«Ստեփան Ղամբարյան (քիմիկոս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
→‎top: Հանվել է կրկնությունը, մահվան տարեթիվը միացվել է կենսագրությանը։
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Ստեփան Ղամբարյանը ծնվել է [[1879]] թվականի [[հունիսի 6]]-ին, [[Կոջոր]] ավանում ([[Թիֆլիս]]ի մերձակայքում), ծառայողի ընտանիքում։ [[1898]] թվականին ավարտել է [[Ռիգայի դասական գիմնազիա]]ն, ապա սովորել [[Մյունխեն]]ի, [[Լայպցիգ]]ի և [[Հայդելբերգ]]ի համալսարաններում ([[1899]]-[[1906]])։ [[1907]]-[[1911]] թվականներին աշխատել է պրոֆեսորներ Թիլեի ([[Ստրասբուրգ]]), Վիլշտետերի, Վիլանդի ([[Մյունխեն]]) և Բյուխների ([[Բեռլին]]) հետ, 1911-[[1914]] թվականներին Բաքվի ռուսական տեխնիկական ընկերության քիմիայի, 1914-[[1920]] թվականներին՝ Թիֆլիսի երկրագործական դեպարտամենտի քիմիամանրէաբանության լաբորատորիաներում և դասախոսել Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացներում։ 1920 թվականին Ղամբարյանը հրավիրվել է [[Երևան]], հիմնադրել և ղեկավարել [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարանի]], պոլիտեխնիկական, բժշկական, գյուղատնտեսական և անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների օրգանական քիմիայի ամբիոնները և լաբորատորիաները։ Ղամբարյանը քիմիական պարբերականների առաջին գրադարանի հիմնադիրն է [[Հայաստան]]ում։ [[1935]]-[[1938]] թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության անդամ և օրգանական քիմիայի բաժնի վարիչ։ 1938-[[1944]] թվականներին աշխատել է Սեմիպալատինսկի մարզում, իսկ 1944 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում։ Ստեփան Ղամբարյանը մահացել է [[1948]] թվականի [[մարտի 7]]-ին, [[Մոսկվա]]յում, թաղված է [[Երևան]]ում։
 
[[1930-ականների բռնաճնշում|Անհիմն բռնադատվել է]] և աքսորվել ([[1938]]), հետագայում ([[1944]]) արդարացվել<ref>Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:</ref>։
Տող 12.
== Աշխատանքային գործունեություն ==
Ղամբարյանը առաջիններից էր, որ զբաղվեց օրգանական նյութերը գերօքսիդներով օքսիդացնելու ռեակցիաների հետազոտությամբ։ Ուսումնասիրելով դիֆենիլամինի ռեակցիաները բենզոիլ և ացետիլգերօքսիդների հետ՝ նա ցույց տվեց, որ առաջնային ակտում գոյացած գերօքսիդները տրոհվում են զուգաչափորեն 0-0 կապի տեղում՝ առաջացնելով ազատ ռադիկալներ ([[1905]]-[[1907]])։ N - արիլ- N-ացիլօրթոամինաֆենոլի առաջացումն այդ ռեակցիաներում նա բացատրեց դիֆենիլհիդրօքսիլամինի հետագա վերախմբավորմամբ ([[1909]])։ Ղամբարյանը հայտնաբերեց դիֆենիլամինի հեշտությամբ օքսիդանալու հատկությանը և առաջինն ստացավ տետրաֆենիլ հիդրազին։ Հետազոտելով վերջինիս փոխազդեցությունը թթուների հետ՝ Ղամբարյանը հաստատեց, որ տեղի է ունենում N-N կապի խզում։ Ավելի ուշ նա հիմնավորեց, որ ալկիլֆենիլամինի և բենզոիլպերօքսիդի փոխազդեցության դեպքում տեղի է ունենում ալկիլֆենիլ- հիդրօքսիլամինի վերախմբավորում։ Այդ հետազոտություններին զուգընթաց նա Հայաստանում զբաղվում է նաև տեղական այրվող թերթաքարերի, եթերայուղատու բույսերի ուսումնասիրությամբ, իսկ կարբիդի գործարանը գործարկելուց հետո՝ նաև ացետիլենի քիմիայով ([[Քացախաթթու|քացախաթթվի]], պլաստմասսաների, [[քլոր]] պարունակող օրգանական լուծիչների, գյուղատնտեսական կենդանիների պարազիտային հիվանդությունների դեմ պայքարի միջոցների՝ տետրաքլորէթիլենի և հեքսաքլորէթանի ստացումը և այլն), ացետիլենից քլորոպրենային կաուչուկի ստացման գիտական և տեխնոլոգիական չմշակված առանձին խնդիրների լուծմամբ։ Ղամբարյանի հետազոտությունները դարձան Հայաստանում օրգանական քիմիայի հետագա զարգացման հիմքը։
 
== Մահ ==
Ստեփան Ղամբարյանը մահացել է [[1948]] թվականի [[մարտի 7]]-ին, [[Մոսկվա]]յում, թաղված է [[Երևան]]ում։
 
== Անդամակցություն ==
* ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության անդամ (1935-1938)։
 
== Տես նաև ==