մեղքերի թողության անհրաժեշտությունը, համընդհանուր սրբությունը, [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] բացարձակ հեղինակությունը, մարդու բնածին մեղսավորությունն ու միայն Աստծո միջոցով փրկության հնարավորությունը<ref>Смирнов М. Ю. Реформация и протестантизм: Словарь. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2005. — 197 с</ref>։
 
Լինելով Ռեֆորմացիայի աստվածաբանական արդյունքը՝ այդ ժամանակվա հռոմեա-կաթոլիկ եղեկեցու ուսմունքի հակադրության մեջ, այն արտահայտված է [[Quinque sola]] սկզբունքների ձևով՝ հինգ լատինական դրույթներ, որոնք նշանակում են «Հինգ ''միայն''»։ Համընդհանուր սրբության դրույթի հետ միասին ''Quinque sola'' դրույթները հանդիսանում են ժամանակակից բողոքականության աստվածաբանության հիմքը։
 
# Աստվածաշունչը հանդիսանում է Աստծով ներշնչված ու Աստծո միակ ճշմարիտ խոսքը փոխանցող, քրիստոնեական ուսմունքի միակ աղբյուրը՝ պարզ ու ինքնամեկնաբանելի։
# Ներում հնարավոր է ստանալ միայն հավատքով՝ անկախ բարի գործերից ու արարքներից։
# Փրկությունը Աստծո շնորհն է, անարժան կամ ավելի ճիշտ՝ արժանի գթություն ու պարգև Աստծո կողմից՝ հանուն [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]], այլ ոչ ինչ-որ բան, ինչին արժանացել է մեղսագործը։
# Քրիստոսը Աստծո ու մարդու միջև միակ միջնորդն է, փրկությունը հնարավոր է միայն Նրան հավատալու միջոցով։
# Մարդը պետք է երկրպագի և պաշտի միայն Աստծուն, քանզի փրկությունը շնորհվում է միայն և միայն Նրա կամքի ու արարքների միջոցով՝ ոչ միայն խաչի վրա Հիսուսի Քավության միջոցով, այլև Քավության հավատքի շնորհը, որը ստեղծվել է [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգու]] հավատացյալների սրտերում։
Անանուն մասնակից